Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունվարի 29, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Չարենցյան գիրքը»՝ Սարյանի տուն-թանգարանում

Նոյեմբերի 3, 2022
Մշակույթ
«Չարենցյան գիրքը»՝ Սարյանի տուն-թանգարանում
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
299
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընթացիկ տարին, որ հայտարարված է Չարենցյան, հարուստ է մշակութային միջոցառումներով, որոնց հաճախակի ենք անդրադարձել մեր հրապարակումներում: Եվ ահա հերթականը՝ գրքային պատկերազարդումների ցուցադրություն հայ վրձնի նահապետի թանգարանային հարկի ցուցասրահներից մեկում: Ներկայացված են հայ գրքի ձեւավորման դասականներից երեքը՝ Տաճատ Խաչվանքյան, Հակոբ Կոջոյան, Միքայել Արուտչյան: Երեք անհատականություն, որոնց բախտ է վիճակվել մոտիկից շփվել ու մտերմանալ հանճարեղ Չարենցի հետ, երբ բանաստեղծը ղեկավարում էր «Պետհրատի» գեղարվեստական գրականության բաժինը:

Այցս պատեհ առիթ էր նաեւ ծանոթանալու չափազանց ինքնատիպ ու հետաքրքիր ցուցադրությունը նախաձեռնողների՝ ճարտարապետ Կարեն Բալայանի, ով թոռն է տաղանդաշատ Տաճատ Խաչվանքյանի, եւ ԳԱԱ արվեստի ինստիտուտի աշխատակից, Տաճատ Խաչվանքյանին նվիրված միակ գիրք-մենագրության հեղինակ Արթուր Ավագյանի հետ: Ինչպես նշեցին զրուցակիցներս, ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներն սկսել են դեռեւս ամռանը: Ծախսապահանջ այդ գործին սիրահոժար աջակցել է երիտասարդ մի գործարար, եւ կամեցան նշել արվեստասեր ու հայասիրտ գործարարի անունը՝ Տիգրան Պառավյան:

Գրքերի նկարազարդման եւ գեղարվեստական ձեւավորման ոլորտ Չարենցը ներգրավել է հայ արվեստի նշանավոր վարպետներին՝ Մարտիրոս Սարյանին, վերոնշյալ տաղանդավոր երեք դեմքերին, այլ նկարիչների: Նրանցից ոմանք հետո դառնալու էին «Պետհրատի» աշխատակիցներ, ոմանք հանդես էին գալու բանաստեղծի հետ ազատ համագործակցությամբ: Տարբերվելով ոճի եւ հեղինակային ձեռագրի տեսանկյունից՝ նրանց աշխատանքներն առանձնանալու էին կատարման բարձր մակարդակով, դրսեւորելու գրքի՝ իբրեւ միասնական երեւույթի ըմբռնում, որտեղ առանցքային նշանակություն կունենար տեսողական բաղադրիչը: Նման մոտեցումը գրքի նկատմամբ, ինչպես նշվում է ցուցահանդեսի ծանուցման տեքստում, գալիս էր բավարարելու որակյալ տպագիր արտադրանք ունենալու հրատապ պահանջը, թույլ տալու «չարենցյան գիրքն» առանձնացնել որպես ուրույն պատմամշակութային ֆենոմեն:

Այո, ֆենոմեն: Դրա վկայությունն է սույն ցուցահանդեսը՝ երեք գեղագետ դեմքերի  աշխատանքների ընդգրկմամբ, ովքեր մեր գրքարվեստի եւ գրաֆիկայի մեծանուն երախտավորներն են: Նրանք, լինելով տարբեր ոճեր ու մոտեցումներ կրող անհատներ, կարողացել են ձեւավորել մեկ միասնական-ամբողջական երեւույթ, որում անկշռելի է բծախնդիր ու խստապահանջ Չարենցի դերակատարումը. նա հետամուտ էր գրքի լույսաշխարհ գալուն՝ սկսած շարվածքից, ավարտած պատկերազարդմամբ ու կազմարարությամբ:

Ցուցահանդեսի առաջին մասում Ազատ Վշտունու, Արաքսի, Միսաք Մեծարենցի, Երվանդ Օտյանի գրքերի, Պուշկինի 100-ամյակի առիթով հրատարակված հատընտիրի՝ Տաճատ Խաչվանքյանի ամբողջական ձեւավորումով  պատկերազարդված հրատարակություններն են: Տեսնել ու չսքանչանալ  գրահրատարակչական նման արվեստով պարզապես անհնար է:

Ցուցասրահի դիմահայաց պատից այցելուին «կանչում» են Սարյանի՝ Չարենցի, Արուտչյանի դիմանկարները, վերջինիս ձեռամբ արարված Կոջոյանի պատկերը, Տաճատ Խաչվանքյանի ինքնանկարը: Այնուհետեւ կոջոյանական ձեռագրով Չարենցի «Գիրք ճանապարհի»-ի ամբողջական ձեւավորումն է՝ մեր մատենագիրների գրքերը հիշեցնող եզակի գլուխգործոց: Բանաստեղծն ինքը հիացել է արված աշխատանքով: Նույնը եւ «Մահվան տեսիլ»-ի պարագայում՝ կոմպոզիցիոն լուծումներ, որոնք յուրօրինակ «ընթերցումն» են գրքի:

Հերթական մասում Միքայել Արուտչյանն է՝ օպերայի եւ բալետի, Սունդուկյանի անվան թատրոնի երկարամյա ձեւավորող նկարիչը, ով զբաղվել է նաեւ պարբերականների ձեւավորմամբ, հանդես եկել գրոտեսկային ծաղրանկարներով: Մեծ է նրա վաստակը գրքարվեստի բնագավառում. ահա Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Պուշկինի «Կապիտանի աղջիկը» վեպի, Սերվանտեսի «Դոն Կիխոտ»-ի աննախադեպ ամբողջական պատկերազարդումները:

Առանձին ներկայացված են անցյալ դարի 30-ականներին ու դրանից հետո հրատարակված «չարենցյան գրքերից» մի քանիսը՝ Բակունց, Նալբանդյան, Արաքս, Թումանյան: Այս գրքերի վրա եղերական այն ժամանակների «փոշին» է՝ անմահ նկարիչների ձեւավորումներով: Դրանցից շատերի վրա մուգ թանաքով ջնջված է Չարենցի անմեռ անունը: Ոճրագործները նաեւ այս կերպ են ջանացել ոչնչացնել հանճարին, բայց իզուր…

Այցելուի ուշադրությունը գրավում են նաեւ մեծածավալ լուսանկարները, որոնցում երեսունականների տպագրիչ բանվորներն են, տպագրական տեխնիկան, շնորհիվ որոնց դարերի հոլովույթին են հանձնվել գրքերի ձեւավորման, պատկերազարդման  ու գեղարվեստական գրականության կոթողներ: Հավելենք, որ ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են Ազգային պատկերասրահը, Գրականության եւ արվեստի թանգարանը, Ազգային գրադարանը եւ, անշուշտ, Սարյանի տուն-թանգարանը՝ լայնորեն  բացելով իր դռները վարպետի վրձնընկերների արվեստի առջեւ: 

Ի դեպ, ցուցահանդեսում Մարտիրոս Սարյանը՝ որպես գրքի նկարազարդող, ներկայացված չէ պարզ պատճառով. նրա անհատականն ամբողջությամբ բացվել է Ազգային պատկերասրահում:

Թեգեր: գիրքԵղիշե ՉարենցթանգարանՄարտիրոս Սարյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հունվարի 27, 2023
Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

Հայկական Ամիդում ծնված բազմաշնորհ հայուհին

Հունվարի 26, 2023

…Երբ բանաստեղծն առավել է մտերմանում ընթերցողին

Քարավանատունը՝ Վարդենյաց լեռնանցքում

Որսորդ Բաբեն, կապույտ ջուրն ու վագրերը…

Մեր մեծերի արժանի հետնորդը

«Սամվել, երանի այս մարդու նման, դու մատյանեիր մտքերս անսահման…»

«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

ԳՈՐԾԱՐԱՐ ԽՐԱՏԱՆԻ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Պատերազմը պարտադրեց ուժեղ պետություն կառուցել

    Ամենօրյա ռեժիմով պետք է պահպանենք ու պաշտպանենք նաեւ ճշմարտությունը

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Վարդանն այսօր կդառնար 25 տարեկան

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ազգից հասարակ-ություն սարքելու ճանապարհը պետք է փակել

    32 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Արիության դաս

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist