Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հաղթանակի արվեստը

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակին Մոսկվայում նրան նվիրված ֆիլմ է ցուցադրվել

Դեկտեմբերի 5, 2022
Մշակույթ
Հաղթանակի արվեստը
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
166
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային նշանավոր հրամանատար, Հայրենական մեծ պատերազմի բանակների եւ ճակատների հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում տեղի է ունեցել «Հաղթանակի արվեստը. մարշալ Բաղրամյան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Կինոնկարը ցուցադրվել է Մոսկվայի «Поклонная гора» հուշահամալիրի Հաղթանակի թանգարանի պատերին:

Մարշալ Բաղրամյանը յուրահատուկ ու հարուստ կենսագրություն է ունեցել՝ լի վերելքներով ու վայրէջքներով, անհավանական հաջողություններով եւ ճակատագրի ողբերգական շրջադարձերով։ Նրան վիճակված էր մասնակցելու Հայրենական մեծ պատերազմի առաջին ամիսների ամենաարյունալի մարտերին, որտեղ կարողացել է հզոր դիմադրություն կազմակերպել՝ ճնշելով հակառակորդին։

Նացիստների դեմ Բաղրամյանի իրականացրած բազմաթիվ ռազմական գործողություններ մինչ օրս մանրակրկիտ ուսումնասիրվում են աշխարհի բոլոր ռազմական ակադեմիաներում: «Բագրատիոն» գործողությունը հավերժ կմնա օրինակ եւ կրկնօրինակման առարկա: Մերձբալթյան երկրների ազատագրումը, չորս օրում Քյոնիգսբերգի անառիկ ամրոցի գրավումը մարշալ Բաղրամյանի ծրագրած եւ հաջողությամբ իրականացված ամենայուրահատուկ գործողություններն են։

Սակայն նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը: Անցնելով չորս պատերազմ՝ Առաջին աշխարհամարտից մինչեւ քաղաքացիական պատերազմ, խորհրդա-ֆիննական պատերազմից մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմ, մարշալ Բաղրամյանն իր անունը ոսկե տառերով գրեց Խորհրդային Միության ժողովուրդների պատմության մեջ։

«Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի նախագահ Արմայիս Կամալովը նշել է, որ Բաղրամյանն այն մարդկանցից է եղել, որն իր գեներալների, սպաների եւ զինվորների հետ կարողացել է հասնել հաղթանակի Հայրենական մեծ պատերազմում: ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն էլ շեշտել է, որ Խորհրդային Միությունում հզոր մարշալներ են եղել, որոնք համաշխարհային հաղթանակ են տարել, եւ աշխարհը գնահատում է  նրանց:

«Ժառանգություն եւ առաջընթաց» հիմնադրամի անդամ, ֆիլմի գաղափարի հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Արթուր Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ նա որոշել է վավերագրական ֆիլմեր նկարահանել հինգ հայ մեծանուն մարշալների մասին: Նա հետաքրքիր է համարել այն, որ հինգ մարշալն էլ ծնունդով Ղարաբաղից են: Նրա խոսքով՝ ֆիլմերը պարզապես կենսագրականներ չեն, այլ փորձ՝ բացահայտելու մարշալների անձը:

Միջոցառմանը ներկա են եղել Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների հարազատները, Ռուսաստանի հերոսներ, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորականներ, լրագրողներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ եւ Մարշալ Բաղրամյանի ընտանիքի ընկերները։

Թեգեր: Հովհաննես ԲաղրամյանՄարշալ ԲաղրամյանՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist