Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Այդ «լեզվանի աչքերի» հմայիչ տիրուհին…

Հուլիսի 19, 2022
Մշակույթ
Այդ «լեզվանի աչքերի» հմայիչ տիրուհին…
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
173
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Այնքան ձգողական մի զորություն ուներ նա, որպես կին եւ բանաստեղծուհի, այնքան կանացի հրապույրներով էր պարուրված նրա թեեւ կարճ, բայց փարթամ անձը, նրա թեեւ անբարբառ, սակայն ամեն ինչ խոսող աչքերը այնքան լեզվանի էին եւ գաղտնախորհուրդ կանացիությամբ լի, որին ինչպես բարձրագույն իմացականության մի կծիկի, քանդել փորձողն անմիջապես կխճճվեր այդ կապանքների մեջ` առաջին իսկ փորձին»:

Վահրամ Փափազյան

Գիտենք՝ ինչ խստահայաց ու պահանջկոտ էր Փափազյանը, բայց եւ որքան գնահատող, ընդառաջող, աննախանձ ու անկաշառ եւ որքանով կարելի է վստահել վավերականությամբ կնքված նրա կարծիքին։ Փափազյանն իր հուշերում գեղարվեստական այնպիսի վարպետությամբ է նկարագրում ուսուցչուհուն, որ միանգամայն տալիս է նրա լուսանկարչական հավաստի պատկերը. «Եվ անթիվ էին, իրոք, անհամար, դաստիարակչուհուս հրապույրներին հետամուտ սիրաբաղձ սրտերը, որոնք բանտարկված մնացին նրա սրտի բավիղների մեջ, ինչպես խեղճ ճանճը մամուկի ցանցում… մինչեւ որ մեռան»: Սակայն դաստիարակչուհին՝ Սիպիլը, թակարդներ լարող չէր, ինչպես վկայում է Փափազյանը, այլ «հասարակ մի հոգի էր»,  «կյանքի սնունդի կոպիտ արժեքը արբագրելու հետամուտ մի նրբազգաց հոգի էր, բառի իսկական առումով մի խորունկ էսթետ, որ կյանքի սեղանի վրա իրեն հատկացված բաժինը կերավ միայն մաքուր սփռոցի վրա, այլեւ թանկարժեք ու հազվագյուտ ամանների մեջ…»: Թե ովքեր էին հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, հրատարակիչ, հասարակական գործիչ, բարեգործ Սիպիլի աշակերտները, եւ ովքեր էին հավաքվում նրա սալոնում, կարելի է պատկերացում կազմել այն միջավայրի մասին, որ հայերը ստեղծում էին Օսմանյան կայսրությունում՝ պահպանելով ու զարգացնելով հայկական մշակույթը, լեզուն, եւ որպիսի ուսուցիչ կարող էր լինել մայրենիի պաշտամունքով ներծծված հայուհին, որ գրում էր.

Ծով ծիածան որ կը գըլես լայն կոհակներդ այգաբեր.

Մերթ գոհարներ ծավալելով, մերթ բեհեզ,

Մերթ սաղմոսներ ծփծփալով, մերթ վեպեր,

Ո՜վ հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՜ւյն քեզ:

Սիպիլի աշակերտների ծաղկաբույլում էին նշանավոր գիտնական, աշխարհի մասշտաբով ճանաչված Սիրարփի Տեր-Ներսեսյանը, «Ծաղիկ», «Հայ կին» հանդեսների խմբագիր, հրապարակախոս Հայկանուշ Մառքը, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, մանկագիր Ադրինե Տատրյանը, թատերաշխարհի եզակի դեմքեր Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը եւ ուրիշ երեւելիներ։ Սիպիլի սալոնի այցելուներն էին Սիամանթոն, Զոհրապը, Կոմիտասը, Փանոս Թերլեմեզյանը, Հրանտ Ասատուրը, ժամանակի հայ մտավորականության ընտրանին, ովքեր հավաքվում էին ոչ միայն միմյանց տեսնելու ու վայելելու միմյանց ներկայությունը, այլեւ քննելու հայ գրականության, լեզվի, մշակույթի, ազգային մտահոգիչ հարցերը, մշակելու զանազան ծրագրեր… Որքան էլ փխրուն ու նուրբ կին էր Սիպիլը, նույնքան էլ համարձակ ու տոկուն եւ երբեք չնահանջեց իր գաղափարներից ու համոզմունքներից, չդադարեց գործել թուրքական բռնապետության պայմաններում, անգամ 1915 թ. Եղեռնից ու ջարդերից հետո։ Սիպիլը Օսմանյան կայսրության հետամնաց, կանանց հանդեպ խստահաճո ու ազատություններ չհանդուրժող քաղաքականության պայմաններում ձեռնարկեց հայ օրիորդների կրթության հարցի լուծումը հայկական բոլոր շրջաններում։ Գրիգոր Զոհրապը, որ հայտնի էր հակաֆեմինիստական դիրքորոշմամբ եւ քննադատում էր Սրբուհի Տյուսաբի հայացքներն այդ ուղղությամբ, ոչ միայն չհակառակեց Սիպիլին, այլեւ ապավինեց նրա օգնությանը «Մասիս», «Արեւելք» օրաթերթերի հրատարակության հարցում։ Ամեն դեպքում Սիպիլը ցանկացած աշխատանքի ու ձեռնարկման մեջ կարեւորում էր ազգի պահպանման խնդիրը, որ սկսվում էր, անշուշտ, դպրոցից, ծավալվում գրականության մեջ, մարմնավորվում լեզվով, որից զրկվելն առավել ողբերգական է դիտվում, քան նույնիսկ սիրասուն զավակի կորուստը, օրինակներով ցույց տալիս՝ ինչպես են հայ մայրերը՝ զավակներին, տունուտեղ կորցրած, կրծքին սեղմած գրքերը փրկելով, փրկում մայրենին՝ ազգի գոյության առհավատչյան.

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,

Զուրկ մնացի ընտանիքես, տընակես.

Այլ քու կարոտդ անդարման ցավն եղավ սրտիս կարեւեր,

Ո՜վ իմ լեզուս, ամեն իղձ զո՜հ ըլլա քեզ:

Ուրիշ ով, եթե ոչ Օսմանյան կայսրությունում ծնված ու ապրած հայը լավագույնս պիտի հասկանար ու ըմբռներ լեզվի կարեւորությունն ու արժեքը ազգային գոյատեւման հարցում եւ մեղք չհամարեր թանկագինը զոհելու՝ հանուն մայրենիի հարատեւության, որպիսին եղավ եւ Զաբել Հովհաննեսի Ասատուրը՝ Սիպիլ գրական ծածկանունով…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Թեգեր: բանաստեղծՍիպիլՎահրամ Փափազյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք…»

«Մենք խելացի, հմուտ, ճկուն ժողովուրդ ենք…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist