Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Բարեւ, ես եմ…»

Հունիսի 24, 2022
Մշակույթ
«Բարեւ, ես եմ…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
299
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«…Մենք երեքով՝ Ալիխանովը, Ալիխանյանը եւ Արցիմովիչը, 15 օրվա ընթացքում կատարեցինք ամենագեղեցիկ փորձերից մեկը, որը հստակորեն ապացուցեց պոզիտրոնների եւ էլեկտրոնների միջեւ աննիհիլիացիայի ինտիմ ակտի ընթացքում պահպանման օրենքների խստիվ կատարումը։ Երեքս էլ սարսուռ զգացինք, երբ ակներեւաբար համոզվեցինք էֆեկտի առկայության մեջ»։

Արտեմ Ալիխանյան

Փորձը դրված էր ապացուցելու միկրոաշխարհում էներգիայի եւ իմպուլսի պահպանման օրենքների ճշմարտացիությունը, որի շուրջ 1936 թ. ֆիզիկոսների միջեւ սուր վիճաբանություններ ու քննարկումներ էին ընթանում, եւ ինչպես Արտեմ Ալիխանյանն է վկայում՝ իրենց հաջողվեց վերջ դնել վեճին։ Գիտությունը սոսկ քրտնաջան աշխատանք ու հայտնագործություն չէ. այն անվերջ ապացույցների հերթագայություն է, որին էլ նախանձախնդրորեն տրվում է գիտնականը եւ նույնպիսի հաճույք ստանում արարչությունից ու նույնպիսի հուզումներ ապրում, ինչպես գրողն ու ցանկացած ստեղծագործող, սակայն գրողի ու ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, մաթեմատիկոսի, առհասարակ՝ գիտությամբ զբաղվողի տարբերությունն այն է, որ գրողին բավական է մի անկյուն ու թուղթ ու գրիչ (այսօր՝ համակարգիչ), իսկ գիտնականին անհրաժեշտ են ոչ միայն հագեցած զանազան սարքավորումներով լաբորատորիա ու տարատեսակ լաբորատորիաներ, այլեւ համախոհներ, գործընկերներ։ Այս իմաստով ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ֆիզիկոսների դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական, Լենինյան, Ստալինյան մրցանակների դափնեկիր Արտեմ Ալիխանյանի բախտը բերել է. նրա համախոհներն ու գործընկերները նախ եւ առաջ սերում են ընտանիքից. նրա եղբայրներն են՝ գենետիկ, ԽՍՀՄ-ում մոլեկուլային գենետիկայի եւ հակաբիոտիկներ սինթեզող միկրոօրգանիզմների գենետիկայի հիմնադիրներից, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության եւ տեխնիկայի վաստակավոր գործիչ Սոս Ալիխանյանը եւ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Լենինի եւ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր Աբրահամ Ալիխանովը։ Եղբայրների հայրը Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան ու թատերական ռեժիսոր Իսահակ Ալիխանյանն է։

Արտեմ Ալիխանյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1908 թ. հունիսի 24-ին, սովորել Լենինգրադի համալսարանում, 1927-41 թթ. աշխատել ԽՍՀՄ ԳԱ Լենինգրադի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում, 1943-73 թթ. Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենն էր եւ Երեւանի համալսարանի ամբիոնի վարիչ, 1946-60 թթ. ղեկավարում է նաեւ Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը եւ ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիան։ Արտեմ Ալիխանյանի աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների եւ տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանն ու ստեղծմանը։ 1934 թ. Բ. Ս. Ջելեպովի  եւ եղբոր՝ Աբրահամի հետ միասին առաջիններից էին, որ սկսեցին արհեստական ռադիոակտիվության հետազոտությունները եւ, անկախ Ժոլիո-Կյուրի ամուսիններից, ովքեր նույնպես զբաղվում էին արհեստական ռադիոակտիվության թեմայով, հայտնաբերեցին առաջին արհեստական ռադիոակտիվ տարրը՝ բացասական էլեկտրոններ արձակող կրեմնիումը։  Նույն թվականին Աբրահամի եւ Մ. Կոզադաեւի հետ Արտեմ Ալիխանյանը հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երեւույթը։ Գիտությունը ԽՍՀՄ-ում զարգանում էր՝ անկախ ամեն ինչից, անգամ՝ պատերազմական իրողությունից։ Դեռ 1933-40 թթ. Արտեմ Ալիխանյանը մասնակցում էր միջուկային ֆիզիկային նվիրված նախապատերազմյան համամիութենական կոնֆերանսներին, որոնք նախադրյալներ դարձան գիտության տվյալ ճյուղի կազմավորման ու զարգացման համար, 1939 թ. գիտնականն սկսեց այն տարիների՝ էներգիաների մասնիկների միակ աղբյուրի՝ տիեզերական ճառագայթման հետազոտությունները։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Արտեմը մասնակցում է 1941-42 թթ. պաշտպանական աշխատանքներին. անհրաժեշտ էր նավերը մագնիսական ականներից պաշտպանելու արդյունավետ միջոցներ գտնել, ինչպես նաեւ Մոսկվան օդային հարձակումներից պաշտպանելու ժամանակ օգտագործվող աերոստատների համար մշակել ավտոմատիկ համակարգ։

1942 թ. ամռանը տիեզերական ճառագայթները համակողմանի, մանրամասն ուսումնասիրելու համար Աբրահամ Ալիխանովը գիտարշավ կազմակերպեց Հայաստան՝ Արագած լեռան վրա։ Գիտարշավին մասնակցում էր եւ Արտեմը, ու երբ աշնանը Աբրահամին շտապ կանչում են Մոսկվա՝ ատոմային նախագծին մասնակցելու, Արտեմն է գլխավորում ծովից 3250 մ բարձրության վրա ստեղծված տիեզերական կայանի աշխատանքները, ինչն արտահայտվել է Արտեմ Ալիխանյանի կենսագրության վրա հիմնված՝ 1965 թ. «Հայֆիլմում» նկարահանած «Բարեւ, ես եմ» ֆիլմում, որ իր տեսակով եզակի երեւույթ մնաց հայկինոյում. ֆիլմը մասնակցել է 1966 թ. Կաննի կինոփառատոնին, ներկայացվել «Ոսկե արմավենու ճյուղի», 1967 թ. արժանացել Հայկական ԽՍՀ պետական մրցանակի։ Միայն 1966 թ. ֆիլմը կինոթատրոններում դիտել է 10 միլիոն հանդիսատես, ինչը վկայում է թե՛ ֆիլմի հաջողության, բարձրակարգ լինելու եւ թե՛ թեմայի հանդեպ հանդիսատեսի հետաքրքրության մասին՝ աշխատանք, սեր, գիտություն, պատերազմ, հավատարմություն, բարոյական բարձր հատկանիշներով օժտված կերպարներ… Արտեմ Ալիխանյանի հետաքրքրությունները չէին սահմանափակվում գիտության շրջանակներում. նա հաճույքով ընկերակցում էր եւ արվեստի մարդկանց, ինչպիսիք էին Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը, Մինաս Ավետիսյանը, Միխայիլ Զոշչենկոն, Դմիտրի Շոստակովիչը, շատերը… Արտեմ Ալիխանյանի կենսագրությունն ու գործունեությունն էլ անհնար է ամփոփել հոդվածի, ֆիլմի կամ գրքի սահմաններում եւ ամեն անգամ նրան անդրադառնալիս հնարավոր է նոր կողմով հայտնաբերել գիտնականին ու մարդուն…

Արտեմ Ալիխանյանը ծնվեց Թիֆլիսում, աշխատեց Լենինգրադում, Մոսկվայում, Երեւանում, վախճանվեց Մոսկվայում, վերջին հանգրվանը գտավ հարազատ Երեւանում… Ալիխանյան եղբայրները շատ բան են արել հայրենի գիտությունը զարգացնելու եւ միջազգայնորեն մրցունակ՝ միութենական մակարդակի բարձրացնելու համար. Արտեմն ու Աբրահամը 1943-44 թթ.՝ որպես Երեւանի պետական համալսարանի մասնաճյուղ, հիմնադրեցին Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, այնուհետեւ Արագածի վրա ստեղծեցին տիեզերական ճառագայթների երկու կայան՝ «Արագած» (3200 մ) եւ «Նոր Ամբերդ» (2000 մ)։ Արտեմն է ղեկավարել տեսական եւ փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը, նրա նախաձեռնությամբ ստեղծվել է Երեւանի էլեկտրոնային օղակաձեւ արագացուցիչը եւ այլն։ Եղբայրների հիշատակը թանկ է հայ ժողովրդի համար. նրանց անունով է կոչվում Երեւանի փողոցներից մեկը, Երեւանի պետական համալսարանում սահմանված է նրանց անվան կրթաթոշակ։

Թեգեր: Արտեմ Ալիխանյանգիտնականֆիզիկոս
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist