Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նկարչի ապշեցուցիչ ցուցահանդեսը

Երեւակայության ինչպիսի՜ թռիչք, մտահղացումների ինչպիսի՜ աշխարհ…

Նոյեմբերի 30, 2022
Մշակույթ
Նկարչի ապշեցուցիչ ցուցահանդեսը
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
718
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ժամանակին ինձ բախտ է վիճակվել լինել նրա արվեստանոցում, որի պատերն ու անկյունները հագեցած էին կոլաժներով, գեղանկարներով, իսկ հատակին դասդասված էին ամենատարբեր իրեր, առարկաներ, հնոտի հիշեցնող զանազան պարագաներ, շատերիս համար դեն շպրտելիք ինչ-ինչ փոքրիկ սարքավորումներ, հնամաշ գորգերի պատառիկներ, չգիտես էլ ինչեր: Երբ հարցրի, թե ինչի համար են այս ամենը, պատասխանը եղավ. «Դրանք ապագա իմ ստեղծագործությունների մաս են կազմելու… Մի մասը ինքս եմ ճարում, մի մասն էլ բերում եւ արվեստանոցիս դռանն են թողնում ծանոթներս, հարեւաններս, ովքեր ինձ լավ գիտեն…»:

Եվ ահա տաղանդավոր նկարչի անհատական ցուցահանդեսը նկարիչների միությունում: Նախասրահը լեցուն է արվեստասերներով. այստեղ են հանրապետության լավագույն նկարիչներից շատերը, բազմաթիվ ուսանողներ, մարդիկ, ովքեր ծանոթ են Արցախի Բանանց գյուղում ծնված կոլաժային արվեստի մերօրյա վարպետին, ում ընտանիքը մայրաքաղաքում է հաստատվել, երբ ինքը 12 տարեկան էր:

Մինչ կբացվեին երկու ցուսասրահների դռները, նկարչի մասին խոսք են ասում ՆՄ նախագահ Սուրեն Սաֆարյանը, ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանը, հոր հոբելյանական ցուցահանդեսի առիթով արտասահմանից հայրենիք փութացած դուստրը՝ Լուսինեն, արվեստաբան Սյուզաննա Փիլոյանը: «Մարտիրոս Բադալյանն այն արվեստագետներից է, ովքեր ասպարեզ են գալիս նոր խոսք ասելու, նոր մտածելակերպ ձեւավորելու,- ասում է արվեստաբանը:- Նա իր կոլաժներում համատեղում է անհամատեղելին եւ մեզ ներկայանում ամենատարբեր թեմաներով՝ ծննդավայր, նրա մատուռներն ու եկեղեցիները, հուշարձանները, բնության սքանչելի տեսարանները, Հայոց ցեղասպանությունը, կոլաժներ՝ երաժշտության թեմաներով, պատերազմ, արհավիրքներ… Իսկ ամենախելահեղ շարքը՝ թափոններից ստեղծված շուրջ 300 ինքնանկարները, որոնք ուղղակի ապշեցնում են դիտողին: Այս ամենով հանդերձ՝ նա խիստ ազգային է, միաժամանակ՝ համամարդկային»:

«Գեղարվեստի ընկալման ինչպիսի ինքնատիպ կերպ, երեւակայության ինչպիսի թռիչք պետք է ունենալ նման գործեր արարելու համար». կիսաձայն ասված հիացումի այս խոսքերը կարելի էր լսել յուրաքանչյուր ստեղծագործության առաջ համրացած դիտողից, որ ջանում էր հասկանալ, թե տվյալ կոլաժում ինչ նյութեր կամ պարագաներ են օգտագործված, ասենք, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի, Լուսինե Զագարյանի, Սերգեյ Փարաջանովի՝ ամենքիս հարազատ դեմքերը «քանդակելիս»: Նույնը՝ եղեռնի, պատերազմի, արհավիրքների պատկերման պարագաներում: Անջնջելի է «Ականատեսները» մեծածավալ ստեղծագործությունը՝ սարսափներ տեսած դեմքեր ու ողբերգություն ապրող հայացքներ՝ անշունչ անապատներում նշխարացած մարդկային մարմնամասների ֆոնին: Ազդու պատկեր է «Փախստականը», այլաբանական լուծումներով ամբողջացած «Քնած Վեներան», մեկը մյուսին գերազանցող տասնյակ այլ գործեր, որոնք երկար ու երկար իրենց են գամում առաջին հարկի «Արա Սարգսյան» ցուցասրահի արվեստասերներին:

Սակայն առավել քան զարմանահարույց, հեքիաթանման մի աշխարհ է բացվում ակնդիրի հայացքի առջեւ երկրորդ հարկի՝ «Մարտիրոս Սարյան» ցուցասրահի շեմն անցնելիս. այստեղ «հանգրվանել» են հարյուրավոր Մարտիրոս Բադալյաններ՝ ամեն մեկը՝ մի նյութից, մի պարագայից, չգիտես մի ինչ անծանոթ «դեն շպրտելիքից»՝ ապակու կամ հայելու կտորտանքներից, երկաթյա լարերից, մազերից, կտորից, սովորական մեխերից համատեղված: Բոլոր պարագաները թվարկելն անգամ անհնար է, այդ բոլոր գործերում, սակայն, ինքն է՝ միշտ բարեդեմ ու անթաքույց ժպիտը դեմքին նկարիչը, որի համար ասես աշխարհում անպիտո ոչինչ չկա: Նա արվեստի գործի է վերածում անգամ կրակված փամփուշտը, անասունի չորացած գանգոսկրն ու եղջյուրը, փչացած հակագազի փողրակն ու տուփը, կերպասի կտորներ, մանկական խաղալիքների տարբեր մասերը ու մտքովդ անգամ չանցնող էլ ինչե՜ր, ինչե՜ր… Չգիտեմ՝ կա՞, արդյոք, աշխարհում նման մի երկրորդ արվեստագետ, ով երբեւէ բացել է կամ կկարողանա բացել նման խելահեղ մի ցուցահանդես, ինչպիսին մեզ ներկայացրել է Երեւանի խամաճիկների թատրոնի ձեւավորող նկարիչը: Նա, ով համոզված է, որ կերպարվեստի, երաժշտության կամ այլ բնագավառի յուրաքանչյուր գլուխգործոց ծնվում է հզոր ներշնչանքի ու նաեւ հավատքի զորությամբ:

Մեծախորհուրդ այս ցուցահանդեսի ավելի խոր ու մասնագիտական անդրադարձը թողնելով արվեստաբաններին՝ հավելենք, որ Մարտիրոս Բադալյանը տարբեր թատրոններում ձեւավորել է 40-ից ավելի ներկայացումներ, որպես բեմադրող նկարիչ մասնակցել 12 գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմերի աշխատանքներին, որոնցից 4-ը՝ ֆրանսիական ֆիլմերում: Ցուցահանդեսներ է ունեցել Ավստրիայի՝ Վիեննայի ազգային թանգարանում, Ֆրանսիայի Մարսել, Նիս, Տուր, Գերմանիայի Բոխում քաղաքներում եւ, իհարկե, Հայաստանի նկարիչների միությունում, Երեւանի մշակութային տարբեր կենտրոններում՝ Դերասանի տուն, Ժուռնալիստների միություն, Երվանդ Քոչարի թանգարան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, այլուր: Ընդգրկուն է տաղանդավոր նկարչի տարբեր ստեղծագործությունների հանգրվան երկրների աշխարհագրությունը՝ Չեխիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հոլանդիա, Բելգիա, ԱՄՆ, Ճապոնիա… Ասել է, թե նրա զարմանահրաշ արվեստով հիացողները միայն մենք չենք: Ասել է, թե բարձր արվեստը սահմաններ չի ճանաչում: Մանավանդ այնպիսի արվեստը, որի ականատեսն ենք այսօր՝ առավելապես կոլաժային, անօրինակ ու սքանչելի:

Այցելեք, ճանաչեք մեր ժամանակների երեւելի դեմքերից մեկին եւ կարողացեք չթաքցնել ձեր հիացմունքը. այս ցուցահանդեսը եզակիներից է, ազգային հպարտություն ներշնչող ու անկրկնելի…

Թեգեր: Մարտիրոս ԲադալյաննկարիչՑուցահանդես
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Բասկերը եւ հայերը. նոր մեկնաբանություններ

Բասկերը եւ հայերը. նոր մեկնաբանություններ

Գործարար կյանքը հեշտացնող ավելի քան 25 բարեփոխում

Գործարար կյանքը հեշտացնող ավելի քան 25 բարեփոխում

Ամենաընթերցվածը

  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    101 Կիսվել են
    Կիսվել 40 Tweet 25

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist