Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Մանկությանը հաշվետու ուսուցիչն ու գրողը

Հոկտեմբերի 8, 2022
Մշակույթ
Մանկությանը հաշվետու ուսուցիչն ու գրողը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
64
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ոչխարը լսեց գառի խորհուրդը,

Փշերին թողեց վրայի բուրդը…

Խնկո Ապեր

Մանկական գրականություն ստեղծելն անհրաժեշտ, բարդ ու կարեւորագույն, պատասխանատու գործ է, թեեւ, առաջին հայացքից, հակառակ տպավորությունը կարող է թողնել, թե դրանից հեշտ բան չկա, հեշտ, քանի որ մանուկների հոգին դեռ անաղարտ է, միտքը՝ ազատ քննադատությունից, եւ ամեն ինչ կարելի է հալած յուղի տեղ անցկացնել… Սակայն… Այստեղից սկսվում է մարդու ձեւավորումը, նրա տեսակի հունցումը, ու եթե մեծահասակների համար գրականությունը կարող է ճաշակի խնդիր լինել, մանուկների համար այն առավել դաստիարակչական, ճանաչողական դեր ունի, ինչը հաճախ չեն ընկալում որոշ գրչակներ, երբ գրականությունը, այդ թվում եւ մանկական, պղծում են ոչ միայն անհեթեթ արտահայտություններով, այլեւ գռեհկաբանություններով։ Այսօր խնդիր է դարձել գրականության լրջությունն ընկալելը, ինչն առավել ցավոտ է մանկական գրականության դեպքում, իսկ առավել ցավոտ, երբ այդ գրականության մեջ թափանցած, մեղմ ասած՝ խոտանը, տեղ է գտնում դասագրքերում։ Հույսը դարձյալ մեր դասականներն են ու նրանց ապավինելու, նրանցից սովորելու ակնկալիքը, իսկ հայ գրականությունն ամենեւին էլ աղքատ չէ մանկավարժներով ու մանկագիրներով, որոնց առաջին շարքերում այնպիսի անուններ են, ինչպես  Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, Մկրտիչ Խերանյանը, Բենիամին Ժամկոչյանը, Նանսեն Միքայելյանը, Մկրտիչ Կորյունը, Հայրապետ Հայրապետյանը եւ շատ ուրիշներ։

Այս շարքի պատվավոր տեղում է նաեւ Աթաբեկ Խնկոյանը (Խնկո Ապեր), ով իր կյանքի 35 տարիները նվիրել է մանկավարժությանը՝ մանուկների դաստիարակության, կրթության, զարգացման գործին։ Ով՝ ով, տաղանդավոր մանկավարժը քաջ գիտե, որ մերկապարանոց խոսքերն ու խրատները ոչինչ են ունկնդրի համար եւ ապավինել նման գործելաոճի՝ կնշանակի ի սկզբանե գրանցել սեփական պարտությունը սովորողից, որի հետ անցնելիք երկար ճանապարհը երկուստեք կարող է վերածվել անտանելի հակամարտության ու միմյանցից խոր հիասթափության, իսկ աշակերտները ինկուբատորի արտադրանք չեն, որոնց հետ կարելի է խոսել մի լեզվով, եւ վերջ։ Նրանք հավաքվում են տարբեր ընտանիքներից, որոնց միջեւ կան թե՛ հասարակական ընդհանրություններ, թե՛ տարբերություններ, իսկ դպրոցում անհրաժեշտ է դրանք հաշտեցնել միմյանց հետ, փոխադրել ընդհանուր հետաքրքրության դաշտ, որտեղ բոլորն իրենց ազատ զգան՝ համեմատվելու ոչ թե մեկը մյուսի հետ՝ ընկճվելով կամ մեծամտանալով, այլ գրական հերոսների կամ լինեն նրանց «դատավորը», իսկ նման դաշտի հնարավորություն տալիս է հենց գրականությունը, տվյալ դեպքում՝ մանկական, երբ բնավորությունները դեռ ձեւավորման փուլում են եւ կրթվելու ճկունություն են դրսեւորում։ Շփվելով երեխաների հետ` շատերը գիտեն, որ հաճախ է կարիք լինում հանպատրաստից վերաբերմունք դրսեւորել, կատակել, օրինակներ բերել, իսկ օրինակները պետք է լինեն հասկանալի, սրտամոտ, համոզիչ, նաեւ վառ ու պատկերավոր՝ ոչ միայն հետաքրքրություն առաջացնելու, այլեւ տպավորելու… Այդպես էլ ստեղծվում են ժողովրդական բառն ու բանը, հեքիաթները, պատումները, խոսքն ու երգը… Դրանք այն իմաստություններն են, որ ժողովուրդը քաղում է կյանքից, իսկ մեր մեծերն էլ՝ ժողովրդից։ Այդպես էլ Խնկո Ապերն է երեխաների միտքն ու հույզերը տեղափոխում գրականություն՝ միջավայր, որ հարուստ է թե՛ նրանց սիրելի աշխարհով՝ կենդանիներով, թե՛ ընտանիքներից ու շրջապատից ծանոթ բառ ու բանով։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ, որ մանկական են կոչվում, ժամանակին անգիր գիտեին ոչ միայն երեխաները, այլեւ մեծահասակները, ու շատ արտահայտություններ՝ որպես թեւավոր խոսքեր, մինչեւ հիմա էլ արդիական շունչ ունեն ու շրթից շուրթ են անցնում, ինչպես՝

Մինչեւ ցամաք առուն ջուր գա,

Գորտի աչքն էլ հո դուրս կգա:

Նա ընդամենը մի երկտողում կարողանում է ընդհանրացումներ անել ու խորհելու առիթներ տալ.

Բոլոր տերերից դժգոհ մի եզան,

Սպանդանոցի դռանը տեսան։

Դե, երեխաների հետ ժամանակ անցկացնողը նաեւ կատակասեր է լինում, իսկ կատակը բարության ու նաեւ առողջ ինքնաքննադատության աղբյուր է։ «Նկարիչը» ոտանավորում պատկերելով ձմռան տեսարանը` եզրափակում է.

Այ, էդպես է բուք-բորան,

Կուզե՞ս տեսնել դու նրան։

Թե տղա ես, դուրս գնա,

Քիթդ այնտեղ կմնա։

Կարելի է չկասկածել, որ վերջին երկտողը երկար պտույտ կգործի երեխաների մեջ՝ միմյանց հոգու հետ խաղալով, ինչը դաս սերտելու լավագույն օրինակ է։

Պատահական չեն մանկական գրականության հանդեպ ժողովրդի սերը եւ մանկական գրադարան ունենալու պահանջն ու ցանկությունը։ Դեռեւս 1933 թ. Ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա Երեւանում հիմնադրվեց մանկական գրադարան, իսկ 1935-ին՝ մանկագիր Խնկո-Ապոր մահվանից հետո անվանակոչվեց ի հիշատակ նրա՝ «Խնկո-Ապոր մանկական գրադարան»։ Հոկտեմբերի 8-ը սիրելի գրողի հիշատակի օրն է։

Թեգեր: Աթաբեկ Խնկոյանգիրքգրողմշակույթ
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
«Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»

«Բավական է, բավական է, Կոմիտաս, աղջկան սպանեցիր…»

Կարոտել ենք քեզ, Վարդան…

Կարոտել ենք քեզ, Վարդան…

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Այց անմահ հերոսներին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist