Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ծովի գույներով զմայլված կնոջ հմայքը

Հուլիսի 30, 2022
Մշակույթ
Ծովի գույներով զմայլված կնոջ հմայքը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
249
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ադամյանը մարդկային կերպարներին տալիս է այնքան կարեւոր նշանակություն եւ այնքան կարկառուն դիրք, որ նրանցից ոմանք կարող են համարվել իսկական պորտրետներ՝ իրականացված բացօթյա երկնքի տակ»։

Ռաֆայել Շիշմանյան

Ադամյանի ծովափնյա գեղանկարներով, որի մասին ակնարկում է Շիշմանյանը, այսօր ֆեյսբուքում սիրում են զարդարել իրենց բանաստեղծությունները, ու, թերեւս, քչերին է հայտնի կամ քչերն են հետաքրքրվում, թե ով է դրանց հեղինակը, եւ ինչ հանգամանքներում են դրանք ստեղծվել՝ այդ ռոմանտիկ, գունային նուրբ անցումներով, լույսի հիասքանչ խաղով՝ ծովի խաղաղ համապատկերին կնոջ թե կնոջ համապատկերին ծովի՝ դիտողին փոխանցվող ներդաշնակ հոգեզրույցը…

Զարմանալի չէ, որ Պոլիսը լքած ու համիդյան ջարդերից խույս տված նկարիչը աշխարհում պիտի գտներ այնպիսի անկյուն, որ փարատեր հոգու դառնությունը եւ իր հետ խոսեր գեղեցկության, ազատության ու կյանքի լեզվով… Մտապատկերներում թուրքական յաթաղանից մորթվող կանայք ու… վրձնի նրբին հարվածներով կերտված՝ լողափին հանգստացող, ծովի անխարդախությունն ու ազատությունը կիսող կանայք… Թվում է՝ լողափնյա պարզ ու անպաճույճ պատկեր, որի անդորրը, սակայն, անգամ խաղաղ ժամանակների համար է անհասանելի ու երազելի շատերին, ուր մնաց մեր ժողովրդի համար այն եղեռնական տարիներին…

Կարապետ Ադամյանը, որ հետագայում՝ Ֆրանսիա տեղափոխվելով, դարձավ Շառլ, ծնվել է 1872 թ. սեպտեմբերի 18-ին՝ Կոստանդնուպոլսում. նա ծնողների՝ Մկրտիչ Ադամյանի եւ Մարի Աֆգերյանի հինգ զավակներից երկրորդն էր, ով ժառանգել էր հոր ստեղծագործական նուրբ արվեստի ջիղը. հայրը ոսկերիչ էր ու երաժիշտ… Կարապետը նախ հաճախել է Գալաթայի հայկական, այնուհետեւ՝ տեղի ֆրանսիական դպրոց, որից հետո ուսումը շարունակել Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանում, հետաքրքրվել նկարչությամբ, աշակերտել պրոֆեսորներ Անտոնիո Պաոլետիին, Պիետրային։ Կարապետը հաճախում է նաեւ գեղարվեստի ակադեմիա, որը, սակայն, չի ավարտում եւ ուսումը կիսատ թողնելով՝ շտապում է վերադառնալ Պոլիս, որտեղ էլ 1894-96 թթ. ճենապակու գործարանում աշխատում է որպես գլխավոր դիզայներ։ Նրա ճենապակե ափսեներից մինչեւ հիմա էլ «Ադամ» ստորագրությամբ պահվում են թուրքական Թոփքափը պալատում։ 1895 թ. համիդյան ջարդերի նախօրյակին Ադամյանը բացում է իր առաջին ցուցահանդեսը, որը անբարենպաստ քաղաքական մթնոլորտում աննկատ է մնում։ Ադամյանն ստիպված էր ապաստան գտնել Փարիզում. 1897 թ. նա հեռացավ Պոլսից։ Փարիզում սկսեց զբաղվել գրքերի ձեւավորմամբ. ավելի քան 150 անուն գրքերից էին Անատոլ Ֆրանսի, Գի դը Մոպասանի, Անրի Բորդոյի, Ռենե Բազինի եւ այլ հանրահայտ հեղինակների գործերը, ինչպես նաեւ Բ. Լիտոնի «Պոմպեյի վերջին օրերը» գրքի ֆրանսերեն թարգմանությունը։ Աշխատակցել է ֆրանսիական «Իլյուստրասիոն», «Լը մոնդ իլյուստրե» եւ այլ պարբերականների, կատարել թատերական ներկայացումների ձեւավորումներ։

Առաջին նկարչական աշխատանքը ցուցադրվել է Աշնանային սալոնում՝ 1903 թ.։ Հենց սրանից էլ սկսվեցին նրա պարբերական ցուցահանդեսները։ Ադամյանի բնանկարներն ու դիմանկարները մեծ հաջողություն էին ունենում Փարիզի նկարիչների ազգային միության ամենամյա ցուցահանդեսներին։ 1923 թ. ամռանը Ադամյանը մեկնեց Ֆրանսիայի արեւմտյան դեպարտամենտ՝ Վանդեա, որտեղ էլ ծնվեցին նրա ծովանկարներն ու աշխատանքների մեծ մասը, որոնք ամրապնդեցին նկարչի հեղինակությունը։ Այնուհետեւ, մինչեւ 1939 թ., Ադամյանը հաճախ էր լինում Վանդեայում։ Ադամյանի նկարների բնորդները հիմնականում ընտանիքի անդամներն ու հարազատներն էին, որոնց նկարում էր անբռնազբոսիկ ու շարժման մեջ։ Բացի հոգեպարար, կենցաղային, ինչ-որ տեղ ծաղրական շտրիխների երանգներով արված թեմատիկ նկարները, Կարապետ Ադամյանը հրապարակել է հայ ժողովրդի ազատագրական պայքարին նվիրված գրաֆիկական աշխատանքներ։ «Քանդված օջախ» նկարը թուրքական արյունալի բռնակալությունից հալածված հայ ժողովրդի տառապալից դրվագներից է։

Կարապետ Ադամյանի աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Ալարդ, Ժորժ Պետի պատկերասրահներում, Բրյուսելում, Ստրասբուրգում, Սայմոնսոնի, ինչպես նաեւ Ռոզենտալի պատկերասրահներում։ Նկարչի վերջին աշխատանքը 1941-ին թվագրված ինքնանկարն է։ Մահվանից հետո նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, հայտնվել բացիկների վրա։ 1995 թ. 42 գեղանկար թոռնուհին կտակել է Վանդեայի դեպարտամենտին։ Կարապետ Ադամյանի նկարներից մշտապես ցուցադրվում են նաեւ Հայաստանի ազգային պատկերասրահում։

Հուլիսի 30-ը Կարապետ (Շառլ) Ադամյանի հիշատակի օրն է. նա վախճանվել է 1947 թ., Փարիզում։

Թեգեր: Կարապետ (Շառլ) Ադամյաննկարիչ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Ադրբեջանի թուրքերը սարսափում էին լուսանկարչական սարքից…»

«Ադրբեջանի թուրքերը սարսափում էին լուսանկարչական սարքից…»

Չարենցի տուն-թանգարնը հարստացավ եւս մեկ ինքնատիպ դիմանկարով

Չարենցի տուն-թանգարնը հարստացավ եւս մեկ ինքնատիպ դիմանկարով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist