Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հավատով օծուն ու բալասանով…

«Անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ է գեղեցիկը միայն…»

Մարտի 19, 2022
Մշակույթ
Հավատով օծուն ու բալասանով…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
296
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Հարգելի երաժիշտ պարոն Մակար Եկմալյանը մեր երգեցողության ամայի անդաստանի մեջ ներդաշնակության անդրանիկ բուրաստանը տնկեց: Սրտանց ուրախ ենք, որ հայերս էլ կարող ենք պարծենալ, թե մենք էլ հետ չենք մնացել գեղարվեստի եւ կատարելագույն երաժշտության զարգացումից…»:

ԿՈՄԻՏԱՍ

Հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածինն է նրա ծննդավայրը, իսկ ծնողները գաղթականներ էին Ալաշկերտի Եկմալ գյուղից: Թերեւս, ճակատագրի մատը խառն էր, որ նա ծնվեր հենց այս քաղաքում, մանկությունն ու պատանեկությունն անցկացներ Մայր Աթոռի եկեղեցական ու կրոնական միջավայրում եւ տակավին 9-10 տարեկանում դառնար գյուղական եկեղեցու փոխասաց ու իր մանկական ձայնով շարականներ երգեր…

Ապագա կոմպոզիտորը նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում, ապա տասը տարի սովորել Էջմիածնի Ժառանգավորաց վարժարանում՝ աշակերտելով հայտնի երաժշտագետ եւ շարականագետ Նիկողայոս Թաշչյանին: Խորիմաց երաժշտագետը Պոլսից Էջմիածին էր հրավիրվել հատուկ նպատակով, որպեսզի գրի առներ հայ հոգեւոր երաժշտական գանձերը: Իր ուսուցչի շնորհիվ է Եկմալյանը վարպետանում հայկական ձայնագրության մեջ, ակտիվ մասնակցություն ունենում պատարագի գրառմանը եւ շարակնոցի լուսընծայման աշխատանքներին: Տասնութ տարեկանում նշանակվում է Գեւորգյան վարժարանի հայկական ձայնագրության ուսուցիչ: Մի քանի տարի անց Էջմիածնի Սինոդը եւ անձամբ ինքը՝ կաթողիկոս Գեւորգ Չորրորդը, նվիրվածությամբ եւ աշխատասիրությամբ աչքի ընկած երիտասարդին գործուղում են Պետերբուրգ. նրան հանձնարարված էր ռուսաց հյուսիսային մայրաքաղաքի հայ եկեղեցու ծառայողներին հայկական նոտագրություն սովորեցնել: Մեկնելով այնտեղ՝ առաջին իսկ ամիսներից  հայտնվում է նյութական սուր կարիքների մեջ: Էջմիածնի նշանակած աշխատավարձն այնքան չնչին էր, որ չէր կարող անգամ իր գոյությունն ապահովել: Ստիպված լրացուցիչ օգնություն է խնդրում Մայր Աթոռից, սակայն ապարդյուն: Չնայած աննախանձելի իրավիճակին, զրկանքներին ու աղքատությանը, չի հիասթափվում: Հակառակը՝ բարձրագույն կրթություն ստանալու եւ եվրոպական նոտագրություն ու տեսություն սովորելու վճիռ է կայացնում: Բարեբախտաբար, այս պարագայում նրան էապես աջակցում են տեղի հայ համայնքը եւ նախկին դպրոցապետ Գաբրիել Պատկանյանը՝ իր որդու՝ Ռափայել Պատկանյանի եւ ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի առաջին ուսուցիչը: Շնորհիվ համայնքի եւ կրթության գինն իմացող Պատկանյանի՝ Եկմալյանն ընդունվում է Պետերբուրգի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի տեսության բաժինը: Այստեղ նրան դասավանդում են բարձրակարգ երաժիշտներ: Ուսումնառությանը զուգահեռ նա ստանձնում է Պետրոգրադի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու դպրապետի պաշտոնը եւ ղեկավարում եկեղեցու երգչախումբը: Այդ շրջանում էլ սկսում է զբաղվել հայկական պատարագի մշակմամբ: Եվրոպական երաժշտական բարձրագույն կրթություն ստացած առաջին հայ կոմպոզիտորի հետագա գործունեությունը շարունակվելու էր Թիֆլիսում: Նա վրաց մայրաքաղաք է գալիս մեծահռչակ Չայկովսկու եւ Ռուբենշտեյնի հանձնարարական նամակները ձեռքին: 1891-ից սկսած՝ երկար տարիներ երաժշտություն է դասավանդում Ներսիսյան դպրոցում, ստեղծում 70 հոգուց կազմված տղամարդկանց քառաձայն երգչախումբ, որը պատարագը կատարում է Մայր տաճարում, հանդես գալիս համերգներով: Կոմպոզիտոր-մանկավարժը մեկ տարի դասավանդում է նաեւ Ռուսական կայսերական ընկերության Թբիլիսիի ուսումնարանի բաժանմունքի ուսումնարանում: 1896-ին Մխիթարյան միաբանների աջակցությամբ լույս է ընծայում «Երգեցողությունք սրբո պատարագի» պարտիտուրը: Սահմանված կարգի համաձայն՝ պատարագը քննում եւ բարձր են գնահատում Պետերբուրգի կոնսերվատորիայի եւ կայսերական երգչախմբի խորհրդատուները: Այն դրվատանքի է արժանանում նաեւ Եվրոպայում, հատկապես Անգլիայի եւ Գերմանիայի երաժշտական շրջանակներում: Գովասանքի խոսքեր են ասում Ֆերենց Լիստը, Կամիլ Սեն-Սանսը, ուրիշ մեծեր: Մեծն Կոմիտասը եւս, որոշակի դիտողություններով հանդերձ, բարձր գնահատական է տալիս իր երբեմնի ուսուցչի գլխավոր ստեղծագործությանը: Ի դեպ, Եկմալյանի սաներն են եղել նաեւ Արմենակ Շահմուրադյանը, Շարա Տալյանը, Արմեն Տիգրանյանը, նշանավոր այլ դեմքեր: Իսկ նրա «Պատարագը» Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա. Վանեցու՝ Խրիմյան Հայրիկի հայրապետական կոնդակով պաշտոնապես ընդունել է Հայ եկեղեցին, եւ սկիզբ է դրվել նրա բազմաձայն կատարմանը:

Մակար Եկմալյանը մշակել է բազմաթիվ հոգեւոր խմբերգերի մեղեդիներ, ժողովրդական ու աշուղական երգեր, որոնցից հանրահայտ են «Անձրեւն եկավ», «Լուսնյակ գիշեր», «Ջան գյուլում, «Հով արեք, սարեր ջան», «Աղջիկ դու սիրուն», «Վարդ կոշիկս», «Ազնիվ ընկեր», «Կեցցե Զեյթուն», «Ձայն մը հնչեց», մշտապես սիրված ու այսօր էլ հաճախակի հնչող այլ երգեր: Ինչպես եւ եկեղեցում կատարվող շարականներ, հոգեւոր երգեր, «Ռոզայի դեգերումները» կանտատը, դաշնամուրային նոկտյուրն, սիմֆոնիկ նախերգանք, ռոմանսներ:

Հազար ու մի զրկանքների միջով անցած երախտավորը կյանքի վերջին տարիներին կորցնում է հիշողությունը: Ներսիսյան դպրոցի տնօրինությունը, ուրանալով Եկմալյանի անկշռելի վաստակը, ստիպված է լինում հիվանդ կոմպոզիտորին հեռացնել աշխատանքից: Անգամ հարազատները, պատկերացում իսկ չունենալով նրա վաստակի կարեւորության մասին, նրա մեծարժեք ձեռագրերը, իբրեւ հնոտի թուղթ, վաճառում են… քաշով: Այդ պատճառով է, որ փրկվել են նրա միայն այն նյութերը, որոնք գտնվել են իր աշակերտների մոտ: Մեծ արվեստագետը  վախճանվում է միայնության մեջ, լքված բոլորից: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը: Տխու՛ր, տխրեցնող իրողություն… Ինչեւէ. ասվածն ամփոփենք մեծանուն Ռոմանոս Մելիքյանի խոսքերով. «Նա ապրեց իր մեծ առաքելության նախօրեին եւ գերեզման իջավ, երբ դեռ չէր իրագործել այդ առաքելությունը: Անմահ է Մակար Եկմալյանը, ինչպես անմահ հավիտենական է գեղեցիկը միայն…»:

Թեգեր: երաժշտությունԿոմիտասՄակար Եկմալյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքիր է իմանալ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist