Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իսրայելը վախենում է

Թեհրանի ընդհանուր պաշարները բավականաչափ միջուկային նյութեր են պարունակում

Նոյեմբերի 27, 2021
Միջազգային
Իսրայելը վախենում է
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
348
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի իշխանություններն անհանգստացած են ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմի եւ իրանական ղեկավարության միջեւ «միջուկային գործարքի» միջանկյալ տարբերակի հեռանկարից։ Հրեական պետությունը Սպիտակ տան պաշտոնյաների մոտ համապատասխան պատրաստակամություն է տեսել այդ հարցի շուրջ շփումների ժամանակ։ Սցենարը ենթադրում է Իսլամական Հանրապետության դեմ, այսպես ասած, ընտրովի հատուկ պատժամիջոցներ միջուկային գործունեության մասնակի սառեցմանը վերջինիս համաձայնության դիմաց: Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ մասնակի պայմանավորվածությունների փորձ արդեն եղել է 8 տարի առաջ, եւ դա վերջնարդյունքում հանգեցրեց լիարժեք միջուկային համաձայնագրի ստորագրման։

Իրենց անհանգստության մասին իսրայելական պաշտոնյաները պատմել են «Wall Street Journal»-ին: «Իսրայելը շատ անհանգստացած է, որ ԱՄՆ-ն հիմքեր է ստեղծում այն բանի համար, ինչը նրանք անվանում են «քիչ՝ քչի գնով»,- ասել է հանդեսի աղբյուրներից մեկը:- Նման պայմանավորվածությունը մահացու կլինի եւ օգուտ կտա բացառապես իրանական վարչակազմին… Դա հսկայական նվեր կլինի նոր ծայրահեղական վարչակազմին: Ըստ իսրայելցիների՝ միջանկյալ համաձայնագիրը միայն կհամոզի Իրանի իշխանություններին ու հանրությանը, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանին «այն բանում, որ միջուկային շանտաժն աշխատում է»:

ԱՄՆ պաշտոնյաներն այս սցենարը բնութագրում են որպես մեկն այն գաղափարներից, որը հնչել է մտքի գրոհի ընթացքում: Առավել եւս, որ ամերիկացիներն ակտիվացրել են քննարկումները Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում իրենց դաշնակիցների հետ։ Պետքարտուղարության պաշտոնյաները վստահեցնում են, որ իրենք պարզապես քննարկել են մի շարք նախաձեռնություններ, թե ինչպես պահպանել դիվանագիտական մշակումները, եթե Իրանի իշխանությունները հայտարարեն, որ մոտ ապագայում չեն պատրաստվում վերադառնալ 2015 թ. միջուկային համաձայնագրին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին (ԳՀՀԾ): Իրենք՝ իրանցիներն են ասում, որ չեն հավատում մասնակի գործարքի գաղափարին։ Նրանք, որպես նախապայման, ԱՄՆ-ից պահանջում են պատժամիջոցների ամբողջական վերացում եւ երաշխիքներ, որ Վաշինգտոնը կրկին դուրս չի գա համաձայնագրից։

«Եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) նոյեմբերի 25-ին համատեղ հայտարարություն է տարածել, որում մտահոգություն է հայտնել, որ «ավելի քան երկու տարվա ընթացքում Իրանը շարունակում է իր համակարգված միջուկային էսկալացիան»։ «Իրանը քաղաքացիական նպատակներով 20 կամ 60 տոկոսով ուրանի հարստացման ոչ մի խելամիտ հիմնավորում չունի, եւ բարձր հարստացված ուրանի արտադրությունն աննախադեպ է մի պետության համար, որը չունի սպառազինության ծրագիր,- ասվում է երեք երկրների դիվանագիտական գերատեսչությունների հայտարարության մեջ:- Արտադրման տագնապալի տեմպերի արդյունքում Իրանի ընդհանուր պաշարներն այժմ պարունակում են բավականաչափ միջուկային նյութեր, որոնք հետագա հարստացման դեպքում կարող են օգտագործվել մեկից ավելի միջուկային լիցք արտադրելու համար»:

Բացի այդ, ինչպես նշում են եվրոպական երկրները, ուրանի կուտակումը, որը հարստացված է մինչեւ 20 եւ 60 տոկոս, «շատ ավելի է կրճատում ժամանակը, որն Իրանից կարող է պահանջվել, որպեսզի ճեղքում իրականացնի եւ ստանա միջուկային առաջին զենքը»: Եվրոպայում, բացի դրանից, ահազանգում են «առաջադեմ ցենտրիֆուգների համար վերջերս մոդուլային ենթակառուցվածքի տեղադրման մասին»: Նման միջոցը, վստահ է «եվրոպական եռյակը», կհեշտացնի Թեհրանի աշխատանքը ցենտրիֆուգների կասկադի կոնֆիգուրացիան փոխելու ուղղությամբ։ Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի միջուկային ծրագիրն «այժմ զարգացման ավելի բարձր մակարդակի վրա է»։

Արեւմտյան որոշ դիվանագետներ, որոնց վկայակոչում է WSJ-ը, ենթադրում են, որ մասնակի գործարքն այս փուլում կարող է օգուտ տալ: Եվ այդպիսի փորձ ԱՄՆ-ն ու Իրանն արդեն ունեն՝ 2013 թ.: Այդ ժամանակ կողմերը հասան ժամանակավոր համաձայնության, որը ենթադրում էր, որ Իսլամական Հանրապետությունը կես տարով կսառեցնի միջազգային հանրությանը ամենից շատ անհանգստացնող գործունեությունը միջուկային օբյեկտներում եւ փոխարենը կստանա տնտեսական պատժամիջոցների թուլացում: Այդ ժամանակ իրանցիները, համաձայն դրա, պարտավորվում էին 5 տոկոսից բարձր մակարդակով չհարստացնել ուրանը, չակտիվացնել նոր ցենտրիֆուգները եւ չզբաղվել դրանց տեղադրմամբ։

Իրանական պաշտոնական շրջանակները շեշտը դնում են նրա վրա, որ ժամանակավոր գործարքը կարեւոր է առաջին հերթին այն պատճառով, որ արեւմտյան հանրությունն առաջին անգամ ճանաչել է ուրանի հարստացման Թեհրանի իրավունքը։ Դժգոհողների թվում էր նաեւ Իսրայելի կառավարությունը։ Այն ժամանակվա վարչապետ Բենիամին Նաթանյահուն մտահոգություն հայտնեց, որ միջանկյալ բնույթի պայմանավորվածությունները կդառնան մշտական, եւ իրանական կողմը վաղ թե ուշ կհասնի երեք կամ չորս միջուկային ռումբի արտադրության համար ուրանի արդյունահանման հնարավորության: 2013 թ. ժամանակավոր համաձայնագրի քննադատների թվում էր նաեւ Իսրայելի այժմյան վարչապետ Նաֆթալի Բենեթը։

Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է Քաթարի համալսարանի հումանիտար եւ սոցիալական գիտությունների կենտրոնի դոցենտ Ալի Բաքիրը, միջուկային ոլորտում մասնակի համաձայնությունը դժվար թե ձեռնտու լինի ինչպես Իրանին, այնպես էլ Միացյալ Նահանգներին: «Կարծում եմ՝ երկու կողմերն էլ այժմ հնարավորություն են փնտրում ավելի համապարփակ համաձայնագիր կնքելու համար,- ասել է վերլուծաբանը։- Եթե նրանք հիմա չհասնեն համապարփակ համաձայնության, իրանցիները կարող են սպասել՝ տեսնելու համար, թե արդյոք Բայդենը կմնա Սպիտակ տանը երկրորդ ժամկետով»: Իսրայելի դժգոհությունը, ըստ Բաքիրի, մեծապես կախված կլինի գործարքում ներկայացված պայմաններից ու միջոցառումներից։

Այսպիսով՝ պաշտոնական Թեհրանը հարված է ստացել այնտեղից, որտեղից չէր սպասում: «Միջուկային գործարքի» հարցում իրանական դիրքորոշումը քննադատեցին նրանք, որոնց աջակցության հետ Իրանը հույսեր էր կապում: Խոսքը «եվրոպական եռյակի»՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասին է: Նրանք Իրանին մեղադրել են այն բանում, որ չի ցանկանում համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այս ամենը լավ ֆոն չի ստեղծում նոյեմբերի 29-ին կայանալիք բանակցություններից առաջ, որոնց նպատակը «միջուկային գործարքին» վերադառնալն է:

Թեգեր: ԻսրայելԻրանՄիջուկային անվտանգություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կասեցրել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կասեցրել են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում

Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը

Հավատարիմ մնալով ժառանգությանը եւ հարստացնելով ազգային մշակույթը

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist