Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Ապրիլի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Սփյուռք

Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ

Փետրվարի 14, 2023
Սփյուռք
Հայկական եւս մեկ օր՝ անմոռանալի հույզերով ու ջերմությամբ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
319
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վալենսիայում կայացավ ֆրանսահայ բանաստեղծուհի Աննա Մաճկալյանի «Դեժավյու» գրքի շնորհանդեսը, ինչպես նաեւ նույն հեղինակի վրձնին պատկանող նկարների ցուցահանդեսը։

Միջոցառումը վարում էր «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով կոտրելով այդ տեսակ ձեռնարկներին վերաբերող ամեն կարգի կարծրատիպ՝ շատ անմիջական ու հետաքրքիր հունով տարավ ամբողջ երեկոն եւ մեր հայրենակիցներին ներկայացրեց փարիզաբնակ հյուրի կյանքն ու ստեղծագործությունը։ Եվ ծանոթության ձեւն ու ընտրած ոճն այնքան հրաշալի էին այս պարագայում, որ, կարծում եմ, անմոռանալի կմնան բոլոր ներկաների համար։ Համենայնդեպս, հաղորդավարի՝ հումորով, հույզերով եւ վերլուծականով հրամցնելու փորձը հաջողությամբ պսակվեց՝ ստեղծելով այնպիսի մթնոլորտ, որ հոգնածության մասին խոսք անգամ լինել չէր կարող. ժամանակն, իրոք, աննկատ էր անցնում։ Իսկ շնորհանդեսն իսկապես վերածվել էր հայկական մշակույթին ձոնված արարողության, երբ առիթ եղավ նաեւ, որ մեր համայնքի տաղանդավոր անդամները հանդես գան տարբեր գործերի կատարումներով։

Ձայնային հոյակապ տվյալներ ունեցող օպերային երգիչ Էդգար Աբրահամյանը ունկնդիրներին հրամցրեց Առնո Բաբաջանյանի «Առաջին սիրո երգը» եւ «Նոկտյուրնը»՝ արժանանալով հիացական բացականչությունների եւ ծափահարությունների։ Տուրք տալով քաղաքային ռոմանսների լավագույն ավանդույթներին, երիտասարդ Հարություն Հովհաննիսյանը բեմ դուրս եկավ եւ կիթառով անմոռանալի րոպեներ պարգեւեց ներկաներին՝ երգելով Ռուբեն Հախվերդյանի «Գայլը», Ֆորշի «Դու դեռ չգիտես»-ը, «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտությունը՝ Աշոտ Սաթյանի)։ Հարությունից կիթառը ստացած մեր մեկ այլ երիտասարդ հայուհի՝ Վիկտորյա Ղազարյանն էլ իսպաներենով գեղեցկացրեց  օրը…

«Տանեմ դեպի իմ մանկություն», «Հայ զինվոր», «Իմ Երեւան», «Հայ կինը», «Այբբենարան», «Եկ խոսենք հայերեն»՝ Ա. Մաճկալյանի այս բանաստեղծությունները հրաշալիորեն արտասանեցին կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Սաղաթելյանը եւ սաները՝ Անիտա Գեւորգյանը, Քրիստինա Սարգսյանը, Արտակ Մկրտչյանը եւ Ասիա Թորոսյանը։ Այլ էր, սակայն, մթնոլորտը, երբ հայկական դպրոցի ուսուցչուհի Տաթեւ Սարգսյանն ասմունքեց բանաստեղծուհու «Օջախից հեռու»-ն։ Անհնար էր գտնել դահլիճում գեթ մեկին, ում աչքերից գոնե մեկ արցունք չհոսեր։

Միջոցառման գեղարվեստական մասը լրացրել էին նաեւ աշակերտները. երաժշտական տաղանդով աչքի ընկնող Անժելա Գեւորգյանը ջութակով կատարեց Արամ Խաչատրյանի «Օրորը», Իզաբելլա Մանուկյանը երգեց «Մեր լեզուն», դաշնամուրի վրա իրենց շնորհը ցուցադրեցին Ինեսա Աբովյանն ու Ասյա Թորոսյանը՝ ներկայացնելով «Անդանտինոն» եւ «Սոնատինան»։

Երեկոյի ավարտին ներկաներն օգտվեցին ուտեստներից, որոնք միջոցառման համար  հայ կանայք էին պատրաստել։ Այդ առումով տպավորիչ էր հատկապես Մարիաննա Կնյազյանի տորթը, որը գրքի բաց էջ էր հիշեցնում՝ Աննա Մաճկալյանի գրչին պատկանող բանաստեղծական մի քանի տող վրան անուշ կրեմով գրված։ 

Նշենք, որ միջոցառմանը ներկա էր նաեւ ծննդավայր Նավառայից արդեն իր հեղինակած գրքի շնորհանդեսի նպատակով այս օրերին Վալենսիա ժամանած մեր ժողովրդի ջերմեռանդ բարեկամ, գրող Ֆերնանդո Խոսե Վակերո Օրոկիետան, ով խոստովանեց, թե չէր կարող հայկական կենտրոն այցելելու նման հնարավորությունը բաց թողնել։

Իսկ մեր հայրենակիցները, որոնք դեռ երկար չէին կարողանում բաժանվել իրարից, նկատում էին, որ այս կարգի ձեռնարկների կարիք շատ ունեն, եւ բնավ պարտադիր չէ առիթը՝ այն կարող են հենց իրենք ստեղծել։

Արթուր ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վալենսիա, հատուկ «ՀՀ»-ի համար 

Թեգեր: Աննա Մաճկալյանգիրքշնորհանդես
Կիսվել1Tweet1Կիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

«Հայաստանի օրերը» Կրասնոդարի երկրամասում

Մարտի 31, 2023
«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

«Հաղթանակի ժառանգությունը հզոր բարոյական ռեսուրս է»

Մարտի 16, 2023

Հայուն անխախտ առաքելութիւնը

Իսպանիայի 40-րդ քաղաքը ճանաչեց Հայոց եղեռնը

«Աշխարհ, այո՛, շուռ է եկել»

«Ուժեղ Հայաստանը բոլորիս հզորության արմատն է»

Թշնամական սադրանք՝ ամրացված «դոլարապաշտ» անգրագիտությամբ

Մեր մայրենին՝ իսպանական հողի վրա

Հաջորդ Հոդվածը
Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

Ռուբեն Սեւակ. «Կը լսե՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ…»

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    Հայաստանին օգնությունը բարեգործություն չէ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Արեւմուտքի եւ Ռուսաստանի համագործակցության ամենահարմար տարածաշրջանը Հայաստանն է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    74 Կիսվել են
    Կիսվել 30 Tweet 19
  • «Երեւանի ՋԷԿ»-60

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ռազմական սպառնալիքի ներքո երկխոսություն չի կարող ծավալվել

    0 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist