Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ադամյանի խենթը»

«Սասունցի Դավիթը» «Կազաչի պոստում»՝ ճիշտ 100 տարի առաջ

Սեպտեմբերի 10, 2022
Մշակույթ
«Ադամյանի խենթը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
147
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Դերասանի կյանքում վճռական դեր խաղաց Պետրոս Ադամյանը: Արմենակը տեսավ նրան բեմի վրա էլ, կյանքում էլ: Տեսավ ու զգաց արվեստագետին, ազգային հպարտությամբ լցվեց: Մի հպարտություն, որը պետք էր ոչ միայն իրեն, այլեւ այն սերնդին, որի բեմական դաստիարակության գործը հետագայում հանձնվեց իրեն: Արմենակը երազում էր ու մտածում միայն Ադամյանի մասին, փափագում էր Ադամյան լինել, տանը թե դասերի ժամանակ, քուն թե արթուն, միայն մի անուն էր հոլովում՝ Ադամյան: Նրա նման բանաստեղծություններ էր հորինում, Ադամյանի նման փորձում էր արտասանել, նկարչական վարժություններ էր անում, հայելու առաջ՝ խենթություններ: Նրան այդ տարիներին այդպես էլ կանչում էին՝ Ադամյանի խենթը: Իսկ ո՞վ կարող էր այն ժամանակ Ադամյանի հմայքից զերծ մնալ…»:

Լեւոն ԽԱԼԱԹՅԱՆ, արվեստաբան

Հանճարեղ դերասանի հմայքով գերված հայորդին Արմեն Արմենյանն էր՝ հայ թատերական արվեստի երախտավորներից մեկը, թատերական գործիչ Գասպար Իփիկյանի եղբայրը, ամուսինը Եկատերինա Դուրյան-Արմենյանի:

Պոլսում ծնված քսանամյա Արմենյանը, հակառակ վաճառական հոր՝ իր գործը շարունակելու հորդորներին, 1891-ին գալիս է Թիֆլիս եւ խաղում հայկական թատերախմբերում: Առաջին անգամ բեմ է բարձրանում Դյումա-որդու «Քամելիազարդ տիկինը» պիեսում՝ Գաստոնի դերով, խաղալով Հովհաննես Աբելյանի, Սիրանույշի հետ: Հաջորդ թատերաշրջանում Սիրանույշի հետ մեկնում է Բաթումի, ապա՝ արտասահման, լինում Փարիզում, Համբուրգում, եվրոպական այլ քաղաքներում: Համբուրգում դիտում է Է. Դուզեի, Ա. Անտուանի թատրոնների, Բրյուսելում՝ Սառա Բեռնարի ներկայացումները: Փարիզում մեկ թատերաշրջան աշխատում է Սառա Բերնարի թատրոնում: Թատերական ուսումնառություն չստացած դերասանը 1895-97 թթ. սովորում է Պոլ Մունեի դրամատիկական ստուդիայում: Այդուհետ նա ռեժիսորի օգնական էր Ֆրանսիայի մայրաքաղաքի «Բուֆ դյունոր» թատրոնում, որոշ ժամանակ նաեւ՝ «Կոմեդի ֆրանսեզում»: Դա հրաշալի առիթ էր մոտիկից ուսումնասիրելու 19-րդ դարավերջի ֆրանսիական բեմարվեստի սկզբունքներն ու առանձնահատկությունները:

1902 թվական. «Հայոց դրամատիկական ընկերության» կողմից, եվրոպական թատերարվեստին քաջածանոթ դերասանը հրավիրվում է հայահոծ ու մշակութային կյանքով ապրող Թիֆլիս, բեմադրում Ֆ. Կոպպեի «Կրեմոնիվա գործը», Ա. դը Մյուսեի «Վաղաժամ վճիռ» ու ֆրանսիական այլ պիեսներ՝ միաժամանակ կերպավորելով գլխավոր դերերը: Այդուհետ նա լինելու էր Բակուրակերտ Բաքվում, աշխատելու էր որպես տեղի հայկական թատերախմբի ռեժիսոր ու նաեւ դերասան: Հետո հասնելու էր Նոր Նախիջեւան՝ կյանքի կոչելու թատերախումբ, շրջագայելու էր Հյուսիսային Կովկասի եւ Ռուսաստանի հայաբնակ վայրերով, դրանցից շատերում նույնպես ստեղծելով դերասանական կոլեկտիվներ:

Իր կյանքը թատրոնին նվիրաբերած եռանդուն գործիչը բեմադրել է Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի», «Կործանվածը», Մուրացանի «Ռուզան», Հ. Պարոնյանի «Պաղդասար աղբար», Վ. Փափազյանի «Ժայռ» պիեսները:

1906 թ. նա արդեն ներկայացումներ է տալիս Եգիպտոսում: Երկու տարի անց տաղանդավոր մեկ այլ գործչի՝ Հովհաննես Աբելյանի հետ ղեկավարելով Աբելյան-Արմենյան թատերախումբը, հյուրախաղերով լինում է տարբեր երկրներում, բեմադրում Վ. Շեքսպիրի «Օթելլո», Շիլլերի «Ավազակներ», Հ. Իբսենի «Դոկտոր Շտոկման», Լ. Շանթի «Հին աստվածներ», դասական այլ գործեր: Խաղում է մի շարք ներկայացումներում՝ նույն «Օթելլոյում»՝ Յագո, «Վենետիկի վաճառականում»՝ Շալյոկ, «Ավազակներում»՝ Ֆրանց, Ֆուլդի «Հիմարում»՝ Յուստուս, Մոլիերի «Ագահում»՝ Հարպագոն… Այս ցանկը կարելի է երկար թվարկել՝ հավելելով նաեւ հայ դասական հեղինակների բեմական հայտնի ստեղծագործությունները:

Արմեն Արմենյանը բեմական գործունեությունը շարունակել է ոչ միայն Անդրկովկասի ու Հյուսիսային Կովկասի քաղաքներում, այլեւ Իրանի հայկական գաղթօջախներում, կրկին Բաքվում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում, այլուր: 1924-ին Մոսկվայում մոտիկից ծանոթացել է Կ. Ստանիսլավսկու, Վ. Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական աշխատանքին, հետեւել թատերական նորագույն երեւույթներին, հատկապես՝ Մ. Մեյերհոլդի փորձերին: Այս շրջանում բեմադրել է Ե. Չարենցի «Կապկազ թամաշա», Լունաչարսկու «Արքայի սափրիչը», Շչեգլովի «Բուք», Յանովսկու «Ցասում», Լեւիտինայի «Դատավճիռ» եւ այլ պիեսներ:

«Ադամյանի խենթի» ամենահետաքրքիր ռեժիսորական փորձը, ինչպես թատերագետներն են նշում, եղել է Ա. Աթայանի «Սասունցի Դավիթ» պիեսի բացօթյա բեմադրությունը 1922-ին, Ալեքսանդրապոլի «Կազաչի պոստ» վայրում. սա իր տեսակի մեջ եղել է ինքնատիպ մի թատերահանդես՝ 150 դերակատարներով՝ երգչախմբեր, հեծելախումբ, փողային նվագախումբ: Եվ բնական ամֆիթատրոնում տեղավորված հազարավոր հանդիսականներ:

Արմենյանը գլխավոր ռեժիսոր է եղել Ալեքսանդրապոլի եւ Սուխումիի թատրոններում, հիմնադրել Ալավերդու բանվորական թատրոնը,1935-ից հրավիրվել եւ ղեկավարել է հանրապետության երկրորդ քաղաքի՝ այսօր Վ. Աճեմյանի անվան դրամատիկականը, բեմադրել ավելի քան 100 պիես, մարմնավորել 150-ից ավելի դերեր, զբաղվել է  թարգմանությամբ, ճանաչվել նաեւ որպես սքանչելի ասմունքող: Շռայլորեն օժտված անհատականություն, ով իր անջնջելի հետքն է թողել հայոց թատերական հնօրյա արվեստի հարուստ ու չխամրող էջերում…

Թեգեր: Արմեն ԱրմենյանարվեստդերասանԼեւոն ԽԱԼԱԹՅԱՆ
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist