Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ցայգածաղկի հյութից քամված սիրո դեղատոմսը…

Դեկտեմբերի 15, 2022
Մշակույթ
Ցայգածաղկի հյութից քամված սիրո դեղատոմսը…
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
137
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Իմ գրելիքը օր ու գիշերների մի զրույց է հայոց հին գրչագիր մատյանների հետ, այդ գրքերի մասին մի գիրք գրոց… Այդ գրքերը երեկացած տարիների սրտաբաց նամակներ են` ուղղված գալիքի եկվորներին»:

Վիգեն Խեչումյան

Հայ արձակի հետաքրքիր դեմքերից է Վիգեն Խեչումյանը, թեեւ ոչ այնքան ընթերցված, որքան արժանի էր նրան ընթերցել։ Նրա գրիչը հարազատ է Բակունցի գրչին՝ խոսուն բնապատկերներով, հերոսի տրամադրությունը բռնող նրբերանգներով, ներաշխարհ թափանցող լույսով։ Ինչպես օրն է հանգչում մայրամուտին, այնպես էլ մարդն է դիմավորում կյանքի մայրամուտը, սակայն մի տարբերությամբ՝ բնությունը հավիտենական է, առավոտը՝ նորից նույնը, միայն մարդու առավոտն է օր օրի ծերանում, նրա հետ փոխում գույներն ու մայրամուտին հատում ուժը։ Ահա այդպիսի մի մայրամուտի նկարագրությամբ Խեչումյանը բացում է մարդու հիշողությունների դուռը. «Մեռնում էր աշնան արեգակը, լույսը գունատ էր, ջերմությունից զուրկ թեք ճառագայթները լիզում էին տների հողե պատերը, ցցված երդիկների ստվերները երկար պառկեցնում կտուրներին։ Տարեց մի տղամարդ նստած էր դռան սեմին, նայում էր շուրջն ու միտք էր անում»։

Բնության եղանակներն ու շունչը, ամեն ծառ ու թուփ, ամեն ծաղիկ Գնելի մտքի առարկան էին. նրանցով էր դեղ ու դարման սարքում հիվանդներին… Կտուրներին պառկած ստվերների նման երկարում էր եւ Գնելի հիշողությունը՝ մտքի տիրույթում կենդանացնելով հոր պատկերը, ով ամեն հիվանդության համար կարծես ամոքիչ հնար ուներ եւ փորձված էր, եւ միայն մի դեղատոմս լուսանցքում նշում չուներ, սակայն քամու խաղով բացված բժշկարանի էջերում նրան հանդիպելիս շիկնում էր երիտասարդ Գնելը, որ առավոտները դռան արանքից թաքուն հետեւում էր ջրի գնացող աղջիկներին, որոնց քչփչոցն ու ծիծաղը հիշեցնում էին ցանկապատին իջած ճնճղուկների։ «Դեղ սիրո։ Հյութն ցայգածաղկի խառն ի օշարակի եւ բան տուր։ Սիրե եւ ոչ մոռանա»,- գրել էր հայրն ու լուսանցքում չէր արել սովորական նշումը՝ «Փորձյալ է», միակ դեղատոմսը, որ չէր փորձել՝ աշխարհում գուցե ամենափնտրվածն ու ցանկալին։ Սիմեոնն այդ առաքելությունը թողել էր որդուն, իսկ որդին մոլորվել էր սիրո լաբիրինթում. տեսնում էր ամենքին, տենչում Հրանուշին, որ լուրջ հիվանդության ժամանակ անգամ, որ բժշկվելու կարիք ուներ, եւ Գնելն էր միակ բժշկողը, կոպտորեն մերժում է նրա դարմանը։ Մտքով չէր էլ անցնում, որ սերը հենց Վարսենիկն է՝ առօրյա աշխատանքներով տարված, աչքի առջեւ, կողքին ու նվիրյալ, պատրաստ նրա համար ամեն ինչի։ Գնելը, այնուամենայնիվ, որոշեց օգտվել հոր դեղատոմսից եւ սիրո բաղադրանյութը հասցնել հիվանդ Հրանուշին, սակայն աղջիկը՝ գլուխը ծածկել ծաղկավոր հաստ վերմակով, ոչ մի կերպ չէր էլ ուզում երեսը ցույց տալ նրան։ Գնելը կորցրեց աշխարհը. «Ինչի՞ն էր պետք գարունը, եթե Հրանուշը նրա երեսն էլ չէր ուզում տեսնել։ Ի՞նչ էր անելու հին բժշկարանը, որտեղ բազմաթիվ դեղերի ու սպեղանիների դիմաց արդեն իր ձեռքով գրված էր նույն «Փորձյալ է» բառը, եթե կողքին չէր լինելու Հրանուշը։ Աշխարհը դատարկվել էր, ինչպես դատարկվել էր հոր մեռնելու գիշերը…»: Ասես անբուժելի մի հիվանդություն գամեց նրան անկողնուն։ Նրա ցավով տառապում էր եւ ամեն ինչից տեղյակ Վարսենիկը. «Կերթամ ոտքը կընկնեմ, կհամոզեմ, «չէ» չի ասի… Առ, կում արա, գլխիդ ցավը կանցնի, չի մնա… Հրես, ես կում արի, իմը, տես, անցավ, ցավ չմնաց»։ Գնելը կում արեց կթխայից ու լայն բացեց աչքերը. կթխայի մեջ մի կում «սիրո դեղ» էր մնացել. Վարսենիկը միամտորեն խմել էր գլխացավի դեմ ու վերջին կումը առաջարկել Գնելին։ «Սիրո դեղը» բռնեց փորձությունը, եւ Գնելը բժշկարանում «Փորձյալ է» բառի տակ ավելացրեց հանգուցյալ հոր նման. «Վարսենիկ, դուստր Անանիայի, որ եղեւ կողակից նվաստ բժշկիս Գնելի, որդվո Սիմեոնի»։

Աշխատելով Մատենադարանի ձեռագրատանը՝ Վիգեն Խեչումյանը հին ձեռագրերից պեղել է մեր գանձերը եւ դրանք օգտագործել իր արձակում՝ հարստացնելով դրանք կյանքի ու մահվան շուրջ յուրօրինակ փիլիսոփայությամբ, ինչպես որ հիշյալ պատմվածքում. «Գնում եմ, որդի,- ասաց։- Ցավ կա, ջուր ու գինի թե տաս, դուրս կերթա մարմնից, չի մնա… Ցավ կա՝ վերջինն է, չես փրկի, ինչպես իմը… Կյանք է, որդի, վերջ ունի… Մաղձը երակը լցվեց թե չէ, մնաք բարեւ ասա, գնալու ցավ է»։ Սրան հետեւում է անփույթ մի արձանագրություն, որ ի չիք է դարձնում Սիմեոնի երկարատեւ կյանքի ուղին. այն, որ ամեն ինչից գլուխ հանող բժիշկը ողջ կյանքում բախտ չունեցավ փորձելու «սիրո դեղը» ու «մեռավ հանգիստ խոսելով, ասես, գործ էր, արեց, վերջացրեց ու գնաց»։ Մի մարդու կյանք, որ խորհրդանշում է առանց սիրո աշխարհի դատարկությունը, ինչպես որ այսօր. աշխարհում կա ամեն ինչ, բացի «սիրո դեղից», որ մարդուն մարդ թողնի…

Վիգեն Խեչումյանը ծնվել է Երեւանում՝ 1916 թ. դեկտեմբերի 15-ին, վախճանվել 1975 թ. ապրիլի 17-ին, աշխարհին թողել ալպիական մանուշակի գարնանային կարոտը եւ ցայգածաղկի հյութից քամված սիրո դեղատոմսը…

Թեգեր: Վիգեն Խեչումյան
ԿիսվելTweetԿիսվել
Էլեոնորա Ներսիսյան

Էլեոնորա Ներսիսյան

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Եթե նա ստեղծած լիներ թեկուզ միայն «Տժվժիկը»…

Եթե նա ստեղծած լիներ թեկուզ միայն «Տժվժիկը»…

«Ժամանակի վկան» գրքի շնորհանդեսը

«Ժամանակի վկան» գրքի շնորհանդեսը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist