Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«…Բայց մեզ հաջողվել է վերապրել. չէ՞ որ մենք հայ ենք…»

Նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր «հայկական Բեթհովենը»

Հուլիսի 29, 2022
Մշակույթ
«…Բայց մեզ հաջողվել է վերապրել. չէ՞ որ մենք հայ ենք…»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
204
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երաժշտությունը հատուկ պարգեւ է, որով ճանաչում ես աշխարհը: Եվ այն մարդը, որն ունակ է լսել շրջապատող ձայները, կարող է ընկղմվել տիեզերքի հնչյունների մեջ: Երաժշտությունը ճանապարհ է դեպի ճանաչողություն, դեպի իմաստություն: Նրա միջոցով ճանաչում ես տիեզերքը, հնչյունի գաղտնիքը, ժամանակն ու տարածությունը: Ահա թե ինչ է երաժշտությունը…»:

Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Յուրաքանչյուր արվեստագետ, եթե շնորհն ի վերուստ է ու աստվածատուր, գալիս եւ հարթում է դեպի վերին ոլորտներ ձգվող իր ճանապարհը, սեփական ոճն հաստատելու եւ իր խոսքն ասելու համար դիմում խիզախումների: Երաժշտական արվեստում այդպիսին է Ավետ Տերտերյանը՝ հայկական երաժշտության մեծանուն դեմքերից մեկը, ով կարողանում էր շրջապատող ձայները միացնել իրար եւ ստեղծել սիմֆոնիա: Բայց ինչպես ինքն է խոստովանել՝ երաժիշտ չէր դառնա, եթե ծնողներն այնքա՜ն չսիրեին երաժշտության աշխարհը՝ չունենալով այդպիսի կրթություն: Ի դեպ, ահա թե ինչ խորհուրդ կարող է ունենալ ընտանեկան մթնոլորտը, որտեղ ձեւավորվում է մատաղ հոգին:

Բաքվում ծնված, մանկությունն այնտեղ անցկացրած Ալֆրեդը (ծնողներն այդպես էին անվանել իրենց զավակին) փոքր հասակից է կարոտել հայկական երաժշտական գործիքներին՝ դուդուկին, թառին, զուռնային, որոնք հետագայում անբաժանորեն զարդարելու էին իր սենյակը: Երաժշտության հանդեպ ներքին մղումն ու հայկական նոր սիմֆոնիա ստեղծելու երազանքն էլ նրան բերում են Երեւան: Ուսանում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ավարտում Կոմիտասի անվան կոնսերվատորիան:

Անսովոր մտածողությամբ առանձնացող երաժիշտը շուտով զարմացնելու էր շրջապատին. իր առաջին սիմֆոնիայի համար ընտրում է պղնձյա փողային, հարվածային գործիքներ, բաս կիթառ, նույնիսկ երգեհոն: Շատերը հեգնանքով էին վերաբերվելու գործիքների այս համադրությանը: Բայց արդյունքը ցնցելու էր բոլորին: Եվ գրվելու էր երկրորդ սիմֆոնիան, հետո՝ եւս հինգը: «Իմ սիմֆոնիզմի ակունքները ես տեսնում եմ ընտրության մեջ, ինչ լսել եմ իմ կյանքում, արտացոլված է երաժշտության մեջ՝ թաքնված կերպով կամ բացահայտ»,- ասել է կոմպոզիտորը եւ խոստովանել, որ իր երաժշտական արվեստի վրա ներգործել են եւ քաղաքային ֆոլկլորը, եւ գնչուական երգերը, եւ դասական երաժշտությունը. «Միլիոնավոր, միլիարդավոր նրբերանգներ են պարունակում ստեղծագործությունները, դրանցից յուրաքանչյուրի մեջ կյանքից ստացված տպավորություններ են: Երբ ինձ հարցնում են՝ ինչի մասին է Ձեր սիմֆոնիան, ես պատասխանում եմ՝ ամեն ինչի: Մեր աշխարհի: Իմ ու իմ ունկնդրի մասին»: 

Ժամանակին նրա նորարարությունները, հնչյունների անսովոր համադրությունները,  մասնագետների  բորոշմամբ՝ նոր աշխարհ էին ստեղծում համաշխարհային երաժշտության մեջ: Բայց, ինչպես նշել է համբավավոր արվեստագետն իր  տված հարցազրույցներից մեկում՝ ինքը երաժշտություն չի ստեղծում, պարզապես «ձայնագրում է կողմնակի ձայներն ու աղմուկը»: Եվ այդ աղմուկից կյանք է առնում սիմֆոնիայի հրաշքը…

Ավետ Տերտերյանի համար երաժշտությունը ոչ միայն արտահայտչամիջոց է եղել, այլեւ… տիեզերական ուժ: Եվ դա է պատճառը, որ նա սիմֆոնիա ներմուծեց «տիեզերքի ձայն» հասկացությունը: Հեղինակեց նաեւ երկու օպերա՝ «Կրակե օղակ» եւ «Երկրաշարժ»: Երկուսն էլ համաշխարհային հնչողության գլուխգործոցներ՝ առանձնացող իրենց մեղեդայնությամբ, վոկալային բարդ պահանջներով:

Ութ սիմֆոնիաներ, երկու օպերաներ, տասնչորս ֆիլմերի համար երաժշտություն գրած կոմպոզիտորը այն բացառիկներից էր, որ կենդանության օրոք հռչակվեց նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր, իսկ համաշխարհային ճանաչման արժանացած երաժիշտները նրան համարեցին «Հայկական Բեթհովեն»:

Իսկ ի՞նչ էր մտորում հանճարեղ երաժիշտը իր ապրած ժամանակների, մտավորականության, իրեն ծնած հարազատ ժողովրդի ապագայի մասին. «…Ինքը՝ մտավորականությունն էլ է խառնվել ամբոխի հետ: Էլ չենք ասում հայերի գենետիկ հատկությունների մասին. նրանցից յուրաքանչյուրը հավատացած է, որ կարող է թագավոր լինել: Գուցե այդպես էլ կա: Շատ տաղանդավոր է մեր ժողովուրդը, մեծ ներուժ ունի, եւ որքան էլ պարադոքսալ հնչի՝ հենց դա է նրա ողբերգությունը… Մենք շատ բան ենք վերապրել, հուսով եմ՝ կհաղթահարենք նաեւ ներկա դժվարությունները: Գերտերությունների քաղաքական խաղերն ու հետաքրքրությունները միշտ էլ եղել են, բայց մեզ հաջողվել է վերապրել: Չէ՞ որ մենք հայ ենք…»:

Թեգեր: Ավետ ՏԵՐՏԵՐՅԱՆերաժշտությունկոմպոզիտոր
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Տաքսին դարձյալ «էլիտար» հաճո՞ւյք կդառնա

Երկաթուղու կայարանապետից մինչեւ բանակի գեներալ-գնդապետ

Երկաթուղու կայարանապետից մինչեւ բանակի գեներալ-գնդապետ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist