Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մարտի 26, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս…»

Հունվարի 11, 2023
Մշակույթ
«Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս…»
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
26
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Համազգային մեր զորությունը, զորությունը ազգովին՝ ամեն մեկիս մեր տեղը կզորացներ յուրաքանչյուրիս ու ամենքիս, համազգային մեր տկարությունը աղարտում ու աղավաղում է յուրաքանչյուրիս ու գրեթե ամենքիս վերընթացը: Եվ չեն աղարտվում, չեն աղավաղվում, չեն բեկվում, կիսատ չեն մնում մեզնից նրանք, ովքեր այս աշխարհ ոտ են դնում որդու եւ տիրոջ իրավունքով ու կամքով- մի Իսահակյան, մի Չարենց, մի Սարյան ու Խաչատրյան, մի Թումանյան… Նրանք իրենց Մեքքայում եղել են, նրանք իրենց Մեքքայից են գալիս, նրանք պատգամաբեր են, նրանք լեցուն են իրենց աստծու շշուկներով, նրանց կառույցներում այլ կամքերի համար տեղ չկա:

…Ռազմիկ Դավոյանի մուտքը վստահ էր եւ ձայնը՝ հաստատ: Այդքան վստահ մուտք, այդքան արդարացվող վստահություն, միանգամից այդպիսի հասունություն- մեր բանաստեղծությունը նախկինում թերեւս մի քանի անգամ արձանագրել էր, իսկ իմ սերունդը չարձանագրեց: Ռազմիկն այլ ոլորտներից, այլ ժամանակներից էր գալիս…»:

Հրանտ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լոռվա Մեծ Պարնի գյուղում ծնված բանաստեղծը եթե եղած չլիներ «իր Մեքքայում» եւ ոչ էլ լցված աստծո շշուկներով, ապա դժվար թե ի զորու լիներ սեփական վրանը խփելու հայ արդի պոեզիայի խտաբնակ անդաստանում, որտեղ փառավորապես իշխում էին գրականության Պառնասից իջած իրենից ավագ դասականները՝ Հովհաննես Շիրազ, Համո Սահյան, Պարույր Սեւակ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան՝ երեւելիների մի ողջ փաղանգ, որոնց շողարձակ լույսը կարող էր աննկատելիության մշուշում թողնել թեկուզեւ օժտված յուրաքանչյուր հավակնոտի: Սակայն այդպես չեղավ Ռազմիկ Դավոյան բանաստեղծի պարագայում, քանզի ինքը եւս ի վերուստ  օծված էր պոեզիայի ավազանում եւ նորովի էր հնչեցնելու հուզառատ ու բազմալար սեփական քնարը՝ նոր գույներ ու երանգներ հավելելով հայոց լեզվին, բազմադարյա հայոց բառուբանին: Առաջին տպագրված բանաստեղծության բերկրանքը վայելելու էր տասնյոթ տարեկանում, առաջին՝ «Իմ աշխարհը» գրքինը՝ քսաներեքում: Այդուհետ իրար էին հաջորդելու նոր ասելիքով, թեմատիկ նոր ընդգրկումներով ու հուզականությամբ մեկը մյուսից էապես առանձնացող ժողովածուները՝ «Ստվերների միջով», «Խաչերի ջարդը», «Ռեքվիեմ», «Մեղրահաց», «Կեղեւդ բաց արա»: Բանաստեղծի հիսունամյակին Համո Սահյանը հիացումով էր հնչեցնելու, որ «եկել է տաղանդավոր իր կրտսեր գրչակից ընկերոջ հազարի ժամանակը»: Ասել է, թե Ռազմիկ Դավոյանն արդեն իր լեռան բարձունքում էր՝ պոեզիայի սիրահարների իր բանակով, գրականագետների «սրի տակով» անցած ու գնահատված տաղանդավոր հեղինակ: Գրելու էր նաեւ մանուկների համար՝ «Ինչ էր եղել», «Տխուր փիղը»: Ու նաեւ արձակ գործերով էր հարստացնելու գրողական իր վաստակը՝ «Թորոս Ռոսլին», վեպ՝ «Եթե Աստված կամենա», տեսական՝ «Կենսական էներգիայի ուսմունքը»: Այսուհանդերձ, «աստծո շշուկներով» շռայլորեն հարուստ բանաստեղծը շարունակելու էր չափածո նոր արարումներով գեղեցկացնել ստեղծագործական իր տաճարը՝ լուսաշխարհ բերելով գիրք-գրքի հետեւից՝ «Տաք սալեր», «Պոեմներ», «Էպոս պատանության», «Քարե բարձ», «Ընտրանի»: Նրա որոշ գրքեր հրատարակվելու էին հայրենիքից հեռու՝ Բեյրութում, Նյու Յորքում, թարգմանվելու էին տարբեր լեզուներով, շատ բանաստեղծություններ մեղեդավորվելու եւ դառնալու էին սքանչելի երգեր:

Անժխտելի է ու ծանրակշիռ բանաստեղծի ստեղծագործական հունձքը՝ արժանացած ամենաբարձր գնահատանքի՝ ՀՀ Պետական մրցանակ, «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ, մեծարման այլ դրսեւորումներ՝ սկսած տակավին խորհրդային ժամանակներից: Սակայն ամենաարդարամիտ գնահատողը ժամանակն է լինելու եւ, իհարկե, հարատեւող այն ժողովուրդը, որ ծնում է տաղանդավոր իր զավակներին…

Մեծպարնեցի բանաստեղծը նրանց դասում է:

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

Թեգեր: Հրանտ ՄաթեւոսյանՌազմիկ Դավոյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Գիրք, որի էջերում արեւելքի լույսն է ու ջերմությունը

Մարտի 24, 2023
Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Հաջորդ Հոդվածը
Երկու մասունք

Երկու մասունք

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Սողացող պատերազմներում հաղթողներ չեն լինում…

    Որպեսզի չշարունակվեն մայիսները, նոյեմբերներն ու սեպտեմբերները

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Պետք է գտնենք այն լուծումները, որոնք կխթանեն բարձր արժեք ստեղծող արտադրությունների զարգացումը»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • ՀՀ-ն ատոմային էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի ամրապնդել իր դիրքերը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Աշխարհաքաղաքական խառնամարտ

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist