Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում

Փետրվարի 15, 2023
Մշակույթ
Ֆիլմը ցուցադրվեց «Նարեկացի» արվեստի միությունում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
92
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ֆորտունա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի «Բազմակողմանի արվեստագետը» ֆիլմը, որը նվիրված է հայ ազգային տարազների ժողովրդական վարպետ, տիկնիկագործ, բանաստեղծուհի, մի շարք երգերի եւ երաժշտությունների հեղինակ Մարտուհի Սարգսյանին, ցուցադրվեց Երեւանի «Նարեկացի» արվեստի միությունում:

Ֆիլմի ռեժիսորը եւ սցենարիստն Իվան Անտոնյանն է, իսկ օպերատորը եւ մոնտաժողը՝ Էդգար Օհանյանը: Այն առայժմ երկու անգամ ցուցադրվել է «Ֆորտունա» հեռուստաընկերությամբ, Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում՝ առաջնորդ գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի խորհրդով:

Ֆիլմի ցուցադրմանը ներկա էին հյուրեր ոչ միայն Երեւանից, Վանաձորից, ՀՀ տարբեր վայրերից, այլ նաեւ Հնդկաստանից, Չինաստանից, Գանայից: Միջոցառումը վարում էր «Երջանիկ տարեցներ» մշակութային միության նախագահ, երիտասարդ ստեղծագործող Աշոտ Դալլաքյանը, ով միջոցառումն սկսեց իր պապիկի՝ ՀՀ արդարադատության երջանկահիշատակ նախարար, արդարադատության գեներալ-լեյտենանտ, ՀԳՄ անդամ Արմեն Աշրաֆյանի «Հայրենիքիս» բանաստեղծության ասմունքով, որն ընդունվեց ծափերով: Ապա նա ներկայացրեց ֆիլմը:

Այնուհետեւ ներկաները դիտեցին ֆիլմը, որն ընդմիջվում էր ծափահարություններով: Ֆիլմաշարի հեղինակ Իվան Անտոնյանի եւ ֆիլմի հերոսուհու՝ Մարտուհի Սարգսյանի մասին դրական խոսքեր ասացին ՀՀ ԱԺ պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արփինե Վարդանյանը, ՀՀ Ժողովրդական  արտիստ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը, ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Հրանտ Թադեւոսյանը (Թաթոս), ՄԳԱ ակադեմիկոս, անվանի լեզվաբան Լավրենտի Միրզոյանը, ԵՊՀ հայոց լեզվի վաստակաշատ դասախոս Սիմոն Պետրոսյանը եւ այլք:

«Վերնատուն» մշակութային միության կողմից շնորհավորեց եւ Մարտուհի Սարգսյանին գեղեցիկ հարթաքանդակ, ծաղկեփունջ նվիրեց միության նախագահ Աննա Բաղդասարյանը: Այնուհետեւ Աշոտ Դալլաքյանը բեմ հրավիրեց Մարտուհի Սարգսյանին եւ Իվան Անտոնյանին: «Անչափ շնորհակալ եմ Իվան Անտոնյանին եւ «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ստեղծագործական խմբին»,-նշեց Մ. Սարգսյանը:

Այնուհետեւ Իվան Անտոնյանը շնորհավորեց Մարտուհի Սարգսյանին, շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ «Նարեկացի» արվեստի միությանը՝ հիմնադիր Նարեկ Հարությունյանին ու ղեկավարությանը: Հանդիսությունն ավարտվեց գուսան Սարգիս Զաքարյանի «Անմահ Թումանյան» երգի կատարմամբ, որն ավանդույթ է դարձել «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի ցուցադրությունների ժամանակ: Այն կատարեց Աշոտ Դալլաքյանը, ում միացան Իվան Անտոնյանն ու նաեւ դահլիճը:

Թեգեր: Գրիգոր ՆարեկացիՖիլմ
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    Բարի անուն, լուսավոր հետագիծ

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հերոսների ոգին անմահ է

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Հիշողության խոսք

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist