Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…

«Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների անդրանիկ ցուցահանդեսը

Հունիսի 29, 2022
Մշակույթ
«Վիրավոր թեւերս բացվել են, եւ գնում եմ իմ երազի հետեւից»…
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
400
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Պատերազմը խոցել, սակայն չի կոտրել արցախցու ոգին: Ուժ հավաքելով իր մեջ եւ արհամարհելով մահը՝ նա շարունակում է բուժել վերքերը, կազդուրվել եւ գոտեպնդվել, արարել: Եվ որքան էլ դաժան, անդառնալի լինեն կորուստները, նա վհատվողը չէ: Արցախցու կողը պինդ է, եւ թշնամուն երբեք չի հաջողվի այն ջարդել, ժողովրդի միասնությունը խարխլել:

Գաղտնիք չէ, որ ստեղծագործող մարդն ընկալումների մեջ առավել գերզգայուն է եւ դժվար է հաշտվում տեղի ունեցածի հետ: Միեւնույն ժամանակ զորեղ կամքի տեր լինելով՝ նա կարողանում է հաղթահարել դժվարությունները, իր տաղանդի շնորհիվ յուրովի բացահայտել ամենաբարդ թվացող երեւույթները, լույսի շող որոնել անգամ խավարի մեջ, ընդվզել չարիքի դեմ եւ հաղթող դուրս գալ պայքարից: Արցախում նման լավատես անձանց թիվը բավական խոսուն է: Այդ երամի մեջ իր առանձնահատուկ տեղն ունի տաղանդավոր նկարչուհի, բանաստեղծական երկու ժողովածուների հեղինակ Լիանա Քոչարյանը, ով օրերս հերթական անակնկալը մատուցեց արվեստագետներին՝ մայրաքաղաքի պատկերասրահում բացելով «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների ստեղծագործությունների ցուցահանդեսը, որը ձեւով եւ բովանդակությամբ եզակի է իր տեսակի մեջ…

Ինչպես ծնվեց նկարչական ստուդիա ստեղծելու գաղափարը, եւ հիմնականում ինչ սկզբունքներ են ընկած այդ ձեռնարկման հիմքում: Արդյոք դյուրին էր երեխաների շրջանում հաղթահարել պատերազմից հետո երկար ուղեկցվող հոգեբանական արգելքները: Լիանան փորձում է շրջանցել ողբերգական իրադարձությունների մանրամասները եւ պարզապես «օրագրային» մի փոքրիկ դրվագ վերհիշել հետպատերազմյան առաջին օրերի հետ կապված: «Պատերազմը նոր էր ավարտվել, եւ բույնը կորցրած առաջին ծիծեռնակների հետ Երեւանից տուն՝ Արցախ էի վերադառնում: Ավերված ու բզկտված իմ երկրում, որտեղ կորստի ցավից մխում են մարդկանց սրտերը, ամեն ինչ շրջապատում գորշ է եւ անասելի տխուր, ի՞նչ պիտի անեմ, ինչպե՞ս պիտի լցնեմ դատարկված յուրաքանչյուր օրը: Ինչ անեմ, որպեսզի բակի երեխաները շուտ վերադառնան, եւ նրանց մեջ «կյանքը արթնացնեմ», կարողանամ ցրել նրանց աչքերի թախիծը,- անկեղծանում է զրուցակիցս:- Որոշեցի նկարչական ստուդիա բացել ու «հավաքագրել» շնորհաշատ երեխաներին, եւ գույների լեզուն, ակադեմիական նկարչություն սովորեցնել: Ու նրանց հետ ծաղկեցին իմ երազանքները: Ես երջանիկ էի, որ իրենց նկարներում սպանելով պատերազմը, նրանք ավելի սիրեցին Արցախը եւ վառ, լուսավոր գույներ ընտրեցին խաղաղ կյանքի համար»:

Ստուդիայի կրտսեր, միջին եւ ավագ տարիքի խմբերում ընդգրկվեցին երեք տասնյակ երեխաներ: Աստիճանաբար նրանց թիվն աճեց: Եվ ահա մեկ տարի անց ստանալով գեղագիտական գիտելիքներ, որպես հաշվետվություն, ներկայացել են իրենց ստեղծագործություններով: Դրանք գծանկարներ են, նատյուրմորտներ, բնանկարներ եւ դիմանկարներ, ամենատարբեր ժանրերի աշխատանքներ: «Սովորենք արվեստի գիտությունը եւ գիտելիքների արվեստը» խորագրով ցուցահանդեսին շուրջ 120 նկարներ կան ներկայացված, որոնք այցելուներին համոզում են, որ ստուդիայի երեխաներին հաջողվել է սերտել գույների լեզուն, տիրապետել նկարչական քերականությանը, ճանապարհ բացել դեպի լայն հորիզոններ…

Ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին պետական այրեր, մտավորականության ներկայացուցիչներ, ստուդիայում սովորող սաների ծնողներ, ելույթ ունեցողներն արժեւորեցին Լիանա Քոչարյանի նվիրումը, երեխաների հետ կատարած ստեղծագործական աշխատանքը, ցուցադրվող նկարների ներդաշնակ գույներն ու փիլիսոփայությունը, բուռն սերն առ Արցախ, առ Հայաստան: Եթե արվեստաբան Լուսինե Գասպարյանը կարծում է, որ ներկայացված աշխատանքները ստեղծագործական տքնանքի, մասնագիտական ուղղորդման, «ուսուցչի եւ աշակերտների սերտ համագործակցության արդյունք են, ապա քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի համոզմամբ՝ տաղանդավոր նկարչուհին խիզախել եւ անվարան նավարկել է ծովում եւ նավն հաջողությամբ ափ հանել»: Նա վստահ է, որ ստուդիայի սաները «շարժվում են» արվեստի ճշգրիտ ճանապարհով, իսկ նրանց նկարները «բարության գույներով եւ լույսով են շաղախված»:

Ստուդիայի ավագ խմբի սաները շնորհավորանքների հետ մեկտեղ նաեւ հավաստագրեր ստացան: «Ուրախ եմ ու հպարտ, որ հաջողվեց ցրել մղձավանջը, ազատվել նախապաշարումներից եւ ինչ-որ բարի գործ ձեռնարկել, վայելել երեխաների ժպիտները եւ հավատ ներշնչել նրանց հաղթանակի նկատմամբ: Ես նրանցով ապրեցի, եւ վիրավոր կռունկի պես ջարդված վիրավոր թեւերս վերստին բացվեցին, ու գնում եմ իմ երազի հետեւից»,- հուզմունքը չթաքցրեց Լ. Քոչարյանը: Իսկ ավարտին խմբի սաներից Բելլա Պատվականյանը երախտագիտության խոսքեր ուղղելով սիրելի ուսուցչուհու հասցեին՝ նշեց, թե արդեն կատարել է իր ընտրությունը եւ ուսումը կշարունակի Երեւանի արվեստի պետական ակադեմիայում…

Թեգեր: Արցախմշակույթնկարիչպատերազմ
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար

600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար

Համագործակցության ընդլայնում՝ ընդդեմ Չինաստանի

Համագործակցության ընդլայնում՝ ընդդեմ Չինաստանի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist