Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հովհաննես Թումանյանը եւ Լոռու հուշարձանները

Հոկտեմբերի 11, 2022
Մշակույթ
Հովհաննես Թումանյանը եւ Լոռու հուշարձանները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
177
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հովհ. Թումանյանի թանգարանը մշտապես հանդես է գալիս հետաքրքիր ու հայրենաճանաչ նախաձեռնություններով, դրանք կյանքի կոչելով։ Այս օրերին թանգարանի աստիճանավանդակի 2 կողմում ժապավենաձեւ թղթին Հովհ. Թումանյանի կյանքի բացառիկ դեպքերից մեկի՝ գրողի դատավարության մասին պատմող ցուցահանդես է՝ «Դատավարություն» խորագրով։

Նույն աստիճանավանդակներին հոկտեմբերի 7-9-ը կայացավ 3 տարվա պատմություն ունեցող եւ արդեն ավանդույթ դարձող «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնը, որի շրջանակում «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ թանգարանը ներկայացնում է «ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔԸ ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՕՐ» խորագիրը կրող ցուցահանդեսը: Միջնադարում Բարձրաքաշ Սուրբ Գրիգորի վանքը Հայաստանի հոգեւոր եւ կրթական օջախներից էր: Այստեղ կրթվել են Մամիկոնյանների իշխանական տոհմի ներկայացուցիչները, իսկ հոգեւորականները զբաղվում էին գիտական աշխատանքով: Վանքը մասամբ վերակառուցվել է 1939-ին, իսկ 1969 թ. նրա տարածքը պեղվել է: Ներկայում վանքի պատերը կիսաքանդ են ու թեքված: Թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նշեց՝ տվյալ հուշարձանին նվիրված ցուցահանդեսը պատահական չէ իրենց ցուցասրահում եւ «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնի շրջանակում: Լոռվա հուշարձանների քաջ գիտակ Հովհ. Թումանյանի համար առանձնակի նշանակություն է ունեցել Մամիկոնյան տոհմի կողմից կառուցված այս բացառիկ վանական համալիրը, որի ավերակներն արձանագրել է բանաստեղծն իր լուսանկարչական սարքով 1890-ական թթ.: Այդ ժամանակ Ամենայն հայոց բանաստեղծը գրել է. «Ներս ես մտնում վանք։ Վանքի գլուխը կործանված. լցված է մեջը, եւ դու կանգնում ես սեղանից բարձր։ Ահագին ծառերը բարձրանում են բեկորների կույտերի միջից, եւ ճերմակ կամարները մրցում են նրանց հետ։ Հարավային մասից մտնում ես միջին մասը. միջինից՝ երրորդը, մի շինություն, որ երեւի հերթակալ միաբանի համար է հատկացված, եւ պարզ տեսնում ես, որ այդ մասերը շինված են զանազան ժամանակներում, զանազան ձեռքերով»։

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախաձեռնությամբ վերոհիշյալ հուշարձանի տարածքում 2021 թ. կատարվել են հնագիտական պեղումներ եւ մասնագիտական աշխատանքներ՝ հնագետ Արման Նալբանդյանի ղեկավարությամբ։ Հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ  «Յոթը սարի ետեւում» հայրենաճանաչողական մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը, որից առաջ Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքի տարածքում կատարված հնագիտական աշխատանքների արդյունքում գտնված նյութերի մասին բանախոսությամբ հանդես եկավ հնագետ Արման Նալբանդյանը՝ ներկայացնելով նաեւ վանական համալիրը։ Թանգարանի ցուցասրահում ներկայացված են պեղումների մասին պատմող լուսանկարներ, գտնված հնագիտական նյութեր, եւ կարեւոր հանգամանք՝ 130 եւ ավելի տարի առաջ Թումանյանի կատարած լուսանկարներից, մեծ գրողի խոսքերն այդ վանական համալիրի վերաբերյալ։ Ըստ տեղեկությունների. «Բանաստեղծն ստորագրել է գավթի խորանի փլուզումը կանխելու նպատակով իր նախաձեռնությամբ չոր հենապատը դիմհարելու ժամանակ ԺԹ դարի վերջում։ Նման միջոցառման շնորհիվ պատից անջատված աբսիդը մնում է նույն թեքված վիճակում, որն առանց դրա վաղուց ընկած կլիներ»։ Այս մասին Հովհ. Թումանյանը գրում է. «Արեւելյան պատի հարավային մասից մի կտոր պոկված թեքվել է դեպի ձորը։ Նա վաղուց կլիներ քանդված, բայց Օվագիմ յուղբաշին քարով ամրացրեց ներքեւից»։

Լուսանկարներից մեկում Թումանյանը կանգնած է մի մեծ խաչքարի մոտ։ Այս հուշակոթողի մասին գրել է. «Ահա ձորափին կանգնած «Սիրուն խաչը». մեխվում ես առաջին, հիանում ճարտարվեստ ու նուրբ քանդակներով, եւ հանկարծ սիրտդ թունդ է առնում, երբ ծաղկանկարների մեջ կարդում ես. «Յիշխանութեան տանն Մամիկոնեան»»։ Ա. Նալբանդյանը կատարված հնագիտական աշխատանքները ներկայացրեց լուսանկարներով, որոնք ցուցադրվեցին էկրանին։ Հնագետը տեղեկացրեց՝ վանքում խիստ վտանգված վիճակում պահպանվել են 2 եկեղեցու, մեկ գավթի եւ այլ կառույցների ավերակներ, որոնց հարեւանությամբ կան մի քանի տասնյակ խաչքար ու տապանաքարեր, որոնց մի մասն արձանագիր են։ Պեղումներն սկսել են՝ տարածքը մաքրելով բուսականությունից։ Ընթացքում կարողացել են գտնել տարբեր խաչքարերի բեկորներ, հնարավորինս վերականգնել են միջնադարյան այդ հուշաքարերը։  Բարձրաքաշ Սբ Գրիգորի վանքը (10-13-րդ դդ.) Լոռու մարզի Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արեւելք է՝ Մարց-Սաղուձոր-Ձաղիձոր գետի ձախակողմյան ձորալանջին, անտառի մեջ։ Վանական համալիրը նվիրված է հայ առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգորին։ Վանական համալիրի կազմում, բացի երկու եկեղեցիներից, գավիթից, կան մատուռներ եւ Մամիկոնյանների իշխանական տոհմի գերեզմանոցը: Հյուսիսային կամ Մեծ եկեղեցին, որը թաղածածկ դահլիճ է, կառուցվել է 10-րդ դարում: Համալիրի Գլխավոր եկեղեցին, ըստ դրա պատերի վրա եղած արձանագրությունների, կոչվում է Սուրբ Աստվածածին։ Հյուսիսային եկեղեցու եւ գավիթի միջեւ է։ Ըստ հարավային պատի ստորին մասի 1221 թ. արձանագրության՝ կառուցվել է Համազասպ Մամիկոնյանի թոռ եւ Սարգսի որդի Մարծպանի կողմից, Թամարի որդի Գիորգիի թագավորության եւ Իվանե Զաքարյանի աթաբեկության ժամանակ։ 

Եկեղեցու արեւելյան մասում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցին հարուստ է քանդակներով եւ մեծ թվով ընդարձակ արձանագրություններով, որոնք պատմական հարուստ տեղեկություններ են պարունակում: Հարավից եկեղեցուն կից է քառասյուն գմբեթավոր գավիթը, որը կառուցվել է 1259 թ.: Սուրբ Հարություն մատուռը կառուցվել է 1234 թ. Հովհաննես վարդապետի եւ նրա եղբայր Սարգսի կողմից: 1245 թ. Մարծպանի որդի Ասլանբեկ Մամիկոնյանը կառուցել է երկու մատուռ եւ վանքին նվիրել ոսկով եւ մարգարիտներով զարդարված Ավետարան: Այստեղ են նաեւ 1266 թ. Գեւորգ վարդապետի կողմից կառուցած ձիթհանի փլատակները: Ձորում պահպանվել են Սմբատ Մամիկոնյանի որդի Համլիկի ու նրա կնոջ` Մամքանի կառուցած Սաղուձորի վանքապատկան կամրջի մնացորդները: Պեղումների ընթացքում գտնվել են նաեւ խաչքարեր ու տապանաքարեր, որոնց վրա եղած արձանագրությունները հուշում են նշված անձերի մասին։ Ա. Նալբանդյանը տեղեկացրեց՝ պեղումների ժամանակ գտնվել են երկաթե ապարանջան՝ 7, 5 սմ երկարությամբ, անոթի կանթ, բեկորներ, գավաթներ, սկիհներ եւ այլն։ Եկեղեցու պատերից մեկի վրա կա հետեւյալ արձանագրությունը. «ԻԹ(ՎԻՆ)։ ՌՁԴ(1235)։ ՆԱԽՏԱՒՈՐ ՀԱՒԱՏԱՒՈՐ ՄԻԱԲԱՆԵՑԱ ԵԿԵՂԵՑՈՅՍ ԵՒՄԵՔ ՍՊԱՍԱՒՈՐՔ ՍՈՐԱ ԽՈՍՏԱՑԱՔ Ի ՏԱՐՈՑՆ ԱՒՐ Ա ՊԱՏԱՐԱԳ Ի ՏԱՆԻՆԻ ՀՌԻՓՍԻՄԵԱՆՑ ԿԱՏԱՐԻՉՔ ԳՐՈՑՍ ԱԻՐՀՆԻՆ ՅԱՅ ԵՒ ՈՐ ԽԱՓԱՆԷ ԴԱՏԻ Ի ՆՈՅՆ ՏԱԻՆԻ ԱՒՐՍ Ի ՅԱՆՈՒՆ ՄԱԼԷՔ ԱՆՊԱՏԱՐԱԳ Ե-ԶՔՍ»։

Բանախոսը վերջում շնորհակալություն հայտնեց ներկաներին, ցուցահանդեսը կազմակերպողներին եւ պատասխանեց հարցերին։ Օրինակ՝ ինչո՞ւ է վանքը կոչվում Բարձրաքաշ Սբ Գրիգոր։ Տեղեկացրեց, որ կան տարբեր կարծիքներ, որոնցից մեկը՝ Դեպի բարձր-երկինք քաշող-տանող, մյուսը՝ Վերեւից ներքեւ-քաշ… Գոհունակություն հայտնեց նաեւ պեղումների ժամանակ իրեն օգնող մասնագետներին ու բանվորական կազմին։ Տեղեկացնեմ՝ այս տարի Ա. Նալբանդյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին Լոռեբերդում։ 

Թեգեր: Հովհաննես Թումանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Ձայների աշխարհի ու մոգական փայտիկի հրաշագործ տիրակալը

Մարտի 31, 2023
Հովհաննես Թումանյանի սիրտը

Հովհաննես Թումանյանի սիրտը

Մարտի 31, 2023

Մեծ գրողի արժանավոր զավակը

Ավերված, բայց՝ վկայող ու ներկայացնող

Հայ օպերային երգարվեստի ադամանդը

Նուրբ հզորության ելեւէջները

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Հպարտ ենք ձեզնով

Հաջորդ Հոդվածը
Հայ գործարարներն առանձին տաղավարով մասնակցել են Կաունասի տնտեսական ցուցահանդեսին

Հայ գործարարներն առանձին տաղավարով մասնակցել են Կաունասի տնտեսական ցուցահանդեսին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist