Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

35 տարի՝ Եվրամիության ընդունարանում

Հայտարարություն՝ թելադրված Թուրքիայում նախընտրական քարոզչությամբ

Նոյեմբերի 3, 2022
Միջազգային
35 տարի՝ Եվրամիության ընդունարանում
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
48
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսային բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ անհրաժեշտ է վերսկսել Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցությունները: «Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հանդես է գալիս ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսման օգտին՝ կապված Մաքսային միության թարմացման եւ ԵՄ-ին անդամակցության մասին բանակցությունների հետ»,-լրագրողներին հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից: Թուրքիան 1964-ից ԵՄ-ի ասոցացված անդամ է, իսկ կազմակերպությանն անդամակցության հայտ է ներկայացրել դեռեւս 1987 թ.: Սակայն այդ հարցով բանակցությունները, որոնք սկսվեցին 2005 թ., գործնականում ավարտվեցին: 2017 թ. Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ, որում խոսվում է Թուրքիային Եվրամիության կազմ ընդունելու անհնարինության մասին, քանի դեռ այնտեղ գործում է այժմյան Սահմանադրությունը, որը նախագահին չափից ավելի մեծ լիազորություններ է տալիս: Իսկ Էրդողանը, իր հերթին, դեմ է իր իշխանության սահմանափակմանը:

Հասկանալու համար Էրդողանի այս հայտարարության իմաստն ու նշանակությունը՝ վերհիշենք հարցի շուրջ վերջին զարգացումները: 2021 թ. դեկտեմբերին Եվրամիության նախարարների խորհուրդը որոշեց չվերսկսել բանակցությունները Թուրքիայի հետ: Որոշմամբ պարզ դարձավ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիայի մուտքը ԵՄ արգելված է:

«Խորհուրդն ափսոսում է, որ Թուրքիան շարունակում է հեռանալ ԵՄ-ից»,- նշված է ամփոփիչ հայտարարության մեջ, որում միաժամանակ շեշտվել է, որ բանակցությունները «փակուղի են մտել»՝ «առանց նոր գլուխ բացելու» հեռանկարի: Եվրամիությանը հատկապես անհանգստացրել էր ժողովրդավարության անկումը Թուրքիայում, օրենքի գերակայության բացակայությունը, հիմնական իրավունքները, ներառյալ՝ կարծիքների արտահայտման ազատությունը, դատական իշխանության անկախության բացակայությունը:

«Արտակարգ դրության ընթացքում (հեղաշրջման փորձից հետո.- խմբ.) օրենսդրորեն ընդունված սահմանափակող միջոցների ամբողջությունը խոր բացասական հետեւանքներ ունի թուրք ժողովրդի համար»,- նշված է հայտարարության մեջ:

Քննադատվել էր նաեւ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, որը «հակասում է ընդհանուր արտաքին քաղաքականության եւ ԵՄ անվտանգության քաղաքականության առաջնահերթություններին, հատկապես՝ Լիբիայի նկատմամբ»:

Միեւնույն ժամանակ հայտարարության մեջ խորհուրդ է տրվում լավ հարաբերություններ հաստատել հարեւանների հետ, պահպանել միջազգային հարաբերությունները, վեճերը լուծել խաղաղ ճանապարհով եւ դիմել միջազգային դատարան այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կա:

Այս համատեքստում հռչակագրում շեշտվում է, որ Թուրքիայի համար կարեւոր է ճանաչել ԵՄ-ի անդամ պետություններին, դադարեցնել սպառնալիքներն ու գործողությունները հարեւանների, հավանաբար՝ Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի նկատմամբ:

Ի պատասխան դրա՝ Անկարան Եվրամիությանը մեղադրեց «ռազմավարական կուրության» մեջ: Թուրքական արտաքին գերատեսչությունում նշում էին նաեւ, թե նման քայլերը չեն նպաստում Անկարայի ու Բրյուսելի երկխոսությանը՝ դանդաղեցնելով երկկողմ շփումների արդյունավետ ու դրական օրակարգը:

2022 թ. հոկտեմբերի 12-ին Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունները շարունակում են մնալ փակուղում: Այս մասին նշված է Եվրամիությանը միանալ ցանկացող երկրների առաջընթացի մասին հաշվետվության մեջ: Թուրքիայի նկատմամբ հաշվետվությունը, ընդհանուր առմամբ, քննադատական է:

«Թուրքիան չի փոխել բացասական միտումները,- նշված է փաստաթղթում:- Ժողովրդավարության, օրենքի գերակայության, հիմնական իրավունքների ու դատական իշխանության անկախության ոլորտներում լուրջ հետընթաց է նկատվում»: Միեւնույն ժամանակ Եվրահանձնաժողովը շեշտել է Թուրքիայի ռազմավարական կարեւոր դերը. «ԵՄ-ն ռազմավարական առումով շահագրգռված է Արեւելյան Միջերկրածովյանում կայուն ու անվտանգ միջավայրով եւ Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ համագործակցության ու փոխադարձ շահերի հիման վրա»:

Սակայն Եվրամիությունը նույնպես պատրաստ է պաշտպանել իր եւ անդամ երկրների հետաքրքրությունները: Եվրահանձնաժողովը դժգոհ է նաեւ Թուրքիայի դիրքորոշումից՝ կապված Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի կիրառած պատժամիջոցների հետ: «Այն փաստը, որ Թուրքիան չի միացել ԵՄ-ի սահմանափակող միջոցառումներին, մտահոգություն է առաջացնում, հատկապես կապված ապրանքների ազատ շրջանառության հետ, ներառյալ այն ապրանքները, որոնք կարող են օգտագործվել ռազմական ու ոչ ռազմական նպատակներով՝ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ Մաքսային միության շրջանակներում»,- նշված է հաշվետվության մեջ:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող չհասկանալ, որ, ըստ էության, առաջ քաշված լուրջ խնդիրների լուծման գործում չնչին առաջընթաց էլ չի գրանցել, եւ Եվրամիությունը չի կարող որեւէ ընդառաջ քայլ կատարել Անկարային՝ նույնիսկ հաշվի առնելով այդ երկրի ռազմավարական կարեւոր դերը: Նա իսկապե՞ս հույս ունի Եվրամիության անդամ դառնալ, թե՞ այդ հայտարարությունը թելադրված է այլ մոտիվներով: Պարզ է, որ իրատեսականը երկրորդ տարբերակն է. վերջին շրջանում Թուրքիան ակնհայտորեն ձգտում է համագործակցել Ռուսաստանի ու Չինաստանի հետ, քանի որ, ինչպես նշում են արեւմտյան փորձագետները, «Չինաստանից ֆինանսական հոսքերը շատ կարեւոր են Էրդողանի համար եւ ամրապնդել են նրա իշխանությունը ծանր պահերին»: Բացի այդ, Արեւմուտքում, կապված ուկրաինական իրադարձությունների հետ, ֆինանսատնտեսական ճգնաժամ կա, ինչը նվազեցնում է նրա գրավչությունը Եվրամիությանն անդամակցության հարցում, քանի որ նախկին վստահությամբ չի կարող տնտեսական կայունության երաշխավոր լինել:

Բայց եթե այս ամենը ճշմարիտ է, ապա Էրդողանի ինչի՞ն էր պետք հայտարարել ԵՄ-ի հետ բանակցությունների վերսկսման ցանկության մասին:

2023 թ. Թուրքիայում տեղի են ունենալու նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Էրդողանի եւ նրա կուսակցության հեղինակությունն անկում է ապրում արագ տեմպերով: Իսկ դեռեւս 2017 թ. կատարված հարցումը ցույց է տվել, որ Թուրքիայի բնակչության 75 տոկոսը ցանկանում է երկիրը տեսնել Եվրամիության կազմում: Այս պայմաններում Էրդողանն ստիպված է նման ամբոխահաճ հայտարարություններ կատարել՝ ընտրողներին իր կողմը թեքելու համար:

Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հոկտեմբերի 29-ին դադարեցրեց իր մասնակցությունը «հացահատիկային գործարքին», Էրդողանը հայտարարեց, որ, անկախ ամեն ինչից, իր երկիրը կշարունակի ջանքեր գործադրել դրա իրականացման համար: Եթե դա հաջողվի, Էրդողանը կստանա հաջողակ միջազգային միջնորդի դափնիները, ինչն իր դերը կկատարի առաջիկա համընդհանուր ընտրություններում:

Բացի այդ, Էրդողանն «օդում բռնեց» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիան գազային հանգույց դարձնելու առաջարկը, որի միջոցով ռուսական գազը, ըստ այդ նախաձեռնության, Եվրոպա պետք է մատակարարվի Թուրքիայի միջոցով:

Թեգեր: ԵՄԵվրոպաԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Սիրիան՝ ժամանակի յուրահատուկ մեքենա

Ապրիլի 1, 2023
Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Հնդկաստանը քննարկում է հնարավոր հետեւանքները

Ապրիլի 1, 2023

Հնդկաստանն ստիպված կլինի մերձենալ Արեւմուտքին

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Գերմանիան լիովին աջակցում է Թբիլիսիի եվրոպական հեռանկարին

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Դավաճանություն «ցանողները» միշտ էլ դավաճանություն են «հնձում»

Հաջորդ Հոդվածը
«Հումք տեխնոլոգիայի դիմաց»

«Հումք տեխնոլոգիայի դիմաց»

«Ես սիրում եմ Մասիս սարը հայի՛ նման…»

«Ես սիրում եմ Մասիս սարը հայի՛ նման...»

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Կեցության՝ բնակարանի խնդիր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist