Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Արցախը հավերժ է, իսկ նրա ոգին` անսասան

Հուշարձան, որը դարձել է Արցախի խորհրդանիշը

Նոյեմբերի 3, 2022
Մշակույթ
Արցախը հավերժ  է, իսկ նրա ոգին` անսասան
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
447
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

55 տարի առաջ Ստեփանակերտի մուտքի բարձունքին տեղադրվեց քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի «Մենք ենք, մեր լեռները» հանրահայտ հուշարձանը:

Քանդակագործական հրաշալի կոմպոզիցիան, որով հիմա մենք հիանում ու հպարտանում ենք, հեղինակի կողմից ստեղծվել է 1967 թ. եւ այդ ժամանակ էլ տեղադրվել այս բլրի վրա, որտեղ էլ այն կանգնած է մինչեւ հիմա: Քանդակագործն իր ստեղծագործությունն անվանել է «Մենք ենք, մեր լեռները», որի համար տեղանքը (բլուրը) պատահական չի ընտրվել եւ համահունչ է  նրա գաղափարին:

Հուշարձանն արտացոլում է երկու արցախցիների` տարիքն առած ամուսնուն ու կնոջը, ովքեր իրենց տեսքով ու կեցվածքով, Արցախին բնորոշ հատկանիշներով խորհրդանշում են ոչ միայն ամբողջ աշխարհում հայտնի արցախցիների երկարակեցությունը, այլեւ հենց Ղարաբաղի երկարակեցությունն ու հավերժությունը:

Բլուրը, որի վրա տեղադրված է քանդակն առանց պատվանդանի, ոչ այլ ինչ է, քան մի լեռ, որին «ներաճել» են այս երկու արցախցիները: Նրանք էլ են լեռներ, արցախյան անսասան լեռներ, քանզի նրանց պատմությունը ձգվում է ոչ մեկ հազարամյակ: Մարդկային էությունը, որ քանդակագործը հաղորդել է այս երկու արցախցիների հայացքներում, եւս պարզ է ու հասարակ, ինչպես հասարակ է ամեն հանճարեղ բան: Նրանց հայացքներում կա հանգստություն, իմաստնություն եւ սեփական հողում ապրելու անկոտրում կամք: Մեծ հաշվով՝ դա հայացք է սեփական բազմադարյա պատմությանը` լի պայքարով` հանուն սեփական հայրենիքի ու հարազատ ժողովրդի:

Դժվար չէ կռահել, թե այն բանից հետո, երբ հայտնի դարձավ քանդակը հենց Արցախում տեղադրելու հեղինակի մտադրության մասին, ինչ էր տեղի ունենում Ադրբեջանական ԽՍՀ իշխանական շրջանակներում: Այդ հիմա են ամեն անգամ սոցիալական կամ տնտեսական ոլորտներում մեր այս կամ այն ձեռքբերման առիթով բացեիբաց մեզ հասնում ադրբեջանական իշխանությունների տարբեր տեսակի հիստերիկ արարմունքները: Իսկ այն ժամանակ նման հիստերիկ պահվածքը վարպետորեն քողարկվում էր «աշխատավորների ինտերնացիոնալ դաստիարակության» քողի տակ: Դրա հետ մեկտեղ ցինիկաբար խափանվում էր արցախցի մշակույթի գործիչների ցանկացած նախաձեռնություն, որը թեկուզ փոքր-ինչ արտահայտում էր մեր ազգային ինքնությունը:

Հետադարձ հայացք ձգելով մեր ոչ վաղ անցյալին` չի կարելի չհիշել եւ, դրա հետ մեկտեղ, արժանին չմատուցել այն ժամանակվա ղարաբաղյան իշխանությունների, հիրավի, օլիմպիական հաստատակամությանը, ովքեր կարողացան մեծ դժվարությամբ, մշակույթի ոլորտում նույնպես աճող ադրբեջանական էքսպանսիայի պայմաններում պաշտպանել իրենց հայտնի համերկրացու` Սարգիս Բաղդասարյանի գաղափարը` իր ստեղծագործության մեջ մարմնավորել ղարաբաղցիների ոգին, արիությունն ու տոկունությունը: Պատահական չէ, որ հուշարձանն այսօր Արցախի իսկական խորհրդանիշն է: Եվ հուշարձանի նշանակությունը` որպես խորհրդանիշի,  այնքան մեծ է, որ նրա պատկերը կրկնվում է Արցախի Հանրապետության ու նրա մայրաքաղաք Ստեփանակերտի զինանշաններին:

Վերականգնելով Արցախի խորհրդանիշը, նրան հաղորդելով նոր ու թարմ շունչ՝ ժողովուրդն ապացուցեց, որ Արցախը հավերժ  է, իսկ նրա ոգին` անսասան:

Թեգեր: ԱրցախհուշարձանՍարգիս Բաղդասարյան
Կիսվել2Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
35 տարի՝ Եվրամիության ընդունարանում

35 տարի՝ Եվրամիության ընդունարանում

«Հումք տեխնոլոգիայի դիմաց»

«Հումք տեխնոլոգիայի դիմաց»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist