Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»

Փետրվարի 9, 2023
Մշակույթ
Հուշերի գիրք՝ նվիրված «Սիրունատես Բեկին»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
184
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Որքան էլ կինոգիտական տեքստին հարիր չեն հուզականությունն ու խանդավառությունը, այդուհանդերձ, անհնար է զերծ մնալ հիացական ձայներանգից եւ գնահատականներից, երբ խոսքն այնպիսի մասշտաբի արվեստագետի եւ անձի մասին է, ինչպիսին հայ կինոյի նահապետ Համո՝ Համբարձում Բեկնազարյանն է, որ առավել հայտնի է եղել իբրեւ Ամո Բեկ-Նազարով, նույն ինքը՝ ռուսական նախահեղափոխական կինեմատոգրաֆի երբեմնի աստղ Ամո Բեկ կամ Գեղեցկատես Բեկ, այնուհետեւ հաջորդաբար՝ վրաց կինոյի հիմնադիր, հայրենական կինոյի հիմնադիր, խորհրդային մի շարք այլ հանրապետությունների կինեմատոգրաֆների կայացման մեջ մեծ դերակատարում ունեցած ռեժիսոր, քրդեր-եզդիների, պարսիկների, չեչենների, գոլդերի մասին նկարված աշխարհում առաջին ֆիլմերի հեղինակ: … Նա իսկական պարգեւ էր խորհրդային ինտերնացիոնալ կայսրության կինոյի համար…»:

Այս տողերը հայկական կինոյի հարյուրամյակի առիթով օրերս լույս տեսած «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» մեծարժեք հուշապատում գրքի խմբագիր Սիրանույշ Գալստյանի նախաբան խոսքից են, որում արվեստագիտության թեկնածուն անդրադառնում է մեծ արվեստագետի առաքելությանը, նրա անցած ճանապարհին, վաստակին եւ սույն գրքի նախապատմությանը. «Որքան էլ տարօրինակ թվա, ժամանակակիցների հուշերը հավաքված ու պատրաստ են եղել տակավին 1984 թվականին՝ հրատարակման սպասելով գրեթե չորս տասնամյակ: Այդ կարեւոր եւ շնորհակալ գործն այն ժամանակ արել է Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի պետական թանգարանի կինոարվեստի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Վիլենա Մելիք-Օհանջանյանը: Գրքի գրախոսը եղել է մեր ամենաբեղուն կինոգետներից մեկը՝ արվեստագիտության թեկնածու Կարեն Քալանթարը»:

Միայն պատկերացնել է պետք, թե ինչպիսի նվիրական ու տքնաջան աշխատանք է պահանջվել գիրքը կազմող Վիլենա Մելիք-Օհանջանյանից՝ մեկիկ-մեկիկ հավաքված հուշապատումներով Համո Բեկնազարյան երախտավորի ստեղծագործական ու մարդկային դիմանկարի պսակն ամբողջացնելիս: Առինքնող է նաեւ իր՝ կինոարվեստի խորագիտակ-մշակի խոսքը՝ «Հայ կինոյի հպարտությունը» խորագրի ներքո, որով ուրվագծում է բացառիկ ռեժիսորի, կրքոտ թատերասերի ու դերասանի կայացման հանգամանքներն ու ընթացքը, նրա ստեղծած կինոնկարները: «Նրան առանձնապես հրապուրում են արկածային եւ դետեկտիվ ֆիլմերը: Բեկնազարյանը երազում է ինքը դառնալ նման շարժանկարների հերոս,- գրում է Վիլենա Մելիք-Օհանջանյանը:- Սակայն բնությունը նրան օժտել էր ֆիզիկական մեծ ուժով: Սկսվում են համառ պարապմունքները սպորտում: Ի վերջո, հաստատակամության, գեղեցիկ, արտահայտիչ արտաքինի շնորհիվ բացվում են կինոֆաբրիկաների դռները տրյուկային նոր դերասանի առջեւ: «Սիրունատես Բեկ», «Ռուսական էկրանի աստղ». այսպես են հորջորջում նրան հոդվածագիրները»:

Այնուհետեւ անդրադառնում է Եվգենի Վախթանգովի, Ֆեոդոր Շալյապինի հետ մտերիմ շփումներ ունեցած ռեժիսորի՝ վրացական շրջանում նկարահանած ֆիլմերին՝ «Հայրասպանը», «Կորուսյալ գանձեր», «Նաթելլա», ուրացող Բաքվում՝ «Սեւիլ», «Տունը հրաբխի վրա», հայկական առաջին՝ 1925-ին նկարահանված «Նամուս», ապա եւ՝ «Շոր եւ Շորշոր», քրդերի կյանքից՝ «Զարե», իրանական չքավորների մասին՝ «Խասփուշ», չեչենների կյանքին նվիրված՝ «Շքանշանով մարդը», եւ, իհարկե, Բեկնազարյանի ստեղծագործության բարձրակետն համարվող հայկական առաջին հնչուն ֆիլմին՝ «Պեպոյին», որը «Պրավդա» թերթը համարելու էր մեր, այսինքն՝ «խորհրդային կինոյի հաղթանակը»: Իսկ «Դավիթ Բեկ» կինոնկարին նույն թերթը այսպես էր արձագանքելու. «Դավիթ Բեկը» կոգեշնչի հային այնպես, ինչպես ռուսին, ուկրաինացուն, ինչպես խորհրդային յուրաքանչյուր մարդու՝ իր հուզական լիցքով, հայրենասիրությամբ եւ զավթիչների հանդեպ ատելությամբ…»:

Ընդգրկուն է գիրքը կազմողի ասելիքը՝ գործունեություն միջինասիական հանրապետություններում, մեծանուն դերասանների մասնակցությամբ նկարահանված, սակայն կոնսերվացված «Երկրորդ քարավան» կինոնկար, «Նամուսի» հնչուն տարբերակով ստեղծման ծրագիր, «Խաթաբալայի» էկրանավորման մտահղացում, ուշագրավ այլ փաստեր՝ գրքային մի քանի սուղ էջերի շրջանակներում:

Թվում է, թե որոշակիորեն ներկայացվեց հայ կինոյի նահապետին նվիրված գիրքը, սակայն բնավ էլ այդպես չէ. բուն ասելիքն ականավոր կինոռեժիսորի կյանքի եւ գործունեության մասին հայ եւ տարբեր ազգերի կինոգործիչների պատմածներն են՝ Գրիգոր Չախիրյան, Արշալույս Արշարունի, Ստեփան Կեւորկով, Հենրիկ Մալյան, Յուրի Երզնկյան, Վերիկո Անջափարիձե, Բորիս Սովեր, Ալեքսանդր Ֆեվրալսկի, Եֆիմ Ձիգան, Լեւոն Իսահակյան, Գուրգեն Թոնունց, Լաթիֆ Ֆայզիեւ, Իլյա Վայսֆելդ, Էրազմ Մելիք-Քարամյան, վաստակաշատ այլ դեմքեր:

Կինոռեժիսորի մասին յուրօրինակ «պատումներ» են հիշեցնում ներկայացված հնօրյա՝ սեւ ու սպիտակ բազմաթիվ լուսանկարները՝ երիտասարդ Բեկնազարյանը, կադրեր ֆիլմերում մարմնավորած իր դերակատարումներից, դրվագներ, աշխատանքային պահեր…

Հուշերի գիրքն ամփոփվում է այն կազմողին՝ ազնվական ծագում ունեցող գերդաստանի դուստր Վիլենա Մելիք-Օհանջանյանին նվիրված՝ հրատարակչի կողմից գրված ճանաչողական սեղմ ակնարկով: Երախտագիտությամբ հավելենք, որ մայրական այս «հունձքը»՝ «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» ժողովածուն, հրատարակվել է հենց իր դստեր՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ առողջապահության նախարարության ակադեմիկոս Չազովի անվան սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Ռուսաստանյան ազգային կանխարգելիչ սրտաբանության միության նախագահ Նանա Պողոսովայի կողմից: Գեղեցիկ ու ընդօրինակելի վարք. այլապես ով իմանա, թե ինչ ճակատագիր կունենար քառասուն տարվա «վաղեմության», բայց միայն օրերս հրատարակված սքանչելի այս գիրքը…

Թեգեր: Համո ԲեկնազարյանՖիլմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    431 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 108
  • Զորավար Անդրանիկ. «Դավաճան է նա, ով չի լսեր ահազանգը»

    103 Կիսվել են
    Կիսվել 41 Tweet 26
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    301 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ռոման Նավասարդյան. «Իմ կարիերայի գլխավոր «մեղավորները» եղել են կոմբինատի մարդիկ…»

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist