Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար

Արեւմուտքը մարտահրավեր է նետում «Մետաքսի ճանապարհին»

Հունիսի 29, 2022
Միջազգային
600 մլրդ դոլար՝ Պեկինի նախագծերին հակազդելու համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
96
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի հետ պատժամիջոցային պատերազմից բացի, Արեւմուտքը ենթակառուցվածքային պատերազմ է հայտարարել Չինաստանին: «Մեծ յոթնյակը» մտադիր է հակազդել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին զարգացող երկրներում սեփական ենթակառուցվածքային կառույցներով՝ առաջիկա 5 տարվա համար ընդհանուր 600 մլրդ դոլար բյուջեով: Փորձագետները կասկածում են, որ կոլեկտիվ Արեւմուտքը կկարողանա ընդհատել Չինաստանի նախագծի իրականացումը, եւ զգուշացնում են, որ նման գումարների ծախսն արժեզրկման աճի կհանգեցնի ողջ աշխարհում:

Միացյալ Նահանգները «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ նոր համագործակցություն է սկսում՝ ուղղված գլոբալ ենթակառուցվածքների զարգացմանը, որի շրջանակներում «Մեծ յոթնյակն» այդ նպատակով հաջորդ 5 տարվա համար մոբիլիզացնում է 600 մլրդ դոլար, որից 200 միլիարդը Վաշինգտոնը վերցնում է իր վրա: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:

Նշվում է, որ գործընկերությունը միտված կլինի «որակյալ, ամուր ենթակառուցվածքների» զարգացմանը, որոնք հնարավորություն կտան նաեւ «ամրապնդել ու դիվերսիֆիկացնել առաքումների շղթան»: ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հուշագրում նաեւ հաստատվում է, որ պլանի նպատակը «ցածր եւ միջին եկամտային մակարդակ ունեցող երկրներին ենթակառուցվածքների զարգացման համապարփակ, թափանցիկ, արժեքների վրա հիմնված ֆինանսավորման տարբերակ առաջարկելն է»: Ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը բացատրել է, որ նոր նախագիծը պետք է լինի չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տնտեսական նախաձեռնության այլընտրանքը:

«Նախագահը չի կարծում, որ մենք պետք է հենց այնքան միջոցներ ծախսենք, որքան Չինաստանը: Սակայն եթե միավորենք այն ամենը, ինչի մասին հայտարարում են ԱՄՆ-ն ու «Մեծ յոթնյակի» գործընկերները, մոտավորապես հենց այդքան գումար կստացվի»,- հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը:

Չինաստանը դիվանագիտորեն ողջունել է «Մեծ յոթնյակի» նախաձեռնությունը, սակայն դեմ է այն բանին, որ ենթակառուցվածքների զարգացման պատրվակով առաջ մղվեն աշխարհաքաղաքական մտահղացումները, իսկ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնությունն արատավորվի: Այս մասին նախօրեին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Չժաո Լիցզյանը: Չինաստանը ողջունում է բոլոր նախաձեռնությունները, որոնք կնպաստեն գլոբալ ենթակառուցվածքների շինարարությանը, եւ կարծում է, որ չկա այնպիսի խնդիր, ինչպիսին մի նախաձեռնությունը մեկ ուրիշով փոխարինելն է: Չինաստանի ներկայացուցիչն իրականությանը չհամապատասխանող է անվանել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, որ չինական նախաձեռնությունը «պարտքային թակարդներ» է ստեղծել երկրների համար, որոնց հետ ինքը համագործակցում է:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» հայեցակարգը 2013 թ. սեպտեմբերին առաջ է քաշել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ Նախագիծն ուղղված է Չինաստանը Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի երկրների հետ կապող նոր առեւտրային ուղիների, տրանսպորտային եւ տնտեսական միջանցքների ստեղծմանը։ Չինաստանը պլանավորում է ստեղծել աշխարհում ամենաերկար տնտեսական միջանցքը, որը կներառի 4.4 մլրդ մարդ։ Մինչեւ 2021 թ. վերջը 138 երկիր եւ 31 միջազգային կազմակերպություն Չինաստանի հետ համագործակցության փաստաթղթեր են ստորագրել։

Չինաստանի առեւտրի նախարարության տվյալներով՝ այդ երթուղով գործընկերների հետ առեւտրի ծավալը 2021 թ. կազմել է 1.8 տրլն դոլար, ինչը նոր ռեկորդ է: Չինաստանի Ժողովրդական համալսարանի՝ Ռուսաստանի ուսումնասիրության կենտրոնի փոխտնօրեն Վան Սյանցզյուն հաղորդել է, որ չնայած գլոբալ դանդաղեցմանը, Չինաստանի ներդրումները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի երկայնքով տարածված երկրներում 2020 թ. աճել են 20.6 տոկոսով՝ հասնելով 22.5 մլրդ դոլարի, իսկ 2021 թ. այս ցուցանիշն աճել է գրեթե 8 տոկոսով։ Նրա խոսքով՝ 2020 թ. կատարված ներդրումների շնորհիվ ստեղծվել են ավելի քան 50 նոր օբյեկտներ։

«Չինաստանն արդեն 400-500 մլրդ դոլար է ներդրել իր նախագծի զարգացման գործում, եւ դժվար կլինի հասնել, առավել եւս՝ «կանգնեցնել» նրան»,- «Նեզավիսիմայա գազետային» ասել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մասլովը:- Չինաստանը շեշտը դնում է ենթակառուցվածքների վրա՝ ճանապարհներ, կամուրջներ, նավահանգիստներ, եւ խոսքն առաջին հերթին այն օբյեկտների մասին է, որոնք օգտագործվում են չինական ապրանքներ տեղափոխելու համար։ Եվրո-ամերիկյան նախագիծը չի կարող նման նպատակ հետապնդել, քանի որ ոչ ԱՄՆ-ն, ոչ ԵՄ-ն այժմ խոշոր ապրանք արտադրողներ չեն եւ իրենց ճանապարհներով պարզապես փոխադրելու բան չեն ունենա: Նրանց համար դա ավելի շատ իմիջային նախագիծ է»:

«Ենթակառուցվածքային նախագծերի ծախսածածկումը կատարվում է 50-70 տարվա ընթացքում, եւ եթե վարկերը տրամադրվում են 10 տարով, ապա սա ճանապարհ է դեպի պարտքային փոս, եւ երկրները ստիպված կլինեն հրաժարվել իրենց ակտիվների մի մասից կամ ամբողջից՝ մարելու համար պարտքերը»,- նշել է Մասլովը: Ի դեպ, չինական նախագծում նույնն է տեղի ունենում, եւ այժմ ամենավառ օրինակը Շրի Լանկան է, որը տարբեր պատճառներով, հիմնականում՝ կապված կորոնավիրուսային սահմանափակումների հետ, չի կարողացել վճարել ենթակառուցվածքների կառուցման համար։

Չինաստանը խնդիրներ ունի նաեւ այլ երկրների հետ, որոնք փող են ստանում, բայց գրեթե ոչինչ չեն կառուցում։ Դա վերաբերում է Լաոսին, Չեռնոգորիային, Կամբոջային։

Արեւմտյան նոր նախաձեռնությունը գրեթե ոչ մի կերպ չի առնչվում Ռուսաստանին, որը չի մասնակցում նաեւ չինական ենթակառուցվածքային նախագծին՝ հայտարարելով չինական պլանները ԵԱՏՄ ծրագրերի հետ համատեղելու անհրաժեշտության մասին։ «Մոսկվա-Պեկին ավտոմայրուղու քննարկված նախագիծը, որի մի հատվածը՝ մինչեւ Կազան, նույնիսկ սկսել է կառուցվել, իրականում հարցականի տակ է նույն պատճառով. պարզ չէ, թե ինչ կարելի է տեղափոխել դրանով»,- ընդգծել է Մասլովը։

Հիմա ընդհանրապես կասկածներ են առաջանում ենթակառուցվածքների բացակայության մասին թեզի շուրջ։ «Այժմ խնդիրների մեծ մասը կապված է ոչ թե նավահանգիստների, ճանապարհների բացակայության, այլ լոքդաունների, պատժամիջոցների եւ արգելքների հետ»,- ասել է Մասլովը։

«Չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ շահերի ուղղակի առճակատման մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ «արեւմտյան» նախաձեռնության իրականացման հստակ ծրագիր դեռեւս չի հայտարարվել։ Համաշխարհային պատմության մեջ նման մասշտաբի քիչ նախագծեր կան. դրանք են Մարշալի պլանը, Արեւելյան Եվրոպայի տնտեսական փոխօգնության խորհրդի ծրագիրը եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծը»,- հայտարարել է Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ռուս-ասիական միության մամուլի ծառայությունը: «ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները փող չունեն, բացի այն, ինչ կարող են տպել, իսկ նման գումարների լրացուցիչ ներարկումները կարող են ավելի մեծացնել գնաճն ամբողջ աշխարհում: Հարց է առաջանում նաեւ ֆինանսական միջոցների տրամադրման պայմանների մասին, քանի որ «Մեծ յոթնյակի» երկրները զանգվածաբար բարձրացնում են հիմնական տոկոսադրույքը եւ խստացնում դրամավարկային քաղաքականությունը»,- խորհում են տնտեսագետները։

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարություններից պարզ է դառնում, որ նախաձեռնությունը կազդի աֆրիկյան տարածաշրջանի երկրների վրա (Անգոլա, Սենեգալ), որոնց հետ ՉԺՀ-ն ակտիվորեն համագործակցում է իր նախաձեռնության շրջանակներում: Այս մասին նշում են Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի ռուս-ասիական միությունում։ Արեւմուտքի ենթակառուցվածքային ներդրումները կարող են ուղղվել Հնդկաստան եւ Հարավարեւելյան Ասիայի երկրներ: Չնայած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության անարդյունավետության վերաբերյալ Չինաստանի հասցեին արեւմտյան երկրների հնչեցրած քննադատությանը, ավելի քան 40 աֆրիկյան երկրներ համագործակցում են Չինաստանի հետ, իսկ չինական կողմի նախագծերն ու ներդրումները ողջունվում են եւ իսկապես օգնում բարելավել իրավիճակը տարածաշրջանում: «Մեծ յոթնյակը» մասնակիցներին պետք է ավելին տա, քան Չինաստանն է տալիս, իսկ դա անելը հեշտ չի լինի, քանի որ աֆրիկյան երկրների շարքում Չինաստանն ընկալվում է որպես հուսալի գործընկեր, որը կատարում է իր պարտավորությունները:

Թեգեր: ԱՄՆՉինաստանՌուսաստանՏնտեսություն
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Համագործակցության ընդլայնում՝ ընդդեմ Չինաստանի

Համագործակցության ընդլայնում՝ ընդդեմ Չինաստանի

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աղոթքներ ամուսնու համար

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • Հայ-քրդական համագործակցության հեռանկարները

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հայրենական պատերազմի հայ վետերանները

    8 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist