Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 23, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին

Անուրանալի է նրա վաստակը սերնդակրթման գործում

Սեպտեմբերի 6, 2022
Մշակույթ
Թամրազյանական հայացք՝ ուղղված հանճարին
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
266
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ամեն անգամ, երբ փորձել եմ գրել ուսումնասիրություն Հովհաննես Թումանյանի մասին, ինձ պաշարել է մի ներքին անվստահություն, անգամ՝ երկյուղ: Այդպիսի զգացողություն մարդ ունենում է խոր անդունդին կամ ձյունապատ երկնասլաց բարձունքին նայելիս: Միշտ էլ մեծությունն իր անհուն խորքով ու ծավալով հասարակ մահկանացուի մեջ առաջ է բերում գլխապտույտ, անհասանելիությունը որոշ իմաստով կաշկանդում է ուսումնասիրողին: Եվ, այնուամենայնիվ, ապրած օրերն ու ժամանակը ինչ-որ բան են տալիս մարդուն, մղում նրան խիզախման, ամեն սերունդ ներքնապես ձգտում է իր հայացքով նայել հանճարին…»:

Հրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Մեծավաստակ գրականագետի այս տողերը բնութագրում են ոչ միայն մեր քերթության «անհաս լեռ Թումանյանին», այլեւ բացահայտում-բնութագրում են նաեւ իրեն՝ մեծերի հանդեպ ակնածալից վերաբերմունք ու գնահատման բարձրակարգ չափանիշ ունեցող վաստակաբեռն գրականագետին, ով, «գլխապտույտ ու կաշկանդվածություն» հաղթահարելով, լույս աշխարհ էր բերելու իր մեծարժեք ուսումնասիրություններից մեկը՝ «Հովհաննես Թումանյան բանաստեղծը եւ մտածողը»: Շատերն են անդրադարձել Ամենայն հայոց բանաստեղծին եւ դարձյալ կանդրադառնան, որովհետեւ Թումանյան երեւույթը նման է մշտապես բացահայտումների կարոտ տիեզերքի: Շատերի համար, սակայն, թամրազյանական ուսումնասիրությունը կշարունակի մնալ առաջնակարգ եւ կոթողային:

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ծնված գրականագետ-ակադեմիկոսը հեղինակել է ավելի քան 300 գիտական հոդվածներ եւ ուսումնասիրություններ, 40 մենագրություն, ուսումնական ձեռնարկներ, դպրոցական ու բուհական դասագրքեր: Քանի-քանի սերունդներ են սնուցանվել դրանց լույսով:

Հրանտ Թամրազյանը կարեւոր դերակատարություն է ունեցել արեւմտահայ քնարերգուների, մանավանդ մեծ եղեռնին զոհ դարձած հայ բանաստեղծների գրական ժառանգության արժեւորման, ինչպես նաեւ անհատի պաշտամունքի տարիներին զոհված կամ բռնադատված տաղանդավոր գրողների իրավունքների վերականգնման գործում: Նրա ջանքերով են մայր բուհում կազմակերպվել «Չարենցյան ընթերցումներ» եւ գիտական նստաշրջանները՝ հրապարակված համանուն յոթ հատորներում: Նրա «Խմբապետ Շավարշը պատմական դարաշրջանի լույսի տակ» ուսումնասիրությունը նոր հուն էր բացելու հայ գրականագիտական մտածողության մեջ: Խորիմաց գրականագետն առաջիններից էր անդրադառնալու հայտնություն դարձած ժամանակակիցներից շատերի այս կամ այն գրքերին՝ Սիլվա Կապուտիկյան, Համո Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Վահագն Դավթյան, Հովհաննես Շիրազ, այլ հեղինակներ: Նրա տքնաջան աշխատանքի արդյունք են «Սովետահայ գրականության պատմություն», «Հայ քննադատություն», «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը», «Հայ քնարերգուներ», «Նահապետ Քուչակի բանաստեղծական աշխարհը», «Ալեքսանդր Շիրվանզադե. կյանքն ու գործը», «Սիամանթո», «Գրական ուղիներում», այլ ուսումնասիրություններ ու աշխատություններ, որոնցից մի քանիսը՝ հատորյակներով: 

Հայ գրականագիտական մտքի մշակի վաստակն անուրանալի է նաեւ սերնդակրթման բնագավառում: Նրա կազմած ոչ միայն դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով են սնվել ու դաստիարակվել բազմահազար ուսանողներ, այլեւ սիրված դասախոսի երբեւէ չմոռացվող խոր ու բովանդակային դասախոսություններով: Անվանի դասախոսի սաներից շատերը հետագայում քայլելու էին նրա հետքերով՝ գրականագետի չափանիշ ընդունելով Հրանտ Թամրազյան բազմիմաց մանկավարժ-գիտնականին, որի վաստակը գնահատվել է՝ Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ Պետական մրցանակ, ծննդավայր գյուղի դպրոցի անվանակոչում: 

Թեգեր: Հովհաննես ԹումանյանՀրանտ ԹԱՄՐԱԶՅԱՆ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist