Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մարտի 23, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սոցիում

Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

Մարզային մամուլ

Մարտի 15, 2023
Սոցիում
Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
76
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այցեքարտ: Ծնվել է 1947 թ. հունվարի 15-ին Կապանի շրջանի Եղվարդ գյուղում, ծառայողի ընտանիքում։1954-65 թթ. սովորել եւ ավարտել է Կապանի թիվ 3 ռուսական միջնակարգ դպրոցը։1965 թ. ընդունվել եւ 1970-ին ավարտել է Լենինգրադի լեռնային ինստիտուտի էլեկտրամեխանիկական ֆակուլտետը՝ ստանալով լեռնային ինժեներ-մեխանիկի որակավորում։ Ինստիտուտն ավարտելուց հետո գործուղվել է Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Սկզբում աշխատել է ճոպանուղում՝ հերթափոխի էլեկտրիկ, ապա՝ վարպետ։1972-74 թթ. ծառայել է խորհրդային բանակում, զորացրվելուց հետո կրկին աշխատանքի անցել Զանգեզուրի կոմբինատի ճոպանուղում՝ արդեն որպես գլխավոր էներգետիկ։1985 թ. նշանակվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրեն, ապա՝ գլխավոր ինժեներ։1994-1998 թթ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենն էր։1998-2000 թթ. եղել է Սյունիքի մարզպետ։ Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ։

-Պարոն Նավասարդյան, շնորհակալ ենք հանդիպման հնարավորության համար: Մեր զրույցն սկսենք ակունքներից՝ որտեղի՞ց են գալիս Նավասարդյան գերդաստանի արմատները։

-Ես եմ շնորհակալ, կփորձեմ հնարավորինս օգտակար լինել եւ պատասխանել Ձեր հարցերին։ Ծնունդով Եղվարդ գյուղից եմ, տեղի բնակիչներն այդտեղ եկել են եւ հաստատվել Պարսկաստանի Ղարադաղի շրջանից (hին հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Իրանի տարածքում կազմավորված առաջին հայաշատ գավառ)։ Մայրս` Արաքսյա Սեւաչյանը, վաստակաշատ մանկավարժ էր, ասեմ, որ աշակերտներին սեփական երեխաներից չէր տարբերում, ֆանատորեն սիրում էր իր աշխատանքը։ Հայրս Մեծ հայրենականի հաշմանդամ էր, երեք եղբայրն էլ պատերազմի մասնակից էին, ցավոք, պատերազմից վերադարձել են երկուսը։ Պապս գյուղի կոլտնտեսության նախագահն էր: 1946 թ.՝ Հայրենական մեծ պատերազմից հետո՝ սովի տարիներին, գյուղի պահեստներից  հանել է հացահատիկի սերմացուն եւ որոշ մասը բաժանել գյուղացիներին, ինչի համար էլ պատասխանատվության է ենթարկվել՝ 10 տարի ազատազրկմամբ։ Իր ճակատագրից երբեւէ չբողոքող, չտրտնջացող մարդ էր։ Երբեւէ չբարձրաձայնեց, որ պատժվել է սովամահ լինող մարդկանց փրկելու համար, կամ որ՝ երեք տղան պատերազմի բովով են անցել։ Այդքանը՝ իմ գերդաստանի մասին։

-1960-ականներին Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էիք, ինչպիսի՞ն էր այդ տարիների հայկական ֆուտբոլը։

-Իմ պատանեկության տարիներին բոլոր բակերում սպորտով զբաղվող պատանիների եւ երիտասարդների թիվն օրեցօր էր աճում։ Ես շատ սիրեցի ֆուտբոլը, 16 տարեկանում՝ 10-րդ ավարտական դասարանում, «Լեռնագործ» ֆուտբոլային թիմի դարպասապահն էի։ Եվ 1963 թ. առաջին անգամ մեր թիմը նվաճեց Հայաստանի գավաթը։Հետագայում եւս իմ կյանքում շատ մեծ դեր է ունեցել սպորտը. այն պայքարել էր սովորեցնում, անխնա աշխատել եւ արդյունքի հասնել։ Մեզանից շատերը սպորտում հաջողության հասնելու մեծ պոտենցիալ ունեին, սակայն խորհրդային ժամանակներին բնորոշ՝ առաջնային էր կրթությունը, սպորտն ուղղակի հոբբի էր, որ սովորեցրեց ձգտել եւ հասնել առավելագույնի՝ կյանքի ամենատարբեր ոլորտներում։

-Կոմբինատում Ձեր աշխատանքային առաջին քայլերը…

-Լենինգրադում բուհն ավարտելուց հետո գործուղվեցի Քաջարանի կոմբինատ։ Ծնողներս այստեղ էին, եւ ես մտադիր էի հետ գալ, աշխատել, նրանց մոտ լինել։ Սկսեցի բանվորությունից՝ էլեկտրիկ, հերթափոխի պետ, ապա՝ էլեկտրամեխանիկ, գլխավոր էներգետիկ։ Քաջարանում կանանց աշխատանքով ապահովելու խնդիր կար, առաջարկ ստացա համակարգել տրիկոտաժի ֆաբրիկայի աշխատանքները։ Այնուհետեւ կրկին կոմբինատ՝ որպես փոխտնօրեն, գլխավոր ինժեներ, ապա՝ կոմբինատի տնօրեն։

-Տասնամյակների հետ, բնականաբար, առաջընթաց է գրանցվել կոմբինատում, տեխնոլոգիական գործընթացի վերազինում եւ աշխատակազմի փոփոխություն, ո՞ւմ եւ ի՞նչ կհիշեք։

-Գիտե՞ք, ես համարում եմ, որ իմ կարիերայի հիմնական «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ՝ թե՛ մասնագիտական եւ թե՛ մարդկային առումներով։ Նրանք այնքան նվիրված էին ձեռնարկությանը, որ մնում էր նույն նվիրվածությամբ աշխատել ու ղեկավարել։ Այդպիսի միջավայրում, բնականաբար, հաճելի էր աշխատանքը, որտեղ բարեխղճությունն ու նվիրումը վեր էին ամեն բանից. այդ սկզբունքները կոմբինատի ստեղծման ակունքներից են եկել։Հավանաբար, լսել եք կոմբինատի ճոպանուղու տեղամասի մասին, որն ապամոնտաժվեց հետագայում։ Այն հանքաքարն օդային ճանապարհով տեղափոխում էր ջարդման տեղամաս։ Այդտեղ աշխատանքը, ինչպես եւ մյուս արտադրական օբյեկտներում, ուշադրություն ու անվտանգության կանոնների հստակ պահպանում էր պահանջում։ Վթարի դեպքում, երբ ճոպանուղին կանգնում էր, արտադրական գործընթացը խաթարվում էր։ Գիշեր-ցերեկ բանվոր ու ղեկավար անքուն մնալով՝ դժվարություններն էին հաղթահարում՝ ընդհանուր գործն առաջնային համարելով։

-Աշխատանքային հաջողությունների Ձեր բանաձեւը:

-Հաջողության գրավականը մասնագետ լինելն է։ Միջակությունը յուրաքանչյուր աշխատանքում ընդունելի չէ, այն տանում է կործանման կամ հակառակ դեպքում՝ տեղում դոփելու։ Երկրորդ կարեւորագույն պայմանը աշխատանքդ սիրելն է։ Եվ դա վերաբերում է ցանկացած ոլորտի։ Սիրել աշխատանքդ եւ նվիրվել. այս պարագայում գործում է բումերանգի էֆեկտը։ Հինգ տարի եղել եմ կոմբինատի փոխտնօրեն, տասը տարի գլխավոր ինժեներ, գրեթե հինգ տարի՝ կոմբինատի տնօրեն։ Աշխատանքային առումով բավարարվածության զգացողություն ունեցել եմ միայն գլխավոր ինժեներ աշխատելու տարիներին։ Ասեմ ինչու՝ արտադրությունում անբասիր ու մաքուր մարդկանց հետ ես աշխատում։ Դա այն միջավայրն է, որտեղ երբեք քո խղճի դեմ ոչինչ չես անում։

-1990-ականներին, երբ բարդ տարիներ էին կոմբինատի եւ, առհասարակ, հանրապետության համար, ինչպե՞ս հաջողվեց «փրկել» կոմբինատը, որոշակի պարապուրդից հետո շատ կարճ ժամանակամիջոցում վերագործարկել այն։

-Կոմբինատը ես չեմ «փրկել», այլ բանվորները։ Հսկա ձեռնարկությունը պարապուրդի տարիներին օր ու գիշեր հսկել են բանվորները։ Եվ կատարել են գործը այնպիսի պատասխանատվությամբ, որ երկու տարի պարապուրդից հետո կարողացանք կոմբինատը վերագործարկել մեկ շաբաթում։ Ստեղծման օրվանից կոմբինատի հիմքերն այդպես են դրվել. պետք էր շարժվել ըստ նրա դրվածքների, ավանդույթների, հարազատորեն։ Այդ դեպքում կոմբինատը  քեզ կզգա եւ կընդունի։

-Ձեր ղեկավարման տարիների բացթողումներն ու դժվար ժամանակները։

-Իհարկե, արտադրական հսկան ղեկավարելը հեշտ չէր։ Լինում էին պահեր, երբ իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից, կամ, օրինակ, նույն 1990-ականներին՝ էլեկտրաէներգիայի սակավության պատճառով եղել են արտադրական բազում պարապուրդներ եւ այլն։ Քաղաքը հոսանքազրկվում էր էներգիան կոմբինատին փոխանցելու պատճառով, իսկ արտադրական հսկայի աշխատանքը երկրի քայքայված տնտեսության համար ռազմավարական նշանակություն ուներ։

-2022 թ. լրացավ ընկերության գործարկման 70-ամյակը։ Ձեր մաղթանքը կոլեկտիվին։

-Ինչպես արդեն նշեցի, երջանիկ եմ, որ այդ կոլեկտիվի ներկայացուցիչ եմ եղել, անդամագրվել եմ 22 տարեկանից, մեծացել ու կոփվել եմ այդ միջավայրում։ Այն այսօր էլ հարազատ է ինձ։ Մաղթում եմ բոլոր աշխատակիցներին քաջառողջություն, թող կարողանան պահպանել ի վերուստ կոմբինատի գործունեության հիմքում դրված բոլոր կանոնները։ Ձեռնարկությունը միակն է, որ ստեղծման օրվանից պետության հանդեպ իր պարտքը կատարել եւ շարունակում է կատարել։ Ինչպես գիտեք, դեռեւս 1966 թ. կոմբինատն արժանացել է ԽՍՀՄ բարձրագույն պարգեւի՝ Լենինի շքանշանի։ Կարծում եմ՝ ժամանակն է այժմ էլ կառավարության մակարդակով ըստ արժանվույն գնահատել ընկերության ավանդը՝ կրկին երկրի բարձրագույն պարգեւի արժանացնելով։ Առողջություն բոլորին, խաղաղություն մեր երկրին։

Հարցազրույցը՝ Լիլիթ Իսրայելյանի

«Սյունյաց երկիր», 14. 03. 2023 թ.

Թեգեր: Ռոման Նավասարդյան
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

Մարտի 22, 2023
Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

Մարտի 21, 2023

Հազարամյակների տեսլականը նույնն է մնացել

Լայնախոհ գիտնական կովկասագետը

«Մենք ամուր ենք, հզոր ենք՝ մեր սարերի պես…»

Անգամ հիշողությունը պետք է արժանապատիվ լինի

Անհոգության պատրանք

Երբ թշնամին էլ երգ ու պարի սիրահար էր…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետածով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist