Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վահանավանքը կոփում է վահան-մտքերը

1111-ամյա «պատմագիրը»՝ սյունյաց Տիգրանասարի լանջերից

Հունիսի 25, 2022
Մշակույթ
Վահանավանքը կոփում է վահան-մտքերը
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
431
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արաբական տիրապետության դեմ Հայաստանում մղված երկարատեւ ազատագրական պայքարն իր պտուղները տալիս է 9-րդ դարի վերջին, երբ Աշոտ Բագրատունին 885 թ. վերականգնում է հայոց պետականությունը՝ իրեն դրսեւորելով ոչ միայն որպես տաղանդավոր զորահրամանատար, այլեւ դիվանագետ, ում հաջողվում է ավելի քան 4.5 դար դեգերող մեր «նավը» հաջողությամբ հասցնել նավահանգիստ:

Պետականության վերականգնումը, բնականաբար, պայմաններ ստեղծեց տնտեսական զարգացման համար, ինչը, իր հերթին, պետք է նպաստեր հասարակական կյանքի ակտիվացմանը բոլոր, այդ թվում՝ մշակութային ոլորտում: Այդ միտումները դրսեւորվեցին նաեւ Սյունիքում…

Եվ ահա 906 թ., երբ հայոց արքան Աշոտ Առաջինի որդին էր՝ Սմբատ Առաջինը, տեղի են ունենում Սյունյաց եպիսկոպոսական կենտրոն Տաթեւի վանքի գլխավոր տաճարի՝ Պողոս-Պետրոս մայր եկեղեցու օծման արարողությունները, որոնց մասնակցում էին Հայաստանի քաղաքական ու հոգեւոր առաջնորդները՝ Սմբատ Առաջին արքան, կաթողիկոս եւ պատմագիր Հովհաննես Դրասխանակերտցին, Վասպուրականի իշխանանց իշխան Գագիկ Արծրունին, Արցախի հոգեւոր ու աշխարհիկ տերերը, Սյունյաց Բաղք գավառի գահակալ իշխան Ձագիկը: Տաթեւից վերադառնալով Կապան՝ վերջինս իր ավագ որդու՝ գահաժառանգ Ջեւանշերի հետ մտածում է Տաթեւի մեծությանը վայել մի սրբատուն կառուցելու մասին: Բայց դա նրանց վիճակված չէր կատարել: Նրանց երազանքն իրականություն դարձրեց Ձագիկի կրտսեր որդին՝ Վահանը: Տանձափարախի, իսկ այնուհետեւ՝ Շատինի վարդապետների մոտ բուժվելուց հետո Վահանը տուն է վերադառնում որպես կրոնավոր (նա տառապում էր հոգեկան հիվանդությամբ եւ խուլ ու համր էր դարձել):

Վահանավանքի կառուցման մասին առաջին գրավոր տեղեկություններին ծանոթանում ենք Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւվն տանն Սիսական» պատմագիտական երկում: Ըստ այդ տեղեկությունների՝ Ձագիկի որդի Վահանը Բաղաբերդ ամրոցի մոտ ընտրում է «տեղի մի հարթ եւ յոյժ ի ճահ» եւ իր իշխանազուն եղբոր աջակցությամբ սկսում է կառուցել տաճարը: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը նա ավարտում է 911 թ.: Այն խաչաձեւ հատակագծով կենտրոնագմբեթ շինություն է՝ կառուցված տեղական կարմրավուն բազալտից: Եկեղեցին երկու մուտք ունի՝ արեւմուտքից եւ հարավից: Վանքը, որն անվանվում է Վահանի անունով, ունենում է ավելի քան 100 հոգուց բաղկացած միաբանություն: Այստեղ նաեւ դպրոց է հիմնադրվում, որտեղ սովորում են ոչ միան Բաղք-Ձորքի, այլեւ Սյունիքի մյուս գավառների պատանիները: Այստեղ է իր կրթությունն ստացել նաեւ Հայաստանի ապագա կաթողիկոս Վահան Ա Սյունեցին:

Հարկ է շեշտել, որ Ձագիկ իշխանի տոհմն այնքան մեծ իշխանություն է ունեցել, որ, չնայած թեմական կենտրոնը Տաթեւ վանական համալիրն էր, թեմական առաջնորդը նստում էր Վահանավանքում, որը կառուցվել էր Կապանի հարավարեւմտյան կողմում՝ 5 կմ հեռավորության վրա, Տիգրանասարի լանջերին:

Վահանից հետո վանահայրության պաշտոնն ստանձնում է նրա եղբոր՝ Ջեւանշերի որդին, ում անունը նույնպես Վահան էր: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ նա է կառուցել վանքի գավիթը, սեղանատունը եւ սյունասրահը, ինչպես նաեւ կավե թրծված խողովակներով քաղցրահամ ջուր է բերել Տիգրանասարի հյուսիսային լեռնալանջից: Գավիթը, որը սահմանակցում է եկեղեցուն արեւմուտքից, ուղղանկյուն հատակագծով կառույց է: Ներսի քիվերը զարդարված են բուսական եւ երկրաչափական նախշերով: Գավիթի կտուրը հենվում էր ժայռաբեկորներից կերտած երեք կամարների վրա: Երկրաշարժի պատճառով քանդվել է միջին կամարը:

Այստեղ հանգչում են Վահան Նախաշինողի, Վաչագանի մայր Խուշուշի, Սենեքերիմ թագավորի որդի Գուրգենի, Գեւորգ Պահլավունու աճյունները: Սյունասրահը նույնպես երկու մուտք ունի, որոնցից մեկը հաղորդակցվում է սեղանատան հետ: Սյունասրահի հատակը  ծածկված է տապանաքարերով: Այստեղ թաղված են Աղվանքի եւ Բաղքի շատ թագավորներ ու թագուհիներ, Սիսական աշխարհի բազմաթիվ փառահեղ արքաներ, իշխաններ, բարձրաստիճան հոգեւոր հայրեր, այդ թվում՝ Վահան իշխանը, Սոփի թագուհին, Սմբատ Բ-ն եւ նրան հաջորդող Սյունյաց բոլոր թագավորները:

1086 թ. Սյունյաց Գրիգոր Ա թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին եւ նրա քույր Կատան գլխավոր եկեղեցուց 25-30 մ հեռավորության վրա կառուցում են Սբ Աստվածածին երկհարկ եկեղեցին: Այն կառուցված է մեծամեծ կամարների վրա, կարմրավուն բազալտի սրբատաշ քարով, որով հարուստ են Վահանավանքի արեւմտյան լեռնալանջերը: Եկեղեցուն արեւմուտքից կից` սարալանջի ժայռաբեկորի հարթեցրած մասի վրա կառուցված է գավիթը: Սյունիքի պատմիչը գրում է, որ այդ ժամանակներում Վահանավանք է գալիս Աղվանքի կաթողիկոս  Տեր Ստեփանոսը եւ որոշ օրեր այնտեղ ապրելով՝ վախճանվում ու թաղվում նույն սրբարանում: Վանքի բակում եւ շրջակայքում գտնվող տապանատանը կան երեք տասնյակի հասնող տապանաքարեր ու խաչքարեր: Տարածքում պահպանվել են նաեւ Ք. ա. 13-11-րդ դարերի դամբարաններ:

Վահանավանքը քանիցս ենթարկվել է կողուպուտի ու ավերի: Ըստ հայագետ Պարույր Մուրադյանի՝ 912 թ. Սլքի ամիրան «…զվանքն Վահանայ աւար առեալ…»: Սակայն Վահանավանքում առաջին մեծ ավերածությունը տեղի է ունեցել 1103 թ., երբ սելջուկ-թուրքերը ներխուժեցին Կապան եւ կոտորեցին ողջ բնակչությանը: 1126 թ. «Եկն ամիր Հարոնն ու բնաջինջ արար զտուն Կապանին եւ զԱրեւիք գաւառ, էառ եւ զբերդն Կաքաւու եւ զքարն Բաղակու, որ էր վանք, յորում մթերեալ կայր բազում սրբութիւնք, խաչեւ վկայարանք ոսկի եւ արծաթի եւ կտակարանք. որ գաղթեալ էին ի գաւառացն. եւ ամենայն ի գերութիւն մատնեցան»:

1226 թ. Սյունիք է ներխուժում Խորեզմի թագաժառանգ Ջալալ Էդ Դինը՝ ավերածությունների ենթարկելով Սյունիքը, Նախիջեւանն ու նրա հարակից շրջանները, իսկ 1387 թ. Սյունիքն ավերել են Լենկթեմուրի զորքերը: Հասկանալի է, որ այս ժամանակահատվածը Վահանավանքի համար պատմության ամենածանր հատվածներից մեկն է. նվաճողները չեն խնայել նաեւ կրոնավորներին: Պատահական չէ, որ մեծ տաճարի մոխրաշերտերում հայտնաբերվել են մարդկային այրված ոսկորներ: 1422 թ. Սյունիքը կոտորածի է ենթարկվում թուրքմենների առաջնորդ Կարա-Իսկանդարի արշավանքի ժամանակ: Որոշ ժամանակ անց այս նվաճողի արքունիքում վեզիրի պաշտոն է զբաղեցնում Ռոստամ Օրբելյանը, ինչի շնորհիվ Սյունիքում իրավիճակը փոքր-ինչ կայունանում է: «Այս իշխանազունը տարբեր եղանակներով, նույնիսկ Շարիաթի օրենքները վկայակոչելով, վաճառքի անվան տակ մի շարք նվիրատվություններ կատարեց Հայաստանի, ընդ որում` նաեւ Սյունիքի հոգեւոր-մշակութային կենտրոններին, մասնավորապես Տաթեւի վանքին` հանձին վանահայր Շմավոն Անգեղակոթցուն: Այս մասին վկայում են 15-րդ դարում 30-50-ական թթ. պարսկերեն գրված կալվածագրերը»,- մի առիթով նշել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Գրիգոր Գրիգորյանը: 

Վանքի հնագիտական պեղումներն սկսվել են 1966 թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Կապանի արշավախմբի կողմից: Այդ աշխատանքները տեւել են 40 տարի: Ըստ պեղումների՝ Վահանավանքը կառուցվել է նախաքրիստոնեական դամբարանադաշտի վրա. քրիստոնեական գերեզմանաքարերի տակ հայտնաբերվել են Ք. ա. 7-9-րդ դարերին թվագրվող քարարկղե գերեզմաններ:

Վարկած կա, որ Վահանավանքում է թաղվել նաեւ 1722-1728 թթ. սյունյաց ազատագրական պայքարի առաջնորդը՝ գահերեց զորավար Դավիթ Բեկը, ով ծնունդով Բաղք գյուղից էր: Այդ վարկածն առաջ է քաշել հայ գրող Սերո Խանզադյանն իր «Մխիթար Սպարապետ» պատմավեպում: Սակայն առայսօր այդ փաստը որեւէ կերպ չի հաստատվել: Պատմաբանները մերժում են վարկածը՝ իրենց կարծիքը հիմնավորելով այն փաստով, որ Դավիթ Բեկի ժամանակ Վահանավանքը կործանված է եղել, իսկ ավերակների մեջ մեծ զորավարին չէին թաղի:

Վահան Ա Սյունեցու մասին գովեստի խոսքեր կան միջնադարյան պատմիչների երկերում: «Յասմաւուրքից» պարզ է դառնում նաեւ, որ Գրիգոր Նարեկացին համախոհ է եղել Վահան Սյունեցուն՝ իր հոր՝ Խոսրով Անձեւացյաց եպիսկոպոսի նվիրյալ գաղափարակցին, ովքեր միասին ցանկանում էին բարենորոգումներ կատարել Հայ եկեղեցու հիերարխիկ համակարգում:

Վահանավանքի 1111-ամյա պատմության, Գրիգոր Նարեկացու հետ Վահան Սյունեցու սերտ կապերի մասին երկար կարելի է գրել, վեր հանել բազմաթիվ իրադարձություններ, որոնք էական նշանակություն են ունեցել Սյունիքի կյանքում: Բայց դրանց կանդրադառնանք այլ առիթներով: Այս հոդվածի վերջում ընդգծենք միայն, որ շատ հաճախ Վահանավանքում են ծնվել հայոց ազատագրական պայքարի գաղափարները, վանքի անվանը համահունչ՝ կոփվել է հայ ժողովրդի վահան-միտքը, որ թշնամուց ազատվելու միայն մեկ ելք կա՝ զինված դիմադրությունը:

Թեգեր: Վահանավանք
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Տնային աշխատանքները» կատարելու ժամանակն է

«Տնային աշխատանքները» կատարելու ժամանակն է

Դատապարտումից՝ արդարացում

Դատապարտումից՝ արդարացում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist