Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր»

Փետրվարի 14, 2023
Մշակույթ
«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
192
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Թիֆլիսի ծոցից դուրս եկած Բաբկեն Ներսիսյանը արագ դարձավ հայ-վրացական թատերական արվեստի կամուրջն ու Հայաստանի արվեստասեր հանդիսատեսի սիրելին, Շահումյանի թատրոնի սյուներից: Ներսիսյանը ամենախարակտերային դերասաններից էր՝ յուրահատուկ խորությամբ, լուրջ դերերի ծանրությամբ: Մեծ ամագ ունի Ներսիսյանը մայր թատրոնի ծաղկման գործում: Հիշարժան են նրա Պեպոն, Սայաթ Նովան, Սուրմելյանը…

Ռուբեն Զարյան

Սակավաթիվ արվեստագետների է բախտ վիճակվում, երբ տակավին երիտասարդ, հաստատեն իրենց ես-ը, վաստակած լինեն նախանձելի ճանաչում եւ իրենց համբավը տարածեն գործունեություն ծավալած օտար երկրի սահմաններից դուրս: Այդ եզակիներից էր վրաց մայրաքաղաքում ծնված, հետագայում իր անհատականությամբ հայ թատրոնի սյուներից մեկը խորհրդանշող Բաբկեն Ներսիսյանը, ով բեմարվեստ էր ոտք դրել տասնհինգ տարեկանում, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնում: Արվեստասերներն այդ հասակից արդեն իսկ նկատել էին նրա տաղանդը՝ բարձրաձայնելով, որ «ծնվել է հայ թատրոնի ապագա երեւելի դեմքերից մեկը»: Նրան անվանելու էին «թատրոնի սիրտ» եւ կանխատեսելու փայլուն ապագա: Եվ չէին սխալվելու. տասնինը տարեկան դերասանը խաղալու էր «Գիքորում»՝ մարմնավորելով տարեց հոր՝ Համբոյի կերպարը, եւ սա այն դեպքում, երբ Գիքորի դերակատարը տարիքով մեծ էր իրենից: Դրան հաջորդելու էր Ֆերդինանդի դերակատարումը «Խարդավանք եւ սեր» ներկայացման մեջ: Այնուհետեւ համալրելու էր Թիֆլիսի Հայկական դրամատիկական թատրոնի դերասանական կազմը՝ նույն բեմում խաղալով մեծն Վահրամ Փափազյանի հետ: Տասնյակ գլխավոր դերեր, խենթի պես սիրահարված երկրպագուներ. նրան սիրելու եւ կարոտելու էր ոչ միայն հայ, այլեւ վրացի հանդիսատեսը: Պեպո էր խաղալու եւ հայերեն, եւ վրացերեն լեզուներով:  Եվ տաղանդավոր դերասանի համբավը հասնելու էր հայրենիք:

1956 թ. Վարդան Աճեմյանի հրավերով Բաբկեն Ներսիսյանը տեղափոխվում է Երեւան, շարունակում գործունեությունը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում, որտեղ այդ շրջանում դեռ բեմի վրա էին մեր բեմարվեստի կուռքերը՝ Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը: Եկավ միանալու նրանց եւ դառնալու այդ մեծերից մեկը: Լայն դիապազոնի դերասանը հանդես էր գալու ամենատարբեր՝ կատակերգական, բնութագրական, դրամատիկական, ողբերգական դերերով՝ Քաջ Նազար՝ «Քաջ Նազար», Աբիսողոմ աղա՝ «Մեծապատիվ մուրացկաններ», Պեպո՝ «Պեպո», Միքայել՝ «Էլի մեկ զոհ», Օսեփ՝ «Քանդած օջախ», Բեն Ալեքսանդր՝ «Իմ սիրտը լեռներում է», Արա Գեղեցիկ՝ «Արա Գեղեցիկ», Արտավազդ՝ «Արտավազդ եւ Կլեոպատրա», Գեւորգ՝ «Նույն հարկի տակ», Տիգրան՝ «Վերջին մեխակներ», Պեպինո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի», Միքայել՝ «Քաոս» ներկայացումներում:

Բաբկեն Ներսիսյանը, որ թատրոնը գերադասում էր կինոյից, սքանչելի կերպարներ է կերտել նաեւ  հայկական բազմաթիվ սիրված ֆիլմերում՝ Մարութխանյան՝ «Քաոս», Ծատուրյան՝ «Կամոյի վերջին սխրանքը», Սուրմելյան՝ «Սարոյան եղբայրներ», մսյո Ժակ՝ «Մսյո Ժակը եւ ուրիշները», Աբբաս Միրզա՝ «Հյուսիսային ծիածան», Բալյան՝ «Թռիչք անդունդի վրայով», Բաբլոեւ՝ «Ում է ժպտում կյանքը»: Չմոռանանք Կիմ Արզումանյանի նկարահանած «Սայաթ Նովան», որը թեեւ էկրան է բարձրացել հեռավոր 1960-ին, բայց առ այսօր շարունակում է մնալ մեր ամենասիրված հուզական ֆիլմերից մեկը: Ավելին, Բաբկեն Ներսիսյանի կերպավորած Սայաթ Նովան այնքան խորն է կերպավորվել ազգի հավաքական հիշողության մեջ եւ մտապատկերում, որ հանճարեղ բանաստեղծին ու աշուղ-երգչին անհնարին է պատկերացնել որեւէ այլ կերպ, քան կինոնկարում, քան բաբկեններսիսյանականն է:

«Իսկապես մեծ դերասան… Մեր հզոր փաղանգի շղթայի վերջին օղակն էր, – գրում է թատերական գործիչ ու վաստակաշատ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:- Իր նախորդների՝ Ադամյանի, Փափազյանի, Աբելյանի, Ալիխանյանի, Զարիֆյանի…, իրապես այս հսկաների արժանավայել շարունակություն… Չեմ կարող ասել՝ երբ եմ առաջին անգամ լսել կամ հանդիպել վարպետին, հետո արդեն՝ բարեկամիս, կյանքի վերջին տարիներին՝ ընկերոջս: Բայց գիտեմ, որ առաջին իսկ շփումից մի փոթորիկ տակնուվրա արեց հոգիս: Դերասան, որի մարմնավորած կերպարները թատրոնում ու կինոյում անտարբեր չթողեցին հանդիսատեսին: Դերակատարումների մասին, անշուշտ, խոսել են ու դեռ երկար կխոսեն թատերագետները…»:

Հավելենք. ժողովրդական դերասանը Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման՝ ըստ Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի, որը 1947-ին բեմադրվել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնում: Մասնակցել է ռադիոյի եւ հեռուստատեսության բեմադրություններին, հանդես եկել անգերազանցելի ասմունքով… Արվեստագետ, որի նմանների ծարավը՝ այս էլ երբվանից, ունենք ազգովի:

Թեգեր: Բաբկեն Ներսիսյանդերասանթատրոն
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Ազգային հերոսներն օրինակներ են

Ազգային հերոսներն օրինակներ են

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist