Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մարտի 28, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը-3

Չարենց, Բալմոնտ, Բլոկ

Մարտի 12, 2022
Մշակույթ
Ռուս եւ հայ գրականություն. արծաթե դարի բանաստեղծությունը-3
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
159
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բանաստեղծության հենց առաջին տողում նշված սյուները ոչ այլ ինչ են, քան կախաղանի սյուներ: Կախաղանի եւ սյուների պատկերը Չարենցի ստեղծագործության մեջ պատահական չէ, որով կարելի է հիմնավորել Բալմոնտի այս բանաստեղծության ընտրությունը: Հիշենք թեկուզ դեռեւս 1920-ին գրված հանճարեղ «Մահվան տեսիլի» հետեւյալ տողերը`

…Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ

Կանգնել են  սեգ ու սպասում են կախվողի…

Իսկ 1936-1937 թթ. նա գրում է մի շարք բանաստեղծություններ, որոնցում կախաղանի պատկերն ամենատարածվածն է: Այսպես, 1937-ին է գրված «Սեւ կախաղան» բանաստեղծությունը`

…Լավ չէ՞ արդյոք որ դու կործանվելով հիմքից

Սեւ կախաղան ելած պարտությունդ տոնես…

Կաղախանի պատկերը առկա է անգամ ակնարկներով`

…Այնպես է նրան մի պահ թվացել,

Թե ինքը ահա առաջին անգամ

Պատանեկան տագնապով արթուն

«Յոթ կախվածների» գրքույկն է կարդում…

(«Յոթ կախվածներ»,1936, ամենայն հավանականությամբ նկատի ունի Լ. Անդրեեւի համանուն վիպակը):

Մի խոսքով, երկրում իշխում է ճիզվիտական օրդենի հիմնադիր Լայոլայի ոգին`

…Նրանց պողպատափայլ բանակների վրա

Ելած միջնադարյան խարույկների շոգից,-

Սավառնում է նստած ռմբակիրի վրա

Լայոլայի ոգին… («Կրկին, կրկին, Իսպանիա», 1936):

Օրինակները կարելի է շարունակել, բավարարվենք այսքանով եւ անդրադառնանք Բալմոնտի բանաստեղծությանը եւ Չարենցի թարգմանությանը:

Բնագրի հենց առաջին տողում հիշատակվում է «столбы-սյուներ»-ը, որոնք «կանգնած կան» «սեւ ծովի եզերքին»: Ասացինք՝ կարելի է ենթադրել, որ դրանք կախաղանի սյուներ են, սակայն դրանց քարից լինելը եւ քանակի նշման որոշակիությունը («Նրանց թիվը ութն է») հուշում է, որ Բալմոնտը, հավանաբար, նաեւ այլ իմաստ է դրել: Եվ դա բացատրելի է դառնում բանաստեղծության վերնագրից: Այստեղ դեր է խաղում բանաստեղծի սիմվոլիստական մի այլ սկզբունք. հրաժարվելով ժամանակատարածական պայմանականություններից, այնուամենայնիվ, սիմվոլիստները ձգտում էին իրերին անուններ տալ, որպեսզի կարողանային հասնել դրանց էությանը: Բալմոնտն այստեղ առաջնորդվել է հակառակ սկզբունքով` բանաստեղծության վերնագիրը դնելով «При море черном», նա վաղնջական`  Причерноморье անունը ներկայացնում է բաղադրիչներով՝ դրանով իսկ խորհրդանշական իմաստ հաղորդելով անվան նախնական նշանակությանը: Իրականում այդպես էր անվանվում Սեւ  եւ Ազովի ծովերի ավազաններում գտնվող հյուսիսային երկրամասը, որն անտիկ շրջանի եւ միջնադարի պատմագրության մեջ հայտնի էր որպես զանազան քոչվոր ժողովուրդների համար տրանզիտ (տարանցում), միջանցք ծառայող տարածք: Որ մեր ենթադրությունը ճիշտ է, ապացուցվում է բանաստեղծության հաջորդ տողում (Приходят часто сюда рабы-Հաճախում են այնտեղ հաճախ գերիներ): Թե ի՛նչ рабы-գերիների մասին է խոսքը, բացատրելի է դարձյալ պատմագրության փաստերով:  Причерноморье-ն տարածք էր, որը մոնղոլների, այնուհետեւ օսմանյան տիրապետության ժամանակներում վերածվել էր ստրկավաճառության կենտրոնի: Նշված տողում Չարենցը сюда-ն թարգմանել է «այնտեղ», «приходят»-ը` հաճախում են, հավանաբար, բնագրի չափն ու ռիթմը պահպանելու, ինչպես նաեւ «հաճախ»-ի հետ ալիտերացիա ստեղծելու համար: Հաջորդ տողում բաց է թողել «сонмы» բառը, իսկ «Бледнеют зимы. И шепчет осень» տողում բայական ստորոգյալները դարձրել է բաղադրյալ (ածականական), ընդ որում՝ փոխելով նաեւ ժամանակները: Բնագրում ժամանակը ներկա է ոչ միայն քերականորեն, այլեւ ինչ կատարվում է, կատարվում է մշտապես (այս հանգամանքը լավագույնս երեւում է վերջին հնգատողի առաջին երկու տողերում՝ «При море черном стоят столбы. /От дней додневных…» եւ վերջին տողի առաջին բառում` «Навек»): Այս տողում թարգմանիչը, պահելով «ձմեռների» վիճակը («գունատ են»), փոխում է աշնան գործողությունը («шепчет»)՝ այն դարձնելով վիճակ («մութն է»), որպեսզի հանգավորվի «ութն են»-ի հետ: Ի դեպ, Չարենցը լիովին պահպանել է բնագրի 15 տողերի ABAAB հանգավորման սկզբունքը, չնայած տեղ-տեղ դրանք այնքան լիահունչ չեն, որքան բնագրում: Բանաստեղծության մնացած տասը տողերում Չարենցի «մեղանչումները» քիչ չեն, սակայն թելադրված են բնագրի թաքնված ներքին տրամաբանությամբ: Այսպես՝ երբ Բալմոնտը գրում է՝ «Порой и звери сюда дойдут», տրամաբանորեն ենթադրվում է, որ նշված ծովեզերքն այնպիսի տեղ է, որտեղից խուսափում են բոլորը, եւ եթե ինչ-որ  արարածներ, այնուամենայնիվ,  հայտնվում են, ապա պատահաբար, հետեւաբար` նաեւ քիչ: Այս հանգամանքը ակնհայտ է դառնում նույն հնգատողի երկրորդ` «Порой примчится сюда и птица» տողում: Ընդգծված բառը Չարենցը թարգմանել է «թռչում-հասնում են», մինչդեռ բնագրի լեզվով նշանակում է «սլանալ-անցնել» կամ «սրընթաց թռչել-անցնել», որը այլ բան չի նշանակում, քան «խուսափել»: Երրորդ տողի ուրիշի ուղղակի խոսքում («Что делать тут?») Չարենցը բաց է թողել «այստեղ» բառը, որը մեծ մեղք չէ, իսկ մնացածներում գրեթե պահպանել է բնագրի բովանդակությունը:

Երրորդ հնգատողի երկրորդ տողի երկրորդ նախադասությունը տեղափոխել է հաջորդ տող եւ «грозно» բառն ահարկու-ի փոխարեն թարգմանել  «անհաստա՛տ է», իսկ  երրորդ-չորրորդ տողերը («Число их веще меж числ судьбы») ամբողջովին փոխել է՝ դարձնելով «…բախտի պես սեւ», որը հայերենում դարձվածքի արժեք ունի, որով եւ միաժամանակ  ընդգծվում է բանաստեղծության գունային գամման:

Այսպիսով՝ մենք գործ ունենք Բալմոնտի բանաստեղծության մի հրաշալի թարգմանության հետ, որտեղ, չնայած նշված փոփոխություններին, հաշվի են առնված բնագրի եւ՛ սիմվոլիստական սկզբունքները, եւ՛ ենթատեքստի բոլոր առնչությունները, այսինքն` ֆոնային իմացության բոլոր պարագաները: 

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Թեգեր: Եղիշե Չարենց
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Նուրբ հզորության ելեւէջները

Նուրբ հզորության ելեւէջները

Մարտի 28, 2023
Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023

Հպարտ ենք ձեզնով

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

Հաջորդ Հոդվածը
Թիավարելով երամի ճախրանքը…

Թիավարելով երամի ճախրանքը...

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    Կա՛ն մշտական թշնամիներ, որովհետեւ կա՛ն մշտական շահեր

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ ծնվել…»

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Կայսերական մեծության» մորմոքը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist