Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ռաֆայել, դու նկարչական ձիրք ունես…»

Եվ ուրույն գեղանկարիչ, եւ զարմանալի… դերասան

Հուլիսի 2, 2022
Մշակույթ
«Ռաֆայել, դու նկարչական ձիրք ունես…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
122
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Որքան որ ինձ հիշում եմ՝ հատկապես մանկությունս, ամեն ինչ առնչվում է ինձ շրջապատող բնության հետ, այն տան ու գյուղի հետ, որտեղ ապրել եմ: Տղամարդիկ, կանայք, ծերունիներն ու երեխաները, կենդանիները, ծառերը՝ բոլորը նույն օդն են շնչում եւ միավորված են տիեզերական անքակտելի շղթայով: Եվ այդ շղթայում հակասություններ, վախեր չկան, այն կայուն է, հավերժական: Այսպիսին է նաեւ իմ աշխարհայացքը, նույնիսկ այն դեպքում, երբ հաճախ կյանքն անտանելի է դառնում, ինչպես պատերազմի տարիներին էր: Այդ է պատճառը, որ ողջ իմ ստեղծագործական կյանքում աշխատել եմ մարդու եւ բնության միջեւ գոյություն ունեցող ներդաշնակությունը կտավին փոխանցել…»:

Ռաֆայել ԱԹՈՅԱՆ

Զարմանալի մարդիկ են արվեստագետները: Երբեմն այնպես է թվում, որ նրանք այդպես էլ անտեղյակ են մնում, թե քանի մուսաների ընտրյալ են իրենք ի վերուստ, եւ թե ո՛ր մուսան է առավել գորովալից ու բարեհաճ եղել իր հանդեպ: Բոլոր նրանք, ովքեր հմայվել են Հենրիկ Մալյանի նկարահանած լավագույն ֆիլմերից մեկով՝ «Կարոտ»-ով, թերեւս համաձայնեն ասվածին՝ հիշելով պարզ ու միամիտ, սակայն ողբերգական ճակատագրի դատապարտված Առաքելի կերպարը սքանչելի այս կինոնկարում: Հիշեն նաեւ «Մենավոր ընկուզենու» Օհանին, որին նույնպես մարմնավորել է ոչ թե համապատասխան կրթությամբ ինչ-որ դերասան, այլ նույն ինքը՝ հանրապետության վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանը: Հիմա ինչ՝ ո՞ր մի մուսայի սիրեցյալն էր նա…

Կատակասեր մարդկանց, հումորի, արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում է ծնվել արվեստագետը: Հայրը մեծն Իսահակյանի ծննդավայր Ղազարապատ գյուղից էր, որտեղից էլ ապագա գեղանկարիչը վերցրել էր գունեղ իր կտավների երփներանգները: Իսկ դրանք իր մեջ դաջվել էին տակավին ոչ դպրոցական հասակից. «Դեռ դպրոցական չէի, բայց նկարում էի,- հետագայում վերհիշելու էր Ռաֆայել Աթոյանը.- շատերն էին ինձ ոգեւորում: ժամակները պատերազմական էին, երբ սովորում էի 4-րդ դասարանում: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչ-որ բան էի նկարում աշխարհագրության ժամին: Ուսուցչուհին, որ չափազանց խիստ էր, նկատեց, մոտեցավ եւ պահանջեց, որ ցույց տամ, թե ինչով էի զբաղված: Ստիպված ներկայացրի: Ընկեր Առաքելյանը երկար նայեց, ուրախացավ ու ասաց. «Ռաֆայել, դու նկարչական ձիրք ունես, Գյումրիում նկարչական դպրոց կա, գնա այնտեղ»: Բայց դժվարին տարիներ էին, ինչպե՞ս կարող էի միաժամանակ երկու դպրոց հաճախել…»:

Մեկ տարի անց, այնուամենայնիվ, այս նույն ընկեր Առաքելյանը բռնում է իր աշակերտի ձեռքը եւ տանում Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոց, ընդունել տալիս: Մի տոպրակ հագուստեղեն եւ կոշիկ էլ է նվիրում՝ ասելով, որ դրանք հագնի միայն նկարչական դպրոց գնալիս. «Բայց կոշիկները, որոնց «ցարսկի նոս» էին ասում, ոտներիս այնքան մեծ էին, որ բոլորը, մանավանդ դասատուները, ծիծաղում էին վրաս՝ սրա՜ն տեսեք, սրա ցարական կոշիկնե՜րը տեսեք…»:

Անցնելու էին տխրեցնող հիշողություններ արթնացնող այդ տարիները: Իսկ նա գնալու էր մուսայի նախանշած ճանապարհով՝ ուսանելու էր մայրաքաղաքի գեղարվեստաթատերական ինստիտուտում, դառնալու էր նկարիչների միության անդամ, անհատական ցուցահանդեսներ էր ունենալու Երեւանում, Բելգրադում, Վիեննայում, Զալցբուրգում, Ավինյոնում, Ֆրեզնոյում, պարգեւատրվելու էր «Լավագույն աշխատանք» պատվոգրով, հայրենիքում՝ մշակութային մեծ ավանդի համար արժանանալու մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Հիրավի, ասես հրաշակերտ բնությունից, բնորդներից «փոխառնված» կատարյալ վրձնումներ են ակամայից նաեւ դերասան դարձած գեղանկարչի կտավները՝ «Աղջիկները բակում», «Խնոցի», «Ձիակառք՝ ճերմակ ձիերով», «Մեր բակը», «Կինը եւ ծառը», «Արեւոտ առավոտ. Լենինական», «Կեսօր. Ախուրյան», «Սեւան. երեկո»… Հոգեպարար, հայաշունչ պատկերներ, որոնք կարող են զարդարել հեղինակավոր ցանկացած պատկերասրահ:

Տաղանդավոր արվեստագետը կյանքի վերջին տարիներն անցկացնելու էր օվկիանոսից այն կողմ՝ սարոյանական Ֆրեզնոյում: Հայրենի հուշերով ապրող նկարչի վրձինը նաեւ այնտեղ էր կտավին պատկերներ հանձնելու. «Հազարավոր կիլոմետրեր այն կողմ, սակայն նորից Հայաստան եմ նկարում…»:  Ասելու էր ու հիշելու իր այցը հայ գեղանկարչության վարպետին, չմոռացվող ինքնատիպ այն խոսքը, որով մեծարել էր գույների կախարդին. «Դու գեղանկարչության կաթողիկոս ես…»: Վարպետը շատ էր հավանել ու հորդորել, որ դա ասի նաեւ գրավոր: 

Ռաֆայել Աթոյանը մտերիմ է եղել նաեւ Վիլյամ Սարոյանի հետ: Ուշագրավ մի հուշ էլ այդ օրերից. «Հերթական անգամ հայրենիքում էր: Ինձ եւ նկարիչ ընկերոջս բախտ վիճակվեց նրա հետ մեքենայով մեկնել Գառնի: Մենք հետեւում էինք, ինքը՝ վարորդի կողքին: Հանկարծ շրջվեց մեր կողմը եւ «Ի՞նչ ըսել է Գառնի» հարցով դիմեց ինձ: Ես էլ, որ չգիտեի այդ անվան բուն իմաստը, նկատի ունենալով, որ Գառնին հարուստ է ընկուզենիներով՝ ասի՝ վայր, որտեղ շատ ընկույզ կա: «Մի՞թե»,- զարմացավ: Հասկացա, որ չի հավատացել ասածիս, խոստովանեցի, որ հորինել եմ, սուտ եմ ասել: Սարոյանը թե. «Եղբայր, սուտն ալ պիտի սիրուն սուտ ըլլա: Դուն կարող էիր ըսել, օրինակ, որ Գառնի կնշանակե հրեշտակներու հավաքատեղի կամ թե նման մեկ այլ բան…»: Եվ սկսեց «նման բաների» շարանը»:

Վաստակավոր նկարիչն ու դերասանական շռայլ տաղանդով օժտված արվեստագետը Ամերիկա էր մեկնել 1994-ին եւ մշտնջենական հանգրվանը գտել Ֆրեզնոյում: Նա, որ կարող էր զարդարել «Հայֆիլմի» լավագույն կինոնկարները՝ իր մեծ ավանդը թողնելով նաեւ կինոարվեստում:

Ափսոս, երի՜ցս ափսոս…

Թեգեր: դերասաննկարիչՌաֆայել ԱԹՈՅԱՆ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը՝ Երևանում

«Սիմֆոնիկ Մանսուրյան» բարեգործական համերգը՝ Երևանում

«Հավատարիմ ենք մնալու հանրագիտարանի ավանդույթներին»

«Հավատարիմ ենք մնալու հանրագիտարանի ավանդույթներին»

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist