Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կամուրջ հնի ու նորի միջեւ

Գիրք Հայաստանի եւ Արցախի ջրաղացների մասին

Դեկտեմբերի 8, 2022
Մշակույթ
Կամուրջ հնի ու նորի միջեւ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
225
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լույս է տեսել անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի լավագույն բարեկամ Ստեփան Պապիկյանի «Հայաստանի եւ Արցախի ջրաղացները» գիրքը: Գրքում ներկայացվում է Հայաստանի եւ Արցախի ջրաղացների պատմությունը՝ սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Բերված են հարուստ տեղեկատվական տվյալներ եւ վերլուծություններ՝ կապված Հայաստանի եւ Արցախի ջրաղացների զարգացման հետ: Գրքում տեղ է գտել նաեւ աշխարհի ջրաղացների վերաբերյալ տեղեկատվություն:

Գիրքը նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլեւ տվյալ բնագավառի մասնագետների համար: Տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ եւ Հայկական էներգետիկական ակադեմիայի գիտխորհրդի երաշխավորությամբ: Գրքի պատասխանատու խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ  Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Դավիթ Հարությունյանը:

Գիրքը գրախոսել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ամբիոնի վարիչ Աշոտ Մարկոսյանը: Նա մասնավորապես գրում է. «Հայաստանի եւ Արցախի ջրաղացները» աշխատությունը հեղինակի երկար տարիների աշխատանքի արդյունք է: Հեղինակը, օգտագործելով բազմաթիվ աղբյուրներ, գրել է ջրաղացների պատմությունը սկզբնավորումից մինչեւ մեր օրերը: Հավաքվել են հսկայական փաստաթղթեր, այլ նյութեր, որոնք պատմական, ճանաչողական եւ իմացաբանական տեսակետից մեծ արժեք են ներկայացնում: Ս. Պապիկյանը դեռեւս չի մշակել անձնական արխիվում գտնվող բազմաթիվ վավերագրեր: Այն անտարակույս կօգտագործվի հետագա աշխատանքի համար: Անշուշտ, ծանր եւ շատ պատասխանատու գործ է կատարվել»:

Հեղինակը հիմնավորում է, որ ջրաղացների օգտագործման պարագայում կմեղմանա տվյալ տարածաշրջանում ոչ միայն էներգետիկական եւ պարենային անվտանգությունը, այլեւ կլուծվեն բնապահպանական, զբոսաշրջության եւ տարաբնույթ այլ հարցեր: Ուսումնասիրությունները վկայում են, որ ցանկալի է սկզբնական շրջանում նոր տիպի ջրաղացներ կառուցել Արցախում, ՀՀ Շիրակի եւ Սյունիքի մարզերում: Արցախում ներկայում շահագործվող ջրաղացներ չկան:

Հեղինակը գալիս է հետեւյալ եզրահանգմանը.

1. Վերակառուցել հին ջրաղացները կամ հին ջրաղացների տեղում տեղադրել հուշաքար (օրինակ` Երեւան քաղաքում):

2. Կառուցել մի քանի նոր ջրաղացներ համապատասխան ճարտարապետական լուծումներով եւ դրանք օգտագործել զբոսաշրջության համար: Այն կարող է դառնալ յուրօրինակ կամուրջ հնի եւ նորի միջեւ:

3. Կատարված վերլուծությունները վկայում են, որ ջրաղացների կառուցումը անհրաժեշտ է իրականացնել հատկապես Հայաստանի այն տարածքներում, որտեղ մշակվում է հացահատիկ: Դա հնարավորություն կտա ճանապարհային ծախսերը հասցնել նվազագույնի:

4. Հայաստանի ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող վայրերում ունենալ ժամանակակից ջրաղացներ: Այն հնարավորություն կտա լուծել տնտեսական, բնապահպանական, քաղաքական, էներգետիկ անվտանգության բազմաթիվ հարցեր:

Թեգեր: Արցախջրաղաց
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
IPSE DIXIT․ Ուինսթոն ՉԵՐՉԻԼ

IPSE DIXIT․ Ուինսթոն ՉԵՐՉԻԼ

Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը

Հաղպատյան արմատներով աշխարհահռչակ ֆիզիկոսը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist