Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախի կոթողային մշակույթը

Նախաքրիստոնեական ժամանակներից մինչեւ ուշ միջնադար

Հունիսի 17, 2022
Մշակույթ
Արցախի կոթողային մշակույթը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
920
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Արցախի մեծ մասն անցավ թշնամու տիրապետության տակ, որտեղ ադրբեջանցիներն սկսել են առավել վայրենությամբ ավերել կամ այլ ազգի համարել հայոց պատմական ժառանգությունը։ 

Վերջերս ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ Համլետ Պետրոսյանի եւ մշակութաբան, հնագետ Նժդեհ Երանյանի հեղինակությամբ լույս է տեսել «Արցախի կոթողային մշակույթը» եռալեզու՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն գիրք-ալբոմը, որում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական, իմաստաբանական քննությամբ ներկայացված է Արցախի կոթողային մշակույթը՝ սկսած նախաքրիստոնեական ժամանակներից մինչեւ ուշ միջնադար։ Ներկայացված են հին, անտիկ ու վաղքրիստոնեական կոթողներ, միջնադարյան խաչքարեր ու տապանաքարեր։ Նախաքրիստոնեական հուշարձանների խմբում են Մենհիրները, Մարդակերպ սալերը եւ Մարդակերպ կոթողները։ Անտիկ կոթողային մշակույթին անդրադառնալիս հիմնականում խոսվում է Տիգրանակերտ քաղաքի պեղումներից հայտնաբերված հուշարձանների մասին։ Գրքի համահեղինակ Հ. Պետրոսյանը մի քանի տարի շարունակ պեղումներ է կատարել Տիգրանակերտում։ Կարեւորվում են վաղքրիստոնեական խաչակիր կոթողների, խաչերի ու խաչքարերի հորինվածքը, ծավալային չափերը, քանդակային խաչերի ու խաչային հորինվածքների դերը հայկական վաղ շրջանի մշակույթում։

Հայաստանում՝ ներառյալ Արցախում, խաչքարային մշակույթը գրքում բաժանված է 3 ժամանակահատվածի՝ 9-11, 12-14, 15-18-րդ դարեր։ Գիտական ու մատչելի ներկայացված են նույն խաչքարերի պատկերաքանդակներն ու արձանագրությունները։ Բացի նշված հուշակոթողների լուսանկարներից, գրքում ներկայացված են նաեւ դրանց գծանկարները։ Ինչ վերաբերում է տապանաքարերի մշակույթին՝ հեղինակները տեղեկացնում են՝ 15-րդ դարից սկսած Հայաստանում երեւան են եկել տապանաքարերի նոր տիպեր՝ օրորոցային՝ ուղղանկյուն զուգահեռանիստի ծավալ ունեցող, եւ քիչ քանակությամբ ձիաքարերը։ Տապանաքարերին քանդակները թեմատիկ առումով հիմնականում բաժանված են հերկի, որսի, ընտանեկան բարեկեցության տեսարաններով։ Գիրքը լույս է տեսել ՀՀ ԳԱԱ հնագիտության ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորությամբ, Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ։ Գրքի շնորհանդեսը կայացավ ՀԲԸՄ դահլիճում։ Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը, ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, հնագետներ, արվեստագետներ, մշակութաբաններ, հոգեւորականներ, հյուրեր։

ՀԲԸՄ հաղորդակցության եւ մշակույթի ծրագրերի պատասխանատու Վարդան Ծուլիկյանը, բացելով շնորհանդեսը, ողջունեց ներկաներին եւ տեղեկացրեց, որ նման աշխատություն ներկայացնելու ծրագրով շատերն են դիմել իրենց, սակայն ընտրվել է Հ. Պետրոսյանի եւ Ն. Երանյանի հեղինակածը, քանի որ այնտեղ մանրամասնվում եւ պատճառաբանվում է արցախյան կոթողների էթնոդավանական պատկանելության հարցը։ Գրքում փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների ու գիտնականների զեղծարարությունները։ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն իր ելույթում կարեւորեց նման աշխատությունները հատկապես Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են ու այլ ժողովուրդների սեփականություն են համարում Արցախի մշակութային կոթողներն իրենց գրավյալ տարածքներում։ Այս գիրքը պատմականորեն ապացուցում է, որ Արցախը եղել ու կա հայկական տարածք։ Պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը նույնպես շատ կարեւոր աշխատություն համարեց այս գիրքը։ Ադրբեջանի իշխանությունների դեմ այս բնագավառում պայքարելու համար յուրաքանչյուրը պետք է հնարավորինս գործի։ Այս առումով կարեւորեց Հ. Պետրոսյանի, Ն. Երանյանի եւ այլ հեղինակների դերը, ովքեր նույնպես զբաղվել են հայոց հուշարձանների լուսաբանմամբ, օժանդակել են գրքի կայացմանը։ Կարեւորեց հատկապես 2 հանգամանք։ Առաջինը, որ Քուրի աջակողմյան պատմամշակութային ժառանգութան մասին զուտ ակադեմիական առումով այս աշխատությունը շատ լուրջ արժեք ունի։ Երկրորդը՝ գրքում հրատարակված կոթողները ներկայացվել են ակադեմիական գիտության ամենաբարձր պահանջներին համապատասխան։

ԱՀ նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց գրքի հեղինակներին, հրատարակության աջակիցներին: «Գիրքը սոսկ Արցախի կոթողային մշակութային ժառանգության պատմաաղբյուրագիտական, ճարտարապետական ու իմաստաբանական համապարփակ վերլուծություն չէ։ Այն ճանապարհ է դեպի ինքնության ամենախոր սահմաններ, դեպի էթնիկության սկիզբ։ Ծեսեր, ավանդույթներ, հոգեկերտվածք, մտածողություն, պայքար, տառապանք… Այս ամենը՝ կոթողային մշակույթի քարե պատկերագրության մեջ։ Գիրքը ինքնության դիսկուրսի գեներացման նոր մեսիջ է, ադրբեջանական պատմական զեղծարարությունները չեզոքացնելու ակադեմիական աշխատանք։ Շնորհակալ ենք մշակույթի նկատմամբ այսպիսի հոգատար վերաբերմունքի, ակադեմիական մակարդակի եւ մշակույթի բնագիծը պահելու համար։ Մշակույթը չպետք է դուրս գա ոչ միայն գիտահետազոտական, այլ նաեւ քաղաքական օրակարգից», -ասաց նա եւ ԱՀ նախագահի շնորհակալագրերը հանձնեց հեղինակներին։ Գրքի համահեղինակ Հ. Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին, գրքի կայացման աջակիցներին։ Տեղեկացրեց, որ որոշ լուսանկարներ իրենց են հատկացրել Արցախի պատմամշակութային ժառանգությամբ զբաղվողներ եւս։ Այս առթիվ շնորհակալություն հայտնեց հնագետ Գագիկ Սարգսյանին, տողերիս հեղինակին։ Շնորհակալություն հայտնեց գիրքը ձեւավորող եւ էջադիր Արթուր Հարությունյանին, գծանկարների հեղինակներին, հրատարակչությանը, ՀԲԸՄ-ին։ Խոսելով իրենց ձեռնարկի մասին՝ ասաց. «Ադրբեջանը հայկական մշակութային արժեքների դեմ պայքարելու մի քանի տարբերակ ունի՝ ոչնչացնել, քողարկել, վերագրել իր կամ այլ մշակույթի։ Ադրբեջանում ապրում են ռուսներ, թաթարներ, ուդիներ, եւ շատ հեշտ է հայ մշակութային ժառանգությունը սրան կամ նրան վերագրելը՝ որեւէ կասկածելի, անընդունելի, արհեստական հիմքի վրա։ Մենք չենք փորձել ծաղրել, վիրավորել ադրբեջանցի, այսպես ասած, հետազոտողներին կեղծ փաստեր ներկայացնելու  համար, սակայն հայկականությունը վկայող փաստերն ամենայն մանրամասնությամբ ենք ներկայացրել այս գրքում»։

Թեգեր: Արցախմշակույթ
Կիսվել4Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Թե ինչու գրողը չմոռացավ դիլիջանյան որբանոցը…

Թե ինչու գրողը չմոռացավ դիլիջանյան որբանոցը…

Արեւմուտքի համար «գնդակը» Ուկրաինայի դաշտում է

Արեւմուտքի համար «գնդակը» Ուկրաինայի դաշտում է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist