Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հուլիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…

«Հաթերք ֆրութը» ոսկե մեդալով է վերադարձել Լոնդոնից

Նոյեմբերի 2, 2022
Սոցիում
Մեղրի արցախյան բրենդն ընդլայնում է դիրքերը…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
251
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արցախում ձեռնարկատիրական գործունեություն ծավալող «Հաթերք ֆրութ» ընկերության պատասխանատուները վերջերս հաղթանակով վերադարձան Լոնդոնում կայացած լավագույն դիզայնի միջազգային փառատոնից, որին մասնակցում էին հազարավոր ընկերություններ: Մրցույթում ներկայացված շուրջ 100 գյուղատնտեսական ապրանքատեսակների մեջ ընկերության թողարկած արտադրանքը՝ անարատ մեղրը, բարձրաճաշակ դիզայնի եւ փաթեթավորման համար արժանացավ ոսկե մեդալի: Հատկանշական է, որ մրցութային հանձնախումբը սկզբունքային այդ որոշումը  կայացրել է միաձայն՝ երկարատեւ քննարկումների արդյունքում նախապատվությունը տալով արցախյան ապրանքատեսակին:

Ընկերության ղեկավար Սամվել Միրզախանյանի հավաստմամբ, դիզայնի եւ փաթեթավորման համար «Օսկար» պատվավոր, խորհրդանշական մրցանակաբաշխությունում հաշվի են առնվել նաեւ ապրանքի տեսականու «ծագումնաբանությունը», վայրը եւ այլ հանգամանքներ: Հանձնախումբն առանձնապես հետաքրքրություն է դրսեւորել պիտակների ինքնատիպ, նուրբ ձեւավորման վրա, որ իրականացվել է մի քանի տարբերակներով: Դրանք հիմնականում արվել են անտառային կենդանիների պատկերներով: Ասենք՝ պիտակի վրա արջն է վայրի մեղրի հետ պատկերված, մյուսում՝ եղնիկն է կամ մարգագետնում ցատկոտող նապաստակը…

«Հաթերք ֆրութի» տնօրենը գոհ է իրենց արտադրանքը բարձր գնահատելու համար: Սակայն ստացած մրցանակը, իր համոզմամբ, չպետք է «ինքնահանգստացման» առիթ դառնա: Նրա համոզմամբ, ընկերությունը բավարար ներուժ ունի գործունեության շրջանակներն ընդլայնելու եւ «նոր հորիզոններ նվաճելու համար»: Ս. Միրզախանյանը միաժամանակ կարեւորում է այն հանգամանքը, որ ոսկե մեդալի արժանանալուց եւ միջազգային փառատոնում ճանաչում ստանալուց հետո արտադրված մեղրը, հաջողված գովազդի շնորհիվ, առանց խոչընդոտների սպառվում է շուկայում՝ նվաճելով գնորդների վստահությունը, «ինչը պարտավորեցնում է արտադրել որակական բարձր առանձնահատկություններով համեմված անարատ մեղր»: Պատահական չէ, որ «բերքահավաքից հետո» կտրուկ աճել է պատվիրատուների թիվը…

Ինչպես Արցախում հայտնի շատ ընկերություններ, «Հաթերք ֆրութը» նույնպես 44-օրյա պատերազմի հետեւանքով մեծ կորուստներ է կրել: Գրեթե ոչնչացվել էր հինգ տարիների տքնանքի արդյունքը: 300 մեղվափեթակներից ընդամենը 20-ն էր մնացել: Համառ եւ հետեւողական ձեռնարկումների շնորհիվ մեղվաբույծներին հաջողվել է ոչ միայն վերականգնել, այլեւ 100-ով ավելացնել մեղվափեթակների քանակը: Մեղրի արտադրության ավելացմանը, անշուշտ, կնպաստի նաեւ արտերկրից «բարձր մթերատու» մայր մեղուների ձեռք բերումը, ինչը ձվադրման շրջանում նոր, առողջ մեղվաընտանիքների ստեղծման համար կարեւոր նախապայման է:

Թեգեր: Արցախմեղր
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

«Վերջին զանգը»՝ նոր կյանքի սկիզբ

Մայիսի 29, 2023
Առաջնագծում-5

Առաջնագծում-5

Մայիսի 26, 2023

Առաջնագծում-4

«Զորացի» բարի ու գնահատելի նվիրումը

«Ժողովուրդների բարեկամությունը չի որոշվում քաղաքական հետաքրքրությամբ»

Երկաթուղին ուշադրություն եւ հոգատարություն է պահանջում

Սիրել, ճանաչել հայրենիքը

Բաբկեն Սիմոնյանի օրագրությունը

Հաջորդ Հոդվածը
Նկարչուհու գունային սիմֆոնիայի համանվագը

Նկարչուհու գունային սիմֆոնիայի համանվագը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

    31 Կիսվել են
    Կիսվել 12 Tweet 8
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Աղոթքներ ամուսնու համար

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist