Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը

Դեկտեմբերի 22, 2022
Մշակույթ
Գեղանկարչի անհատական ցուցահանդեսը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
302
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանի եռահարկ շենքի երկրորդ հարկն օրերս ամբողջովին «նվաճեց» լոռեցի գեղանկարիչ Վարդան Մերջանյանը՝ իր կես դարից ավելի ժամանակում արարած 113 լավագույն կտավներով: Ոչ միայն Հայաստանին, այլեւ ցանկացած երկրի պատիվ բերող, հոգու, մտքի, ձեռքի զորեղության արգասիք ցուցահանդեսը, որ սիրով նվիրված է նկարչի 75-ամյա հոբելյանին, հնարավոր դարձավ եւ թանգարանի հանրույթի, եւ գրող, հրատարակիչ, մշակութաբան, «Վան Արյան» հրատարակչության տնօրեն Վիլյամ Պողոսյան ընկերոջ ջանքերի շնորհիվ: Ցուցահանդեսի բացման օրը Վ. Պողոսյանը մի անակնկալ էլ արեց. նա իր հետ բերել էր նկարչի եւ հրատարակչի պատանեկան տարիներին սկսված եւ մինչեւ օրս շարունակվող մտերմության արդյունքում ծնված գողտրիկ մի գրքույկի ազդօրինակներից՝ «Վարդան Մերջանյան» վերտառությամբ, որտեղ ներկայացված են գեղանկարչի մի շարք ստեղծագործությունների գունավոր վերատպությունները, արվեստաբան Արմեն Գասպարյանի գնահատանքի խոսքը, կարծիքներ գեղանկարիչի մասին:

Ցուցահանդեսի բացմանը թանգարանի տնօրեն Հայկուհի Ավագյանը ներկայացրեց նկարչի կենսագրությունը. ծնվել է 1947 թ. Երուսաղեմում: Նույն թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան եւ հաստատվել Կիրովականում: Սովորել է տեղի նկարչական դպրոցում, Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում ու գեղարվեստատեխնիկական ուսումնարանում: Մասնակցել է քաղաքային, հանրապետական, միջազգային ցուցահանդեսների՝ Փարիզ (2005 թ., 2006 թ.), Մոնտե Կարլո (2006 թ.), Երեւան (2009 թ.), Գյումրի (2009 թ.), Վանաձոր` տարբեր տարիների: Հայրենի քաղաքում անհատական ցուցահանդես բացում է առաջին անգամ:  Նրա ստեղծագործություններից տեղ են գտել անհատական հավաքածուներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Պարսկաստանում, Հունաստանում, Հայաստանում:           

Գնահատանքի պարզ ու անպաճույճ խոսքեր ասացին գեղանկարիչ Փափագ Ալոյանը, Վիլյամ Պողոսյանը, սպորտի եւ արվեստի ոլորտի ներկայացուցիչ Վազգեն Բադալյանը, գյումրեցի քանդակագործ Արթուր Պապոյանը: Վ. Բադալյանը ընկերոջը նվիրեց նկարչի ծննդյան տարում թողարկված խորհրդային 75 տարեկան 100 ռուբլիանոց:

Կազմակերպիչներին, արվեստագետ ընկերներին, ներկաներին շնորհակալական խոսք ասաց Վ. Մերջանյանը՝ խոսքն ավարտելով հետաքրքիր հորդորով. «Սիրեք իրար եւ արվեստը, երկուսն էլ ուժ ու զորություն են տալիս մարդուն: Անտարբերությունը մահ է…»: 

Նկարչի արվեստի երկրպագուները շրջեցին դահլիճում, կանգ առան նրա ստեղծագործությունների առջեւ, խորհեցին, զմայլվեցին ու զգացին, որ իրենք արվեստի մի ուրույն, զարմանահրաշ աշխարհում են հայտնվել:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Լոռի

Թեգեր: ՎանաձորՎարդան ՄերջանյանՑուցահանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

«Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի…»

«Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist