Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կանցկացվի առաջին անգամ

Երեւանում կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի՝ Հայաստանում երբեւէ չհնչած ստեղծագործությունները

Հոկտեմբերի 31, 2022
Մշակույթ
Կանցկացվի առաջին անգամ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
84
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Երեւանում 2023 թ. հունվարի 27-ին՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը, կկայանա համերգ, որի ընթացքում կներկայացվեն մաեստրոյի՝ Հայաստանում երբեւէ չհնչած ստեղծագործությունները: «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Տիգրան Մանսուրյանը նշեց, որ տպավորիչ համերգ է սպասվում:

«Հիմնականում ներկայացնելու եմ գործեր, որոնք երբեւէ չեն հնչել Հայաստանում, կլինեն նաեւ ստեղծագործություններ, որոնք առհասարակ որեւէ տեղ երբեւէ չեն կատարվել: Այդ երեկո կլինեն հայրեններ՝ նախատեսված երգչախմբի համար: Ծրագրում նախատեսված է ընդգրկել օրհներգեր, որոնք վերջերս են հնչել Չեխիայում, իսկ Հայաստանում դեռ չեն ներկայացվել: Կլինեն ժողովրդական աղոթքներ: Նախատեսվում է ծրագրում ընդգրկել նաեւ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքների շարքը»,- ասաց Տիգրան Մանսուրյանը: Այսպիսով, մեկ երեկոյի ընթացքում ներկայացվելու է ժողովրդական բանահյուսություն, հոգեւոր պոեզիա:

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ: Այն անցկացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: Հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարեւոր նախաձեռնություն է. «Մենք նպատակ ունենք նախ նպաստել երկրի ներսում որոշակի մշակութային միջավայր ձեւավորելուն, եւ երկրորդը՝ դրսում ներկայացնենք մեր պետությունը, մշակութային ժառանգությունը: Այդ օրակարգից ելնելով՝ մաեստրո Մանսուրյանի անվան միջազգային մրցույթը նախաձեռնելը լիարժեք հնարավորություն է տալիս մեր նպատակներին հասնելու համար»:

Մրցույթը նախաձեռնողներն ակնկալում են, որ ակտիվ կլինեն ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի ստեղծագործողները: Արդեն այլ երկրներից հետաքրքրվողներ կան: Մրցույթին մասնակցելու մեկնարկը տրված է: Հայտադիմումների ընդունումը բաց է 2022 թ. հոկտեմբերի 15-ից մինչեւ 2023-ի ապրիլի 1-ը: Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ  նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը նշեց, որ մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ՝ առանց տարիքային եւ ազգային սահմանափակումների. «Վեց ամիս է տրված, որ ստեղծագործող անձինք կարողանան ուսումնասիրել հայ պոեզիան: Ասեմ, որ պոեզիայի ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Բոլոր ժամանակների դասական հայ պոեզիան ընդունելի է: Մասնակիցներն ազատ են, հարցերի դեպքում կարող են մեզ դիմել»:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարեւոր է համարում նման մրցույթների անցկացումը: Նա նկատեց, որ հայ դասական երաժշտության ու հայ դասական բանաստեղծության համադրությունն այսօր հատուկ խնամքի պահանջ ունի. «Ոչ երգերն են պակաս, ոչ այս ժանրի հետ հարաբերվող ստեղծագործողները, բայց ես պնդում եմ, որ այս մրցույթը լավ առիթ է հայ դասական երաժշտությունն ու պոեզիան միջազգային հարթակ դուրս բերելու համար: Ակնկալում ենք, որ այս մրցույթին ակտիվ կմասնակցեն նաեւ այլ ազգի հեղինակներ»:

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի եւ մեկ կամ երկու գործիքի համար: Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբեւէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ստեղծագործության տեւողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե: Կոմպոզիտոր, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հանձնաժողովի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշեց, որ ժյուրիի կազմն արդեն ձեւավորվել է, եւ անհամբեր սպասում են մասնակիցների ստեղծագործություններին. «Ինձ համար մեծ պատիվ է լինել այս նախաձեռնության աշխատանքներում՝ որպես ժյուրիի նախագահ: Մենք շատ լավ հնարավորություն ունենք միջազգային ասպարեզում հարաբերվելու, հայ դասական պոեզիան ներկայացնելու համար: Մենք բոլոր հնարավորությունները ձեռնարկելու ենք մրցույթը միջազգային հարթակում ճանաչելի դարձնելու համար»: 

Մրցութային փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն գալահամերգի ընթացքում, որը տեղի կունենա 2023 թ. մայիսին Երեւանում: Եզրափակիչ փուլ անցած բոլոր մասնակիցներն հնարավորություն կունենան մասնակցելու գալա համերգին, որի ընթացքում հայտնի կդառնան մրցանակակիրները: 1-ին մրցանակի համար սահմանված է 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ մրցանակի համար՝ 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ մրցանակի համար՝  1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Թեգեր: Տիգրան Մանսուրյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Այն, ինչ օրինական է, տրամաբանական չէ՞

Այն, ինչ օրինական է, տրամաբանական չէ՞

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հանճարեղ պարզության նկարիչը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Առանց աղտոտման աղբյուրները վերացնելու ոչ մի կառավարում չի հաջողվի

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist