Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Հունիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Կարմիր սար կոչվող հնավայրում

Հունվարի 7, 2023
Մշակույթ
Կարմիր սար կոչվող հնավայրում
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
615
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մեր հայրենիքը շատ հարուստ է պատմամշակութայի տարբեր հուշարձաններով, որոնք սփռված են երկրով մեկ, եւ ցանկացած վայրում կարելի է որեւէ նմուշ տեսնել։  Առավել շատ են նախաքրիստոնեական ժամանակաշրջանին բնորոշ այնպիսի հուշարձանները, ինչպիսիք են բնակատեղիները, դամբարանադաշտերը, ամրոցները, ամրացված անասնապահական փարախները, այլ նպատակներով կառուցված շինություններ, պարսպապատեր եւ այլն։

Վերջին շրջանում հնագետ Լեւոն Մկրտչյանն սկսել է ուսումնասիրել երկրի տարբեր հատվածներում գտնվող մոնումենտալ աշտարակներ, որոնց գործառույթը պաշտամունքային-ծիսական նպատակ է ունեցել։ Վերջերս Լեւոնի հետ, հնագետներ Գագիկ Սարգսյանի եւ Արտակ Գնունու ուղեկցությամբ, եղանք Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Ծաղկալանջ գյուղից մոտ 5 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող դամբարանադաշտում, որտեղ, ըստ հնագետների, պետք է գտնվեր նման հուշարձան։ Այս հատվածում պետք է գտնեինք նաեւ նմանատիպ երկրորդ աշտարակը, որը Արշալույս գյուղի վարչական տարածքում է։ Նշված տարածք տանող ճանապարհ կար նաեւ Նոր Եդեսիա գյուղի մոտով, որով էլ հասանք կիսանապատային մի վայր, որտեղ միայն քարակույտեր են, որոնց մեջ շատ են 3-5 հազարամյա, հանարավոր է՝ ավելի վաղ ժամանակաշրջանի դամբարաններ, դամբարանաբլուրներ։ Տարածքով, զգացվում է, ժամանակին ոռոգման բետոնակառույց ջրատար է անցել, որն այժմ ավերված է, սակայն տեղ-տեղ պահպանվել են այգիներ։ Մառախլապատ օր էր, եւ դժվար էր կողմնորոշվել տեղում, երբ 20-30 մետրից այն կողմ ոչինչ չի երեւում։ Այնուամենայնիվ, մեզ վերջապես հաջողվեց գտնել Կարմիր սար կոչվող տեղամասը, որի կենտրոնական մասում ոչ բարձր բլուրներ կան։

Ընդհանրապես, Արարատյան դաշտում նման բլուրներ քիչ կան, եւ եղածների մեծ մասը ժամանակին եղել է պաշտամունքային տարածք, ամրոց-քաղաք, ինչպիսին են Մեծամորը, Դվինը, Խոր Վիրապը, Շրեշ-բլուրը եւ այլն։ Կարմիր սարի տարածքում կային խրամատներ, որոնց մի մասը փորվել է դամբարանների տեղում, եւ բացվել են դրանց պատերը։ Տարածքը պատված է նաեւ հրաբխային ծագում ունեցող փոքրածավալ անհամար քարերով։ Վերջապես կարողացանք գտնել մեզ հետաքրքրող բլուրը, որի վրա է կառուցված, այսպես կոչվող, քարե զրահ-հարթակով աշտարակը։ Բլրի հարավարեւելյան ժայռապատ լանջը, որը նույնպես ժամանակին օգտագործվել է ամրաշինական նպատակներով, իջնում է ցած։ Մի քանի ժայռի վրա փոսորակներ կան, որոնք լի էին վերջերս տեղացած անձրեւի ջրով։ Այս փոսորակների մի մասը, բնական է, արդեն մարդու ձեռքի արդյունք են։ Հյուսիսարեւմտյան հատվածում դամբարաններ են, որոշ մասերում քարերը շարելով արահետ են բացել։ Այստեղ նույնպես, ինչպես ընդունված է, օգտագործվել են տեղի ժայռերը, որոնցից մեկը կենտրոնում է, ունի մոտ 3.5 մ երկարություն, 2 մ լայնություն։ Հնարավոր է՝ եղել է զոհասեղան։ Դրա ապացույցը քարի վրա փորված սանդ-փոսորակն է՝ մոտ 20 սմ տրամագծով ու նույնչափ խորությամբ։ Բացի այդ, քարի վրա կան եւ մի քանի փոսորակ՝ փոքր չափերով, առվակներ։ Աշտարակի հարավային կողմում գտնվեց նաեւ ավելի փոքր չափերով 2-րդ սանդ-քարը, որի փոսորակը, համեմատած հիմնական քարի, ավելի ծավալուն է եւ լի էր ջրով։

Ուսումնասիրելով դամբարանը, լուսանկարելով ու դրոնային նկարահանումներ կատարելով՝ դաշտամիջյան ճանապարհը մի կերպ գտնելով, կարողացանք հասնել Նոր Եդեսիա գյուղ, որտեղից էլ՝ Երեւան-Գյումրի մայրուղի։ Ճանապարհին զրուցեցի Լեւոն Մկրտչյանի հետ, ով ասաց, որ վերջին տարիների ընթացքում ուսումնասիրել է 20-ից ավելի նման աշտարակ, որոնք հիմնականում տեղակայված են դամբարանադաշտերում եւ հավանաբար ունեցել են թաղման ծեսի հետ կապված գործառույթ։ «Կարմիր սար կոչվող տեղամասը մոտ 1200 մ բարձրության վրա է, ինչի շնորհիվ իշխող դիրք ունի Արարատյան դաշտի հյուսիսային հատվածները եզերող տարածքների վրա։ Պատահական չէ, որ տարածքը հարուստ է հնագիտական հուշարձաններով։ Այստեղ խտացված են Ք. ա. 3-1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանախմբեր, որոնք իրարից առաձնանում են սահմանազատիչ քարաշարերով։ Այս դամբարանները խմբված են մի մոնումենտալ կառույցի շուրջ՝ պայմանականորեն «Ծաղկալանջ-1» աշտարակի, որը Հին Հայաստանի աշտարակատիպ շինության լավագույն օրինակներից է։ Հսկայական չափերով շինության ավերակները թեպետ տարիների ընթացքում անընդհատ ենթարկվել են խաթարումների, միեւնույն է, բավարար պահպանված վիճակով էլ դեռ աշտարակը խոսուն է։ Այն կազմված է քարե զրահ-հարթակներից, որոնք համակենտրոնության սկզբունքով դեպի վեր նեղանում են, եւ ամենավերնամասում դրված է հատած կոն հիշեցնող բոլորավուն կառույցը՝ կազմված խոշոր ժայռաբեկորներից։ Համալիրը բավական մեծ ու բազմատարր է եղել։ Մինչեւ հիմա էլ նկատվում են տարբեր կցակառույցների եւ արարողակարգային բաղադրատարրերի մնացորդները։ «Ծաղկալանջ-1» աշտարակը բրոնզ-երակթեդարյան Հայաստանի մոնումենտալ շինությունների լավագույն օրինակներից է»,- ասաց Լ. Մկրտչյանը։ Ոռոգման ավերված ջրանցքի ձախափնյա բարձունքը Կարմիր սար է կոչվում հավանաբար կարմիր ավազահող ու քարեր ունենալու պատճառով։ 

Հ. Գ. ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու եւ Լեւոն Մկրտչյանի հետ 10 տարուց ավելի ուսումնասիրել ենք Արցախի, հատկապես Քաշաթաղի շրջանի պատմամշակութային հուշարձանները։ 2020 թ. լույս է տեսել նույն հնագետների համահեղինակած «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի ամրոցները» գիրք-ալբոմը, որի լուսանկարների մի մասը, այդ թվում շապիկի առաջին էջինը տողերիս հեղինակինն են։ Գիրքը տպագրվել է «Նռանե» հրատարակչությունում՝ ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հովանավորությամբ։

Կիսվել2Tweet2Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Մեր անպաշտպան…  հայոց լեզուն

Մեր անպաշտպան… հայոց լեզուն

IPSE  DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ

IPSE DIXIT․ «Ինքն է ասել». հանգրվանային անդրադարձ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist