Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հաճելի ու տպավորիչ հանդիպում

Նոյեմբերի 2, 2022
Մշակույթ
Հաճելի ու տպավորիչ հանդիպում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
86
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հարութ Պրոնոզյանի անվան լսարանում մասնաճյուղի ուսանողները, ավագ դպրոցի աշակերտները, պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսուցիչները հանդիպեցին ՀՀ ժողովրդական արտիստ, «Մովսես Խորենացի»-ի մեդալակիր Ռոզա Մխիթարյանի հետ: ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղի աշխատակից, «Արվեստագետ» կրթամշակութային հանդեսի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Իվան Անտոնյանը, ով նաեւ միջոցառման նախաձեռնողն էր, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար մղված մարտերում հերոսացած հայ զինվորների հիշատակը:   

Այնուհետեւ ցուցադրվեց «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող՝ Իվան Անտոնյանի հեղինակային (նկարահանվել է 2013 թ.) «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի անդրանիկ ֆիլմը՝ նվիրված Ռոզա Մխիթարյանին: 

Ռոզա Մխիթարյանին եւ Իվան Անտոնյանին իր աշխատասենյակում շնորհակալություն հայտնեց եւ նմանատիպ միջոցառումները կարեւորեց մասնաճյուղի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Խառատյանը: Այնուհետեւ մասնաճյուղի ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանը Ռոզա Մխիթարյանին ծաղկեփունջ նվիրեց եւ ողջունեց նմանատիպ միջոցառում-հանդիպումը: Իվան Անտոնյանը «Արվեստագետ» հանդեսի՝ Ռոզա Մխիթարյանին նվիրված համարից կարդաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքը:            

Ռոզա Մխիթարյանը պատմեց իր կյանքի կարեւոր դրվագներից: «Հյուրախաղերով եղել եմ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում՝ Չեխովի «Երեք քույր» ներկայացումով, որտեղ խաղացել եմ Անֆիսայի դերը եւ ամենուրեք արժանացել եմ դրական գրախոսականների լավագույն դերակատարումների համար, ապա նույն դերակատարմամբ եղել եմ Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, որտեղ խաղացել եմ նաեւ Արմեն Ծովակի «Խնայեցեք տղամարդկանց» ներկայացման մեջ՝ Վառվառայի դերը, որը նույնպես ջերմորեն է ընդունվել: Անցած տարիների ընթացքում խաղացել եմ 180 դեր, որոնց մեծ մասը գլխավոր դերեր են եղել»,- ասաց Ռոզա Մխիթարյանը: Ապա շնորհակալություն հայտնեց Իվան  Անտոնյանին՝ միջոցառումը կազմակերպելու համար, իսկ ուսանողներին եւ աշակերտներին հորդորեց, որ հաճախ այցելեն թատրոն, շատ գրքեր կարդան եւ սիրեն իրենց ուսուցիչներին ու դասախոսներին:   

Ռոզա Մխիթարյանն ասմունքեց Պարույր Սեւակի «Կռիվներում ընկան նրանք» գործը:

Պատվավոր հյուրին հարցեր ուղղեցին ավագ դպրոցի ուսուցչուհի Հենզել Նազարյանը եւ բուհի դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալբինա Գալստյանը՝ ստանալով սպառիչ պատասխաններ: Իվան Անտոնյանը պատմեց, թե ինչպես է իր նախաձեռնությամբ Ռոզա Մխիթարյանի կիսանդրին կերտվել եւ տեղադրվել արտիստուհու ծննդավայր Արծվաբերդի մշակույթի պալատի նախասրահում: Պատմեց նաեւ իր խմբագրած «Արվեստագետ» հանդեսի՝ Ռոզա Մխիթարյանին նվիրված համարի մասին:   

Իվան Անտոնյանն ասմունքեց Ս. Եսենինի «Նամակ մորը» (թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի) գործը: Վերջում նա շնորհակալություն հայտնեց մասնաճյուղի տնօրեն Արմեն Խառատյանին եւ ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Սարգսյանին՝ միջոցառման կայացմանը նպաստելու համար: 

Թեգեր: Ռոզա ՄխիթարյանՎահրամ ԴումանյանՎանաձոր
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…

Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…

Նկարչուհու գունային սիմֆոնիայի համանվագը

Նկարչուհու գունային սիմֆոնիայի համանվագը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist