Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջեւդ տեսնել…»

«Կեղծ բարեկամները արեւու ժամացույցի կը նմանին…»

Նոյեմբերի 19, 2022
Մշակույթ
«Ի՞նչ է պատմությունն. ետիդ նայիլ՝ առջեւդ տեսնել…»
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
464
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ամուսինը կնոջն ասում է, թե որոշել է ընտանիքով Հայաստան տեղափոխվել: Դրամի հարցը լուծելու համար էլ որոշել է նրա օղերը ծախել:

-Ես սըկե հունա չեմ երթար,- լինում է կտրուկ պատասխանը:

-Հապա ամեն օր գլխուս միսը կուտեիր, որ Հայաստան երթանք:

-Բայց չէիր ըսեր, որ օղերս ծախենք ու այնպես երթանք:

-Ըսել է, թե օղերդ Հայաստանեն ավելի՞ կսիրես:

-Ադ ի՞նչ խոսք է, Հայաստանը կրնա՞մ ականջներես կախել…

Երգիծանք, այն էլ այսպիսի նուրբ երգիծանք, որ տխրեցնող հայ իրականության արձագանք է, կարող էր մեզ հասցնել միայն նա՝ հայ երգիծական գրականության ամենափառահեղ դեմքն ու հիմնադիրը՝ Հակոբ Պարոնյան անխամրելի անունով: Նա, ով ապրեց աննախանձելի, տխրակենցաղ, չքավորության մեջ ու լռակյաց կյանքով, բայց իր ժամանակակիցներին ու սերունդներին ժպիտ, ծիծաղ եւ ուրախություն պարգեւեց:

Այս մեծ հայի գոնե մանկությունն անհոգ անցած լիներ, բայց ինչպե՞ս, երբ դեռ մանուկ հասակից կորցրել էր հորը, մնացել հոգատար մոր խնամքին, ուսանել իր ծննդավայր Ադրիանապոլսի Արշակունյան վարժարանում, ապա ընդունվել տեղի հունաց վարժարանը, որը, սակայն, կիսատ էր թողնելու: Եվ քանի որ ընտանեկան պայմանները նախանձելի չէին ուսումը շարունակելու համար, հունարենի մեջ հմտացած պատանին ապավինում է ինքնակրթությանը՝ ճիշտ այնպես, ինչպես մեծն Լոռեցին, եւ սահմանափակ կրթությունը լրացնում է ֆրանսերենով, իտալերենով, ուսումնասիրում հունական անտիկ գրականությունն ու դիցաբանությունը:

1863 թ. Պարոնյանն արդեն Կոստանդնուպոլսում է՝ վաստակել էր պետք, նաեւ գնալ գրական հետաքրքրասիրությունների հետեւից. աշխատում է որպես հաշվապահ, քարտուղար, մանրավաճառ: Պատեհ առիթով ծանոթանում է Հարություն Սվաճյանի հետ, սկսում թղթակցել նրա խմբագրած «Մեղու» հանդեսին, հանդես գալիս երգիծապատումներով, դասավանդում նախ Մեզպուրյան վարժարանում, ապա՝ Սկյուտարի ճեմարանում:

1871 թ. «Եփրատ» թերթի խմբագիր երգիծաբանը մեկ տարի անց ստանձնում է հեղինակավոր «Մեղու» հանդեսի խմբագրապետի պաշտոնը, աշխատակցում «Լույս», «Փորձ», «Արձագանք», «Փարոս Հայաստանի» պարբերականներին: 1888-ից դասավանդում է Կ.Պոլսի Կեդրոնական վարժարանում:

Մեծանուն երգիծաբանը գրական գործունեությունն սկսել է թատերագրությամբ: Առաջին փորձը «Երկու տերով ծառա մը» կատակերգությունն էր, որին հաջորդել է հանրահայտ «Ատամնաբույժն արեւելյան»-ը: Մեծ հնչեղություն են ձեռք բերել նրա ստեղծագործության ամենածավալուն՝ լրագրային բաժնի երգիծական գործերը. «Կսմիթներ», «Հոսհոսի ձեռատետրը» շարքերը երգիծական ինքնատիպ հանրագիտարան են հիշեցնում, որոնցում արտացոլված են ժամանակի ազգային եւ համաշխարհային կյանքի գրեթե բոլոր նշանակալից իրադարձությունները:

«Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ» շարքն ընդգրկում է 34 ակնարկ՝ ըստ քաղաքի թաղամասերի: Պարոնյանը սուր ծաղրով պատկերում է նրանց քաղքենիական սովորույթները, վատ հակումները, օտարացումը սեփական ժողովրդից: Համայնքների կյանքում ոչինչ կատարյալ չէ. յուրաքանչյուրն ինքնաբավ ու ներփակ մի աշխարհ է, որ կարծես չի գիտակցում ներքին կապը մյուս թաղերի հետ, որոնց անկապության պատճառով չի ձեւավորվում ազգային կյանքը:

Կենցաղային սյուժեների մի շարք է 19 նովել ընդգրկող «Քաղաքավարության վնասները», որի հերոսները օտարամոլության եւ խաբեության զոհեր են՝ զուրկ անհատականությունից եւ բռնադատված քաղաքավարության կեղծ օրենքներով:

Պարոնյանի երգիծական գրչի բարձրակետը «Ազգային ջոջեր» դիմանկարների շարքն է, որի առաջաբանում նշում է, թե իր նպատակն ընթերցողներից ժպիտ կորզելը չէ, այլ «մեր ազգին մեջ գտնված երեւելի անձերուն կենսագրություններն ընելով՝ անոնց թերություններն ցույց տալ այն անաչառությամբ, որ կենսագրե մը կը պահանջվի՝ առանց, սակայն, դուրս ելնելու հեգնաբանության սահմանեն…»:

Հայ դրամատուրգիայի գլուծգործոցներից է «Պաղտասար աղբարը», որի առանցքում ընտանիքի բարոյականությունն է, սյուժեն՝ կնոջ եւ խաբված ամուսնու ընդհարումը:

Եվ վերջապես՝ հայ գեղարվեստական արձակի դասական երկերից մեկը՝ «Մեծապատիվ մուրացկաններ»-ը, որը մասնավոր անձերի ճակատագրեր ներկայացնելով՝ վեր է հանում հայության հիվանդագին կացությունը թուրքական տիրապետության տակ:

Մեծ երգիծաբանի գործերից շատերն այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը, դրանց մեծ մասը ներառված են մեր թատրոնների խաղացանկերում: Նրա ստեղծագործությունների հիման վրա են նկարահանվել «Մսյո Ժակը եւ ուրիշները», «Բաղդասարը բաժանվում է կնոջից», «Ատամնաբույժն արեւելյան» կինոնկարները:

Ամփոփենք՝ ընդամենը 48 տարի ապրած, բայց գրական ահռելի ժառանգություն թողած երգիծաբանի շատ մտքեր համարժեք են թեւավոր խոսքերի, աֆորիզմների. «Կեղծ բարեկամները արեւու ժամացույցի կը նմանին, երբ օրը պայծառ է՝ կը տեսնվին, երբ ամպոտ է՝ չեն տեսնվիր»:

Թեգեր: թատրոնՀակոբ Պարոնյան
Կիսվել2Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

IPSE DIXIT․ Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Հատիս լեռն ու ամրոցը

    26 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 7
  • Մարգարե է Ջիվանին

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist