Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Փետրվարի 3, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Աղավնո գետի ավազանի հրաշակերտները՝ լուսանկարներում

Հունիսի 16, 2022
Մշակույթ
Աղավնո գետի ավազանի հրաշակերտները՝ լուսանկարներում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
444
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Անհանգիստ, շարժուն, հոգնություն չունեցող հայրենիքի նվիրյալ զավակ. այսպես կարելի է բնութագրել մեր գործընկերոջը՝ Զոհրաբ Ըռքոյանին, մարդու, ով, ավարտելով մայր բուհի բանասիրականը՝ մայրենի լեզու ու հայ գրականություն է դասավանդել Մասիսի դպրոցներում, հայրենանվիրումի ավիշով սնուցել պարմանահասակ իր սաներին, պատասխանատու քարտուղարի պաշտոն վարել ԵՊՀ «Երեւանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում, 1989-1994 թթ. մասնակցել ՀՀ եւ Արցախի պաշտպանական-ազատագրական մարտերին, իսկ 1996-ից տեղափոխվել ազատագրված Բերձոր, նորից զբաղվել սերնդակրթման ազգանվեր գործով, աշխատել ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչության առաջատար մասնագետ, ապա նաեւ նույն վարչության պետի տեղակալ: Խմբագրել եւ այսօր էլ շարունակում է խմբագրել Քաշաթաղի շրջվարչության «Մերան» պաշտոնաթերթը՝ անկախ առաջացած դժվարություններից եւ այն իրողությունից, որ բերձորյան օջախն ու պաշտելի եզերքը տակավին բորենու երախում են…

Զոհրաբ Ըռքոյանը, որ նաեւ Ավետարանց գյուղի նահատակ տղաներին նվիրված գրքի հեղինակն է, 1996-ից, ընտանյոք հանդերձ, իր նոր բույնն էր հյուսել ազատագրված Քաշաթաղում, հայր դարձել երեք դուստրերի, իրեն նվիրել դրախտային այս երկրամասի շենացման գործին: Իսկ այստեղ՝ Քաշաթաղում, հայտնագործելու այնքա՜ն թանկ մասունքներ կային, որոնք հայտնվելու էին իր լուսանկարչական սարքի ամենատես ոսպնյակում՝ մոռացության մատնված դամբարաններ, ավեր ու կիսավեր վանքեր, կիսաքանդ կամուրջներ, եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր, պեղումների ժամանակ հայտնաբերված վաղնջական ժամանակների իրեր, առարկաներ: Եվ այս ամենը՝ կերտված հայ մարդու ձեռամբ, հայկական հետքով, հայեցի ու հայաշունչ: Զոհրաբ Ըռքոյանը դրանք հայտնաբերել է ճանաչողական արշավների ժամանակ, կամ աշակերտներն են հայտնաբերել եւ այդ մասին տեղեկացրել իրենց սիրելի ուսուցչին՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչ-լրագրողին: Լուսանկարել է, ուսումնասիրել հնոց օրերի մեր անկորնչելի հիշատակները, որոնք այսօր հեռվից են տեսիլվում նրան, մեզ՝ այդ ամենն արարած մեր նախնիների հետնորդներիս: Բայց հավատանք մեր վաղվա օրվան, մեր գալիք հաղթանակներին, երբ կրկին կայցելենք հայոց շքեղ Շուշի քաղաք, մոմ կվառենք Սուրբ Ամենափրկիչում, Դադիվանքի կամարների տակ, 4-րդ դարում հառնած Ծիծեռնավանքի համալիրում, Սթունիսի հազարամյա ավեր եկեղեցում, Մկնատամի խաչում, Ճապկուտում,Վարազգոմում, մեր այլ տաճարներում, կանցնենք Աղավնո գետի մաշված կամրջով, նոր պեղումներ կանենք Միրիկի հայտնի ամրոցում, կհամբուրենք Վարդուտ գյուղին ի մերձ եւ Աղբարտխերտի հայախոս ու ծաղկած խաչքարերը: Կգան այդ բաղձալի ժամանակները. դժոխքի հատակը երկրի երեսին տեսած ազգը չի կարող չհավատալ իր բազկին, իր արյանն ու իր սուրբ նահատակների անդրժելի ուխտին:

Այդ հավատն ապրում եւ ապրեցնում է յուրաքանչյուր հայի, նաեւ նրան՝ Զոհրաբ Ըռքոյանին, որի «Հայկական Քաշաթաղ» խորագրով լուսանկարների անհատական ցուցահանդեսը երեկ բացվեց մայրաքաղաքի «Թեքեյան» կենտրոնի ցուցասրահում: Ներկայացված աշխատանքները տարիներով որոնումների, փնտրտուքների, սարուձորերով հոգնատանջ թափառումների հունձք են, նվիրումի արգասիք, հայրենիքի ու հայրենի եզերքի հանդեպ անսակարկ սիրո առարկայացում: «Միայն պատերազների ժամանակ չէ, որ դրսեւորվում է հայրենասիրությունը: Դա ամենօրյա վերաբերմունք է՝ հանդեպ մեր չքնաղ բնաշխարհը, մշակութային մեր դարավոր հուշարձանները, կոթողները, մեր վիրավոր վանքերը, մեր հողը, մեր ջուրը, նվիրումը մեր տեսակին, մեր բաղձալի երազանքներին, մեզ վերապահված գործերին». գեղագետ լուսանկարչի մտորումներն են ու գործունեության հավատամքը: Եվ բնավ պատահական չեն նրա վաստակած պարգեւները՝ ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալներ, «Վաչագան Բարեպաշտ» շքանշան, ՀՀ ԿԳ ոսկե եւ ԱՀ վարչապետի հուշամեդալներ, կառավարական պատվոգրեր, ԱՀ նախագահի «Երախտագիտություն», ԵԿՄ եւ այլ մեդալներ:

Իսկ ցուցահանդեսում Աղավնո գետի հայաշունչ ավազանի՝ Քաշաթաղի անձեռակերտ կոթողներն են՝ վանքեր, եկեղեցիներ, կամարակապ կամուրջներ, հայատառ տապանաքարեր, որմնապատկերներ, ամրոցներ, խաչքարեր, որոնք եկվոր խաշնարածները, նախամարդու բնազդով, իրենցն են համարում կամ աղվանական: Եվ կամ անասնաբար ոչնչացնում են, պղծում ու ավերում…

Բացված ցուցահանդեսի առիթով հավելենք, որ Զոհրաբ Ըռքոյան պրոֆեսիոնալ լրագրողն ու լուսանկարիչը նմանատիպ ցուցահանդեսներ բազմիցս է ունեցել մշակութային տարբեր օջախներում: Նա հոգնել չունի՝ հաճախակի է այցելում հարազատ Արցախ, լինում Վրաստանի հայաշատ հանգրվաններում, այսուայնտեղ եւ վերադառնում նոր ասելիքով ու լուսանկարներով բեռնված:

Երախտագիտությամբ շնորհավորենք շնորհառատ մեր գործընկերոջը եւ մաղթենք նոր ցուցահանդեսներ ու նոր ձեռքբերումներ:

Թեգեր: ԱրցախԲերձորԶոհրաբ ԸռքոյանՑուցահանդեսՔաշաթաղ
Կիսվել2Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

Քարանձավային քաղաք-ամրոցը՝ Թմկաբերդի հարեւանությամբ

Փետրվարի 3, 2023
«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

«… Ինչպես անմահ է գեղեցիկը միայն»

Փետրվարի 2, 2023

Լազարյան տոհմի փառքն ու լուսավոր հետագիծը…

Անզսպելի կարոտի կանչն ու «պետական հանցագործը»

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

…Երբ բանաստեղծն առավել է մտերմանում ընթերցողին

Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում

Հաջորդ Հոդվածը
Հրապարակային խոսքի մշակույթ

Հրապարակային խոսքի մշակույթ

Դեպի Չարենց տանող ճանապարհները

Դեպի Չարենց տանող ճանապարհները

Ամենաընթերցվածը

  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Թվային էներգետիկայի ապագան

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանը պարտադրված է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արցախի շրջափակումը Հայաստանի շրջափակման շարունակությունն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist