Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Քառուղի, որը չի տանում… փակուղի

Այն մայրուղի է բանաստեղծությամբ լեցուն հոգիների համար

Սեպտեմբերի 6, 2022
Մշակույթ
Քառուղի, որը չի տանում… փակուղի
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
144
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քառյակները մարդկային հոգու իղձերի եւ տիեզերքի անհունի հետ հաղորդակցվելու գաղտնի տենչեր են կրում իրենցում: Դրանք փիլիսոփաներին դարձրել են բանաստեղծներ, բանաստեղծներին` փիլիսոփաներ: Քառյակները նաեւ չորս տողի մեջ խտացված ստեղծագործական հանրագումար են դառնում մեծ բանաստեղծներից մինչեւ գրական կայծ ունեցող ազնիվ հոգիների համար:

Գրական կյանքում ձեւավորված այս ավանդույթով քառյակներին է դիմել նաեւ Գրիգոր Ծատուրյանը «Քառյակների քառուղի» ժողովածուով: Գրքի խմբագիր Վաչագան Սարգսյանը գրում է. «Ներկայացվող քառյակները պարզ ու մտերմիկ խորհրդածություններ են ամենակարեւոր, շատ հաճախ հասարակ ու աննշան թվացող երեւույթների մասին, ուստի եւ շատ նման են բնական անբռնազբոս զրույցի»:

Ճաշակով ձեւավորված այս գրքի յուրաքանչյուր էջում զետեղված է մի քառյակ, որոնք բաժանվում են թեմատիկ յոթ խմբերի: Ժողովածուն սկսվում է «Քարե սիմֆոնիա քարահյուսերիդ…» շարքով: Ճակատագրի բերումով քարը որպես հասկացություն մեզ համար առաջին հերթին կապված է Հայաստանի հետ, եւ այս շարքի առաջին քառյակը եւս նվիրված է Հայաստանին.

Իմ Հայաստան… Ուր էլ գնացի,

Քո կարմիր մասրենին ինձ հետ էր,

Մեսրոպյան տառերին ձուլված,

Ժայռերի ծերպերին թառած…

Որոշակիորեն Համո Սահյանից եկող մասրենու պատկերը գտնում ենք մեկ այլ քառյակում եւս, ուր հեղինակը զուգահեռ է տանում իր եւ մասրենու միջեւ, թե մասրենին կպած է ժայռին, իսկ բանաստեղծը` «պինդ կպած երկրիս»… Քառյակներին, ընդհանրապես,  բնորոշ է ազգայինից անցումը դեպի համամարդկայինը եւ տիեզերականը: Հետաքրքիր է, որ այս ժողովածուում տեսնում ենք ավելի շուտ հակառակը` համամարդկայինից անցում դեպի ազգային` այն հարցադրմամբ, որ մարդկությունը թող հասնի իր ցանկացածին, եւ հայը` իր երազածին:

Մեր կյանքի իրողությունները, անգամ տնտեսական հարաբերությունները բանաստեղծական ընդհանրացված եւ անուղղակի, սակայն խոսուն ձեւերով են ներկայացվում, ինչպես, օրինակ, այս քառյակում.

Գրավ դրածով, պարտք վերցրածով

Ոչ տուն կպահես եւ ոչ էլ երկիր,

Այս կերպ ապրելով դու կաղքատանաս,

Անտուն կմնաս…

Քառյակի ձեւի մեջ հեղինակը կարողանում է մշակել եւ ներկայացնել անգամ հին առակ-խրատները: Բնորոշ է մեկ կոտրվող մատին եւ բռունցք դարձող հինգ մատներին նվիրված քառյակը, որը գրված է ազգային միասնականության մտահոգությամբ ու հրամայականով: Ստեղծագործական գտնված ձեւ ունի նաեւ գանձանակի պատկերը: Վերջինիս եւ պատմության ընթացքի հարաբերությամբ այն միտքն է շեշտվում, որ պատմությունը գանձանակ չէ, որ ջարդես եւ այնտեղ եղածը վերցնես, այլ պետք է եղած գանձերը հանես: Նման հարցադրմամբ այն միտքն է շեշտվում, որ պետք է դասեր քաղել պատմությունից, ընտրել նրա ուսանելի օրինակները.

Պատմությունը գանձանակ չէ, որ

Լցվելուն պես ջարդես, եղածը հանես,

Պատմությունը մեր գործերի գանձանակն է,

Պետք է թերթես, պետք է կարդաս` գանձերն հանես:

Առանց վարանելու կարելի է ասել, որ Գրիգոր Ծատուրյանը ինքնատիպ պատկերներ ստեղծող բանաստեղծ է: Այդ պատկերների ակունքը թե՛ հայրենի Ջավախքն է բնության հետ կենդանի հաղորդակցությամբ եւ թե՛ մարդկության դարավոր կենսափորձը: Բնության պատկերները ներկայացվում են մարդկային հոգեվիճակի հետ զուգահեռով: Բնության երեւույթներն իմաստավորելու, դրանցում մի այլ խորը իմաստ գտնելու օրինակ է ձյանը նվիրված հետեւյալ քառյակը.

Ձյունը վերեւում` թեեւ ապահով,

Գիտի, որ թափվելու համար է,

Տխրում է ձյունը եւ այդպես իջնում.

Ձյունը հալվելու համար է…

Ասվածը վերագրվում է եւ այս քառյակին.

Սուզվեմ ամպերիդ մեջ,

Լուսե ցող դառնամ,

Ձուլվեմ քո հոգուն,

Սիրո դող դառնամ:

Մարդկային հոգեվիճակը ժամանակի գիտատեխնիկական առաջընթացի տարբեր դրսեւորումների հետ համեմատելու ստեղծագործական հնարը նորագույն շրջանի հայ բանաստեղծության մեջ լավագույնս կիրառեց Պարույր Սեւակը: Նույն այս ճանապարհով ընթանալով` Գրիգոր Ծատուրյանը իրար հետ է հարաբերում մարդկային հույզերից ծնվող նամակը եւ որպես նամակ գրվող համակարգչային շարվածքը: Բառի` իբրեւ խոցող նետի պատկերը միանգամայն նոր դրսեւորմամբ, որպես բառի եւ նետի անդառնալի գնալու ընթացք է ներկայացվում.

Բառերն ու նետերը

Կուռ թեւեր ունեն,

Թռչում են, սլանում

Ու էլ հետ չեն դառնում:

Սիրո եւ սպասման զուգորդման գեղեցիկ արտահայտություն են հետեւյալ տողերը.

Դուռ էլ չլինի` երդիկով կգամ,

Դու սպասիր միայն, դու ինձ սպասիր…

Դեպի անհունը, դեպի Արարիչը գնալու եւ ձուլվելու` Թումանյանով իր բարձրակետին հասած տենչը դրսեւորվել է Ծատուրյանի այս քառյակում.

Միշտ թռչում եմ, սլանում

Ամեն անգամ Նրա մոտ,

Եվ ինձ այնպես է թվում,

Թե կհասնեմ Նրա մոտ:

Ամփոփելով ասենք, որ Գրիգոր Ծատուրյանի քառյակների այս ժողովածուն հիշյալ ավանդական ժանրի ժամանակակից ուրույն մի արտահայտությունն է: Հեղինակին հաջողվել է քառյակի սեղմ եւ կարճ տողերի միջոցով արտահայտել իր զգացումները, խորհրդածել մնայունի եւ անցողիկի մասին, փիլիսոփայական խորքով ներկայացնել ազգային տարբեր մտահոգություններ եւ ավանդական մի շարք թեմաներ: «Քառյակների քառուղի» գիրքը գալիս է հաստատելու ժանրի մերօրյա կենսունակությունը, անսահման հնարավորությունները, որ ամեն հեղինակ «ի կարի իւրում» (իր կարեցածի չափով) շարունակում է նոր ճանապարհ բացել, եւ որ այդ քառուղին ոչ թե փակուղի է տանում, այլ մայրուղի է բանաստեղծությամբ լեցուն հոգիների համար:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր

Թեգեր: գիրքգրականությունԳրիգոր ԾատուրյանՎարդան Դեւրիկյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին

Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist