Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»

Սեպտեմբերի 17, 2022
Մշակույթ
«…Այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
326
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հայ թատրոնի պատմության մեջ շատ հետաքրքիր շրջան կա, որը կոչվում է Աճեմյանական նամուսի շրջան: Եթե այդ շրջանի մեջ ասում ենք Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, Նորայր Գեւորգյան, Վլադիմիր Աբաջյան, Գեւորգ Չեպչյան, Շահում Ղազարյան, Հեղինե Մուրադյան, Հեղինե Հովհաննիսյան, Սիրանուշ Ավետիսյան եւ, իհարկե, Շպանիկը՝ այդ հզոր Ջրվեժը՝ Լյուսյա Հովհաննիսյան… Այս անունները, իրավացիորեն, երեք տասնամյակ քաշեցին հայ թատրոնի լուծը: Եվ քաշեցին պատվով: Լյուսյան այդ առաջիններից էր՝ այդ բոլորի հետ միասին: Նա Սունդուկյան թատրոնի հեքիաթի ստեղծողներից էր եւ արժանիորեն այդ հեքիաթը վայելողներից…»:

Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Ժողովրդական դերասանուհու ծննդավայրը Դոնեցկ քաղաքն է: Թե ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը օտար միջավայրում, եթե 1943-ին ընտանիքով չվերադառնային հայրենիք, եթե տասնյոթ տարեկանում չթակեր իր համար սրբության սրբոց մայր թատրոնի դուռը եւ իր թավ, հմայիչ ու զորեղ ձայնով չհմայեր մեծ ճանաչում ունեցող, հանդիսատեսի անխառն սերը վայելող Հասմիկին: Ով իմանա, թե վերադարձի ավետիսը չհնչելու դեպքում չէր դառնա սովորական մի տնտեսուհի կամ չէր ընտրի սովորական  ինչ-որ մասնագիտություն, ինչպես հազարավորները: Բայց ճակատագիրն այլ կերպ էր տնօրինելու. նրան զարդարելու էր հմայիչ դերասանուհու լուսապսակով, իսկ կյանքը կապելու հայ դերասանական արվեստի սյուներից մեկի՝ տաղանդավոր Խորեն Աբրահամյանի հետ՝ սլացք տալով նրա թռիչքներին…

Դերասանական բնատուր շնորհը երաշխիք էր, որպեսզի Լյուսյա Հովհաննիսյանը գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո անդամագրվեր մայրաքաղաքի մայր թատրոնի՝ պատկառազդու դեմքերով շողացող կոլեկտիվին՝ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Վաղարշ Վաղարշյան, գլխավոր դերեր կերպավորեր նրանց խաղընկերությամբ: Կայացման ճանապարհին կարեւոր դերակատարում էին ունենալու այդ ժամանակների իրենց բաժին փառքը վայելող դերասանուհիներ Օլգա Գուլազյանը, Հասմիկը: Իսկ ինքը պատվով ու արժանապատվությամբ էր կանգնելու մեծերի կողքին, սովորելու էր նրանցից, ինքն էլ էր մեծանալու եւ, ի վերջո, դառնալու այն դերասանուհիներից, ովքեր «թելադրում» էին սունդուկյանական թատրոնի կյանքը ու այն շքեղացնում յուրովի: Հայկական թատրոնի կախարդի՝ Վահրամ Փափազյանի հետ խաղալու էր Շեքսպիրի «Լիր արքա»-ում՝ Ռեգանտ, «Օթելլո»-ում՝ Էմիլյա, «Կորիոլան»-ում՝ Վոլումնիա, «Արա Գեղեցիկ»-ում՝ Շամիրամ, Լեւ Տոլստոյի «Կենդանի դիակ»-ում՝ Մաշա, Շիրվանզադեի «Նամուս»-ում՝ Շուշանիկ, Գ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»-ում՝ Հայաստան, Սունդուկյանի «Պեպո»-ում՝ Էփեմիա, «Քանդած օջախ»-ում՝ Քալի, Ա. Աղասարյանի «Փրկեցեք մեր հոգիներ»-ում՝ Մայր: Դասական այս ներկայացումների ցանկը կարելի է շարունակել: Շարունակել նաեւ մեծանուն այն դերասանների ցանկը, որոնց հետ նույնպես փայլել է իր կերպավորումներում՝ Խորեն Աբրահամյան, Սոս Սարգսյան, Մհեր Մկրտչյան, Վարդուհի Վարդերեսյան, հայ բեմարվեստում իրենց անշփոթելի ձեռագիրն ու անուրանալի վաստակը թողած անզուգական այլ դերասաններ: Իսկ ավելի կրտսեր տարիքի դերասանները սովորելու բան ունեին արդեն իրենից: Նա իր կերպավորումներով վաստակել էր ակամա սովորեցնողի իրավունքը:

Գալով կինոյին՝ վերհիշենք իր խոսքերը. «Անկեղծ ասած՝ կինոն երբեք իմ սերը չի եղել: Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է»: Ու թեեւ այդպես, այդուհանդերձ, Լյուսյա Հովհաննիսյանի կինոդերերով նույնպես անհնարին է չսքանչանալ: Հիշենք հիմա էլ «օրումեջ» ցուցադրվող ֆիլմը՝ «Խոշոր շահումը» եւ շարունակենք՝ «Օտար խաղեր», «Թռիչքն սկսվում է երկրից», «Նորից ամառ եկավ», «Արեւիկ», «Հրդեհ», «Հուսո աստղ»… Կինոնկարներ, որոնցից մի քանիսը այդպես էլ չեն «ծերանում»… Չեն ծերանում՝ շնորհիվ նաեւ իր հմայիչ արվեստով Պետական մրցանակի արժանացած ժողովրդական դերասանուհու՝ Լյուսյա Հովհաննիսյան հոգեհարազատ անունով…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: դերասանԼյուսյա Հովհաննիսյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ

IPSE DIXIT․ Ջոն ԼՈՔ

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՊԱՐԳԵՒՈՎ

ԴՈԿՏ. ՀՐԱՅՐ ՃԷՊԷՃԵԱՆ ԿԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՈՒԻ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՊԱՐԳԵՒՈՎ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    102 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist