Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի…»

Դեկտեմբերի 22, 2022
Մշակույթ
«Մարդու մեջ մե բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի…»
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
345
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

««Հեղնար աղբյուրը» անմահ գործ է, պետք է հիշել ռեժիսորին եւ այն դերասանախումբը, ովքեր գերծանրաբեռնված աշխատել են, մեկ օրվա մեջ չորս օրվա մոնտաժ հանձնել: Եվ արդյունքում ստեղծվեց գյումրվա աշխարհին մոտ մի կինոժապավեն, որն ապրելու է դարերով: Ու ֆիլմում դեռ կգտնեն այն, ինչ նախատեսված է սերունդների համար…»:

Հակոբ ԱԶԻԶՅԱՆ

Ժողովրդական արտիստ, Երանոսի դերակատար

Այո, այդպիսին է կատարյալ արվեստի զորությունը՝ դրանք փոխանցվում են սերնդե-սերունդ՝ իրենց հետ գալիք ժամանակներին տանելով նաեւ այդ ամենն ստեղծած երախտավորների անունները: Իսկ  Արման Մանարյանի ձեռամբ սքանչելի ֆիլմի վերածված «Հեղնար աղբյուր» վեպի հեղինակը, որի անունն ասես հայտնվել է մոռացված գրողների ցանկում՝ պատկառելի վաստակ ունեցող Մկրտիչ Հարությունյանն է՝ ծնունդով գյումրեցի եւ գրական անունով մեզ հայտնի բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը: Մի գրող, ով կարծես վրձնագրել է ալեքպոլյան հին կենցաղը, ոսկեձեռիկ վարպետների նիստն ու կացը, ավանդույթներն ու սովորությունները: Ու, թեեւ այդպես, այնուամենայնիվ, 1970-ին նկարահանված դասական այս կինոնկարը հակասական խոսակցությունների առիթ է տվել ավանդապահ Գյումրիում: Այդ տարիների մասին է արվեստի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանի վերհուշը. «Ինչպես բուռն ընդունեցին «Կտոր մը երկինքը», «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը, այդպես «Հեղնար աղբյուրը» չընդունեցին գյումրեցիք, ծափահարություններ կային, բայց ավելի զուսպ: Հետաքրքիր ֆիլմ է, տարիքի հետ տարբեր կերպ ես ընդունում: Հմի առանց արցունքի չեմ նայե: Կյանքի փորձից հետո այլ կերպ ես ընդունում, Մկրտիչ Արմենի խոսքերը հիմա ավելի լավ եմ հասկանում. «Ընտանիքի պատիվը սուրբ է, վով ընտանիքի պատվի համար իրան սերը սբանե՝ իրան կսբանե: Տա Աստված, օր ամեն տեղ ընտանիքն ու սերն իրար հետ էղնին…»:

Իսկ արդյոք անխաթա՞ր է մեզ հասել «Հեղնար աղբյուր» կինոնկարը: Արդյոք խորհրդային «կարմիր մկրատը» չի արե՞լ իր «սեւ գործը»: Ցավոք, հասել է եւ բավականին բան խաթարել: Ուստա Մկրտիչն իր առեղծվածային աղբյուրն այնպես էր կառուցել, որ ով մոտենում էր, ջուրը ցամաքում էր, միայն Ուստա Մկրտիչը կարող էր խմել ջրից՝ այդ կերպ ի ցույց դնելով, որ Աստված օրհնում է ընտանիքը, կնոջ ու ամուսնու վերերկրային միությունը: Աղբյուրի հրաշքի ու կատարված փոփոխության մասին մանրամասներ է պատմել ֆիլմի գլխավոր օպերատոր Լեւոն Աթոյանցը. «Մեզ խանգարեցին, որոշ էպիզոդներ կտրեցին. օրինակ՝ երբ գալիս է վարպետն աղբյուրի ջուրը խմելու՝ ջուրը հոսում է, իսկ ուրիշի համար չի հոսում: Ֆիլմում դա պիտի այդպես էլ առեղծված մնար, բայց ստիպեցին, որ փոխենք ու ցույց տանք, թե Ուստեն խորամանկ է, ոտքերը դնում է իր գիտեցած քարին, որ ջուրը միայն իր համար գա: Այդպես ստիպեցին, որ ֆիլմը փչացնենք: Պարտկոմը չթողեց, որ էդ գաղտնիքը էդպես էլ մնար ու ավելացրեց հրաշքը բացահայտող հատվածը…»:

Այդպիսին էին խորհրդային ժամանակների իրողոթյունն ու արվեստի հանդեպ մոտեցումը՝ համահարթեցնել ամեն ինչ, հղկել, կոկել ու հարմարեցնել իր տափակ ու եղկելի «կարմիր» գաղափարախոսությանը, որի ձեւախեղումներից զերծ չի մնացել նաեւ հայկական ամենասիրված ֆիլմերից մեկը՝ «Հեղնար աղբյուրը», որի գլխավոր հերոսուհին՝ Յուլյա Ռուստամյանը, որի անունն այնքան էլ ծանոթ չէ արվեստասերին, այսօր ապրում է Ֆրանսիայում եւ կարոտով է հիշում ֆիլմի ստեղծման պատմությունը: Բայց նրա մասին՝ մեկ այլ առիթով:  Իսկ հիմա՝ Մկրտիչ Արմենի մասին. ծնվել է Ալեքսանդրապոլում, սովորել տեղի Սբ Փրկչի անվան վիճակագրական դպրոցում, ուսումը շարունակել արական գիմնազիայում, ապա՝ Ամերկոմի դպրոցներից մեկում: Ավարտել է նաեւ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի սցենարական բաժինը, եղել ցրիչ, «Կազաչի պոստի» սկաուտանոցի սկաուտ, պատկոմական հրահանգիչ, խրճիթվական ընթերցարանների հրահանգիչ, հիմնադրել Լենինականի բանվորագյուղացիական գրողների «Հոկտեմբեր» միությունը: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Շիրկանալը», լույս է տեսել 1925-ին: Այնուհետեւ հրատարակվել են նրա պատմվածքները՝ «Գագաթների երգը», «Երգ իմ քաղաքի մասին», «Առաջին պատկոմներ» եւ այլ ստեղծագործություններ: 1937-ին, բազմաթիվ այլ մտավորականների նման, որպես «ժողովրդի թշնամի», ձերբակալվել եւ դատապարտվել է ութ տարվա ազատազրկման: Արդարացվել է 1945-ին եւ վերադարձել ստեղծագործական աշխատանքի: Եվ ստեղծվել են մի շարք վեպեր, վիպակներ, պատմվածքներ, պիեսներ, բանաստեղծություններ: Բայց Մկրտիչ Արմենին հռչակ էր բերելու «Հեղնար աղբյուրը», առավել եւս՝ նույնանուն կինոնկարը՝ թեեւ աղճատված ու մկրատված: «Մարդու մեջ բանըմ կա, օր իրան հետ չպիտի մեռնի, օր իրեն մեռնելեն ետեւ պիտի փըրկվի: Կուզեք՝ հոգի ըսեք իդոր, կուզեք՝ անուն, կուզեք՝ գործ, կուզեք՝ շունչ…Ըշտը ես ախպուրս կշինեմ էդ մե բանի փրկության համար…»:

Մկրտիչ Արմենը, որ հեղինակ է տասնյակ ու տասնյակ այլ գործերի՝ «Քաղաքը բլուրի վրա», «Զուբեյիդա», «Երեւան», «Գագաթների երգը», «Երեւան», «Երեք սիրավեպ», այլեւայլ բազմաթիվ գործեր, գրական ոստանում իր ես-ը հաստատելու էր «Հեղնար աղբյուր» վեպով, որը հորդահոս աղբյուրի նման դեռ երկար ու երկար շարունակելու է իր երթը ժամանակի մշտահոս ջրերում եւ հագեցնելու գեղարվեստասեր ապրողներիս ու եկող սերունդների ծարավը…

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Գալուստ Սահակյանն ընկուզենի էր

Գալուստ Սահակյանն ընկուզենի էր

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    430 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist