Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Բանական պոեզիա

Մկրտիչ Գրաբսկու ծննդյան 75-ամյակին

Փետրվարի 9, 2023
Մշակույթ
Բանական պոեզիա
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
596
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Կյանքի իմաստի փնտրտուք: Ահա մարդկությանը բոլոր ժամանակներում մտահոգող գոյավիճակ, որը պոետական մոտեցումների հրաշալի օրինակներով զարդարող բանաստեղծների պակաս չի զգացել հայ ու համաշխարհային գրականությունը: Նրանցից յուրաքանչյուրն աշխատել է իր աշխարհազգացողությամբ՝ հենվելով կյանքի իմաստասիրական ու գեղագիտական իր հենասյուների վրա:

Մկրտիչ Գրաբսկու պոեզիայում այս գոյավիճակի բանաստեղծական իմաստավորումը ծավալվում է իր աշխարհընկալման տիրույթում: Օբյեկտիվ իրականության հարատեւ շարժման մեջ նա նկարագրում է ծնվող հոգեբանական բազմաբնույթ իրավիճակները եւ պոետական առանձնահատուկ շնորհով փորձում ճանաչելի դարձնել անճանաչելին: Բանաստեղծությունը բերելով իմացության դաշտ՝ այնտեղ է դիտարկում անհատին, հրավիրում՝ մասնակցել իրատեսական մարդաբանության արդիական հոգեբանական թնջուկների ճանաչման գործընթացին: Այս առաջարկով է ներկայանում Մկրտիչ Գրաբսկու պոեզիան:

Կենսուղու փնտրտուքը Գրաբսկու պոեզիայում, մտնելով պոետական վաղուց հայտնի հնարքի՝ մարդկային կյանքը ջրահոսքի հետ համեմատելու տարածքը, միեւնույն ժամանակ ի ցույց է դնում հոսքի իր հունը: Ըստ նրա՝ կյանքի իմաստը փնտրելու ճանապարհը պետք է անցնել փոխկապակցված գոյավիճակների իմաստավորմամբ՝ նպատակաուղղված անհատի, որպես բնության բաղկացուցիչ մասի, կենսական ամբողջական համակարգի մեջ իր տեղը գտնելուն, այսինքն՝ յուրաքանչյուր իրավիճակ ունի իրեն ընկալող մի այլ իրավիճակ, եւ այդ՝ իրար ընկալունակ լինելու հաշվին ապահովվում են կենսական զարգացումները:

Իսկ եթե փոխադարձ անընկալունակության մթնոլորտ է, եթե լույսը չի ցրում խավարը, եւ խավարը չի փորձում տարածվել լույսի մեջ, ուրեմն՝ կյանքը կարող է անցնել անհետագիծ, անտրամաբանական ու անիմաստ հարթության մեջ.

Ապակու թերթի մակերեսին հարթ,

Ձեւախեղելով գունդն իր թափանցիկ,

Գարնան անձրեւի կաթիլն է զվարթ,

Առանց հետագիծ՝ հոսում փութանցիկ:

Երկնքից իջած անձրեւի զվարթ կաթիլն ասելիք ունի: Նույն կերպ էլ՝ հենց սա է երկիր իջած անհատի առաքելությունը: Մխրճվել իր ասելիքն ընկալողների բանակի մեջ՝ ստեղծելով մարդկային փոխկապվածության զարգացումների նոր որակներ: Սակայն, ցավոք, «ձեւախեղվում» է անձրեւի թափանցիկ գունդը՝ ջանալով տարածվել ու տարածել իր ուրախ տրամադրությունն ու զվարթությունը, տեղ հասցնել ու իրացնել ասելիք-առաքելությունը, սակայն… անհաղորդ է միջավայրը, ապակու թերթը՝ հարթ ու անընկալունակ:

Այս ամենը պարզ է միայն առաջին հայացքից։ Մարդկային հարաբերություններում անխուսափելի են անհատական առանձնահատկություններից բխող, ճշմարիտ փոխկապակցվածության քողի տակ գործող նմանակումները, սակայն դրանք կեղծ ընդօրինակումներ են եւ անընդունելի են իմաստասիրական բարձր չափումներով առաջնորդվող բանաստեղծի հոգու համար: Նմանակումը  նույնանալը   չէ, ոչ էլ իրար հետ ներդաշնակ ընթացող զուգահեռումներն են։ Նմանակումը, ինչքան էլ հակասական թվա, կարող է ծնվել մարդու հոգում գործող չարության զգացողության՝ նախանձի դրդմամբ.

Դժվար է ապրել նմանակելով,

Երբ տարբերության նախանձն է գործում,

Ընդհանրությունը հաշվի չառնելով,

Ստորացնել է մարդ մարդուն փորձում:

Սակայն միայն սա չէ նախանձի նկարագիրն ու նրա հետեւանքը: Այդ չարիքից չի կարող խուսափել հենց ինքը՝ նույն չարիքի աղբյուրը:

Մկրտիչ Գրաբսկին պոեզիա է բերել մարդու ոչ միայն ներաշխարհը, որտեղ զուտ հուզումներ են, տառապանքի ու սիրո խորքային ապրումներ, լուսավոր գծեր ու հետագծեր, արմատներ ու սաղարթներ, այլեւ հոգեվերլուծաբանական մոտեցումներ՝ այդ ամենի նկատմամբ: Որդեգրելով ստեղծված, արարված ամեն ինչի անքակտելիության սկզբունքը, անծանոթի ծանոթ լինելու իմաստնությունը՝ նա մարդ արարածին բանաստեղծագրում է որպես նրա «առաջին ճիչի» եւ «վերջին հոգոցի» համաձուլվածքի:

Այն խոսքը, թե կյանքը պայքար է, վաղուց է անցնում բերնեբերան: Սակայն որտեղ է սկսվում եւ որտեղ կամ ինչով է ավարտվում այն, ով կարող է բանաստեղծորեն կանոնակարգել ավելի լավ, քան Մկրտիչ Գրաբսկին: Իսկապես, կյանքի պայքարի մեջ նետվում են հաղթելու վճռականությամբ, որի խորհուրդը մարդու բռունցքված ձեռքերն են նրա ծննդյան պահին, սակայն հեռանում են պարտված՝ ձեռքի ափերը բաց.

Բոլորն են ծնվում բռունցքված ձեռքով,

Ու մահանում են ձեռքի ափը բաց…

Ահա թե ինչ պայքար է կյանքը, եւ ովքեր են այդ պայքարի երկու կողմերում. մի կողմից թերարժեքության բարդույթը, իսկ դրա դիմաց՝ կամքն է համառ:

Ընթերցելով Գրաբսկուն՝ հասկանում ես, որ բանաստեղծությունն ընդհանրապես միայն կյանքին հաճելի պահեր պարգեւելու, սփոփելու, մխիթարելու, գեղագիտական հաճույք, ճաշակ, հոգեւոր թռիչքներ պարգեւելու, լույսն ստվերից, իրականն անիրականից տարբերելու, արմատների կանչն ու հիշողությունը վառ պահելու համար չէ… Գրաբսկու բանաստեղծությունն ինքնաճանաչողության այն երեսն է, որտեղ վերծանման աշխատանք է կատարված՝ գիտակցականի, բնազդի, կամային հատկանիշների, ոգեւորության, ընկճվածության, թերարժեքության եւ հոգեկան այլ իրավիճակների մասին, որոնց մեջ մարդն է իր առօրյայով:

Հույզերը մարդու հոգեկան ապրումների ծփանքներն են: Հենց այդ ալեծփանքներին   նվիրված  պոետիկ չափագրումները ոչ միայն զարմացնում ու հիացնում են, այլեւ օգնում են կողմնորոշվել հոգեբանական տարատեսակ դրսեւորումների մեջ:

Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թեգեր: բանաստեղծբժիշկՄկրտիչ Գրաբսկի
Կիսվել2Tweet2Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»

Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist