Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը

Հունվարի 27, 2023
Մշակույթ
Հայուհին՝ իտալական պոեզիայի ամենագեղեցիկ դեմքերից մեկը
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
77
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մենք փոքր ենք, այո,

Ձեզ ով էր ասում՝ մեզ սեղմեք այնքան,

Որ մենք ստիպված… ադամանդ դառնանք,

Ով էր ստիպում մեզ աստղերի պես ցիրուցան անեք,

Որ միշտ մեզ տեսնեք՝ ուր էլ որ գնաք…

Իսկ միայն ո՞ր աշխարհամաս չենք ցիրուցանվել, ո՞ր երկրի հողի վրա չեն շողացել հայի «ադամանդափայլ» եսն ու ինքնությունը: Աշխարհահռչակների մասին վերստին չասենք՝ նրանք սնուցանել են համաշխարհային գիտության գանձարանն ու մարդկային միտքը եւ հայտնի են այս նույն ապերախտ մարդկությանն ու այս նույն «համր ու խուլ» աշխարհին: Այդուհանդերձ, ունենք նաեւ այնպիսի անհատականություններ, որոնց ինքներս կամ լավ չենք ճանաչում, կամ չգիտենք առհասարակ, կամ ծանոթ են միայն նեղ շրջանակներին: Այդ անուններից է դեռեւս իր ողջության օրոք ճանաչման, իսկ մահվանից հետո՝ փառքի արժանացած, բանաստեղծուհի Վիկտորյա Աղանուրը: «Աղանուրը բանաստեղծուհի է ոչ միայն նրբազգաց, այլեւ խորազգաց եւ հմուտ քերթող իտալական լեզվի տաղաչափության»,- գրել է նահապետ հայր Ղեւոնդ Ալիշանը նրա մասին: Իսկ իր գնահատանքներում միշտ չափավոր ու ժլատ Արշակ Չոպանյանը չի զլացել այսպես պանծացնել իտալագիր հայուհուն. «Իր բանաստեղծությունը խորը եվրոպական գեղեցկության բոլոր ստացիկ հրապույրներուն ներքեւ կտրոփե պարզ, սրտաբուխ զգացողություն մը, որ կմատնէ քերթողուհվույն արենակցությունը Քուչակին ու Աբովյանին հետ…»:

Օրհնյալ գերդաստանի շառավիղներից է բանաստեղծուհին. ինչպես վկայում են վավերագիր տեղեկությունները՝ սերում են Ջուղայից, որտեղ ապրել են մինչեւ Շահ Աբասի արշավանքները, հետո գաղթել են Պարսկաստան, հաստատվել Նոր Ջուղայում, այնուհետեւ տեղափոխվել Հնդկաստանի Մադրաս քաղաք:

Աղանուրյանները հայտնի են եղել ազգաշահ իրենց գործունեությամբ՝ զբաղվել են բարեգործությամբ, կազմակերպել հանգանակություններ, կառուցել եկեղեցիներ, հիմնել կրթօջախներ: Հոգեւոր դաշտում են գործել Հարություն եւ Պետրոս Աղանուրյանները, իսկ պատմաբան, աստվածաբան, թարգմանիչ Մկրտիչ Աղանուրյանը Կալկաթայում 1820 թ. «Իմաստախնդրեան միաբանություն» կազմակերպության աթոռակալն է եղել: Մադրասում են ծնվել տոհմի մյուս հետնորդները՝ Աբրահամն ու իր ժառանգները: Աբրահամի կինը՝ Մարիամ-Թերեզան, դուստրն էր Մուրատյան վարժարանի բարերար Սամուել-Մուրատի: 1835-ին նրանց ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, այնուհետեւ գալիս եւ հիմնավորվում է Վենետիկում:

Հայկական ծագմամբ իտալացի բանաստեղծուհի Վիկտորյա Աղանուրի անունը Իտալիայի հայտնի ու մեծարված այնպիսի երեւելիների կողքին է, ինչպիսիք Բոկաչոն ու Դանթեն են: Բանաստեղծուհին ծնվել է 1855 թ. Պադուա քաղաքում: Հայրը՝ Էդուարդը, հայ էր, մայրը՝ Ջուզեպինա Պաչինին՝ իտալուհի: Ապագա բանաստեղծուհին մեծացել է Պադուայի «Հայերի տանը», որտեղ հաճախ էին հյուրընկալվում Եվրոպայի հայտնիները՝ գրողներ, արտիստներ, գիտնականներ, գործարարներ: Իր առաջին ստեղծագործությունները, հետագայում նաեւ գրքերը հայուհին տպագրում է քրոջ՝ Հելենայի նկարազարդումներով: Բանաստեղծությունների առաջին՝ «Հավիտենական զրույց» ժողովածուն, որի լուսընծայումը վստահված էր միլանյան հրատարակչությանը, ընթերցողին է հասնում 1900-ին: Ժողովածուն գերազանցում է բոլոր սպասելիքները՝ հայտնություն ու մեծ փառք բերելով հեղինակին: Դա է վկայում իտալացի փիլիսոփա, մտավորական ու քննադատ Բենեդետո Կրոչեի հիացական արձագանքը մամուլում. «Դրանք ամենագեղեցիկ բանաստեղծություններն էին, որոնք երբեւէ գրվել են իտալացի կնոջ կողմից…»: Իսկ նշանավոր բանաստեղծներ Կարդուչչին, Լեոպարդին, Ադա Նեգրին նրան համարել են իտալական արդի պոեզիայի ամենից գեղեցիկ դեմքերից մեկը՝ շեշտելով նրա մտածումների ինքնատիպությունը, զգացմունքների հազվագյուտ խորությունը: Երեք տարի անց գիրքը վերահրատարակվում է Թուրինում: Նույն ցնծությամբ էր ընդունվելու նրա երկրորդ հոգեզավակը՝ «Նոր երգերը»՝ հրատարակված 1908-ին, Հռոմում: Այս ժողովածուները ոչ միայն Իտալիայում, այլեւ Եվրոպայում են սիրված ու հանրահայտ դարձնում հեղինակի անունը: Իսկ 1905 թ. նրա ստեղծագործությունները հայերեն էր թարգմանել եւ հրատարակել Մխիթարյան միաբանության  հայտնի հայրերից Արսեն Ղազիկյանը:

Իր ստեղծագործություններում Աղանուրը անդրադարձել է նաեւ հարազատ ժողովրդի բախտին ու ճակատագրին, հայրենի օթեւաններից զրկված իր եղբայրների տառապանքներին: Հայկական ինքնության տրոփով են բաբախուն «Հեռավոր եղբայրներիս» բանաստեղծության տողերը: Եվ ոչ միայն այս մեկի: Հայրենասիրական գործերում նա արձագանքել է մեր ժողովրդի ազգային ինքնության, ազնվական վեհության եւ սեփական ուժն ու իրավունքները  վերագտնելու ազգափրկիչ խնդիրներին:

Յուրօրինակ դրամա է հիշեցնում 55-ամյա Վիկտորյա բանաստեղծուհու վախճանը. չարորակ ուռուցքի վիրահատությունը դառնում է ճակատագրական: Իսկ նրա ամուսինը՝ Գաիտո Բոմբիլին, ինքնասպան է լինում սիրասուն կնոջ հենց աճյունի մոտ, եւ երկուսին էլ հողին են հանձնում միաժամանակ…

Թեգեր: Վիկտորյա Աղանուր
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Մարտի 21, 2023

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Շնորհանդես

Հաջորդ Հոդվածը
Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ…

Հայկի զավակնեեեեր, զգաաաաաաստ...

Թշնամական սադրանք՝ ամրացված «դոլարապաշտ» անգրագիտությամբ

Թշնամական սադրանք՝ ամրացված «դոլարապաշտ» անգրագիտությամբ

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist