Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Որ քանի եմք կենդանի՝ Հայաստան ո՛չ տի մեռնի…»

Նոյեմբերի 9, 2022
Մշակույթ
«Որ քանի եմք կենդանի՝ Հայաստան ո՛չ տի մեռնի…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
68
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Սերը հազար ձեւեր ունի մարդու մեջ բույն դնելու, անգամ այնպիսի անհնարին թվացող դրսեւորումներով, որպիսին երբեւէ չտեսած մարդու կամ հայրենիքի հանդեպ հեռակա, բայց չափազանց իրական զգացմունքը…

Այդպես է Ղեւոնդ Ալիշանի դեպքում. հավերժ սիրահարված այն հողին ու աշխարհագրությանը, որտեղ հայրենիքն է, անհանգիստ նրա ներկայի ու ապագայի համար։

Հա՜յ ազգ, հա՜յ հանճար, քունն է զքեզ բռներ,

Քո՜ւն թանձր եւ երկայն, բայց ոչ մահ անհույս.

Ո՜վ արթընցընե զազգն իմ ի նոր լույս.-

Ես հազարներ տամ այնոր, տամ բյուրեր,

Որ զաչքըն բաց ըներ,

Ու չըլլա՜ր անցեր…

Բոլոր ժամանակներում ամենաքննվող հարցերից մեկը, թերեւս, գիտունի, մտավորականի դերի առանցքային հարցն է կյանքի այս կամ այն իրադրության ու իրադարձության հանդեպ, հատկապես՝ հայրենիքի օրհասական պահերին։ Ասես նրա կարիքը շատ է զգացվում, ու թվում է՝ նրանից սպասված խոսքը հնչելուց հետո անմիջապես գործի է վերածվելու։ Անտիկ շրջանից սկսած մինչեւ մեր օրերը չի լռել մտավորականի ձայնը, սակայն միշտ էլ ընկալվել ու ընդունվել է ընտրովի, եթե չասենք «ձայն բարբառո յանապատի»։ Մեկ անգամ չէ, որ մեր մտավորականներն ստիպված էին սրտի կսկիծով արձանագրել դա, ինչպես, ասենք, Մուրացանը, որ գրում էր. «Իմ բոլոր աշխատանքը, իմ քարոզներն ու հանդիմանությունները եղել են «ձայն բարբառոյ յանապատի»…»: Եվ, այնուամենայնիվ, որքան էլ մտավորականի աշխատանքը մնա սոսկ քարոզչության, ափսոսանքի կամ իրադարձությունները մեկնելու, արձանագրելու, այս կամ այն գործչին հանդիմանելու շրջանակներում, նա շարունակում է իր տքնաջան աշխատանքը հանուն ազգի ու հայրենիքի գոյատեւման, պետության կայացման։

Հիշենք Խորենացու «Ողբը», որ, տարաբախտաբար, ուղեկցել է մեր ժողովրդին դարեր ի վեր ու, ցավոք, ճշմարտացիությամբ անգիր դարձել մեզ համար. «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետեւ վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»։ Ու այդուհանդերձ, գտնվեց մի արքա Վռամշապուհ անունով, մի կաթողիկոս՝ Սահակ Պարթեւ, մի գրոց սիրահար՝ Մեսրոպ Մաշտոց, եւ ստեղծվեցին հայ ժողովրդի հավերժության գրավական հայոց տառերն ու այբուբենը, որ համարժեք են ռազմական վստահելի զինավառության, քանզի մտաց զենքով է նախ եւ առաջ կոփվում հաղթանակը մարտի դաշտում։ Այդպես էլ հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանը (Քերովբէ Պետրոս-Մարգարի Ալիշանեան), ծնված լինելով Կոստանդնուպոլսում՝ մոտ 1820 թ. հուլիսի 6-ին, այնուհետեւ ապրել ու աշխատելով Վենետիկի Սուրբ Ղազար կղզում եւ երբեւէ տեսած չլինելով Հայաստանը ու մահկանացուն կնքելով Վենետիկում՝ մոտ 1901 թ. նոյեմբերի 9-ին, իր պարտքն էր համարում ամեն կերպ աջակից ու մասնակից լինել հայրենիքի գոյատեւման պայքարին՝ այդ հարցում խիստ կարեւորելով երկրի աշխարհագրական միջավայրը, որով այն տարբերվում է մյուս երկրներից ու ժողովուրդներից։

Այս առնչությամբ էլ Վենետիկի՝ Աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում Ալիշանը կարդաց «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում, որով եւ պաշտպանեց «աշխարհագրական ուղղության» տեսությունը եւ գործնականում աշխատեց այդ ուղղությամբ։ Նա գյուղ առ գյուղ, գավառից գավառ մանրակրկիտ ներկայացրեց պատմական Հայաստանը՝ նյութեղեն ու ոգեղեն բնութագրով, հողով ու նրա ստեղծած բարիքներով, տեղային պատմական ու ազգային հիշողությամբ, հայերենի գրական ու բարբառային ճոխությամբ, հայակերտ կոթողներով՝ կանգուն թե ավերակված։ Հայագիտությանը նվիրաբերած նրա գիտելիքների հսկայական պաշարը նաեւ սկզբնաղբյուր դարձավ պատմագիտության, լեզվաբանության, աշխարհագիտության, բուսագիտության բնագավառների համար, ինչով էլ պայմանավորվեց նրա եզակի մեծությունը։ Հայր Ղեւոնդ Ալիշանն անսասան հավատով էր լցված հայ ժողովրդի ու հայրենիքի հարատեւության հանդեպ.

Թող աշխարհաց լուր լինի,

Որ քանի եմք կենդանի՝

Հայաստան ո՛չ տի մեռնի…

Թեգեր: Ղեւոնդ Ալիշան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist