Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Ժամանակակից, պատասխանատու, հայակենտրոն

Փետրվարի 16, 2023
Մշակույթ
Ժամանակակից, պատասխանատու, հայակենտրոն
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը, որն ավելի քան 1 տարվա պատմություն ունի, հիմնադրել են արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից տղաները։ Սկզբնական շրջանում ընդամենը 13 հոգով են (մշակույթի, ՏՏ ոլորտների ներկայացուցիչներ) նախաձեռնել այն։ Այսօր բազմապատկվել է «Ազատազէնի» անդամների ու աջակիցների թիվը` հասնելով շուրջ հազարի։

Երեւանում օրերս տեղի ունեցավ Հայաստանում զենքի մշակույթի ձեւավորմանը նպաստող «Ազատազէն» կազմակերպության առաջին համագումարը։ Հիմնականում ամփոփվեցին անցած տարվա աշխատանքները, ձեռքբերումները, ինչպես նաեւ խոսվեց ապագա ծրագրերի մասին։ «Ազատազէնի» խորհրդի հիմնադիր անդամ Սպարտակ Կյուրեղյանը բացեց համագումարը, ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց իրենց թիմի անդամներին եւ բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ 1 տարվա ընթացքում հասել են զգալի հաջողությունների: Ամենակարեւորը՝ ունեն տարածք, որտեղ ձեւավորվել է հրաձգարան, ստեղծվել են ռազմամարզական վարժանքների այլ կարեւոր պայմաններ, ձեռք են բերվել մարզվելու համապատասխան զինատեսակներ։ ՀԿ-ի նախագահ Իշխան Գեւորգյանն իր ելույթից առաջ ամբիոնի մոտ՝ հատուկ հենարանի վրա տեղադրեց 200-ամյա մի սուր, որը, ըստ բանախոսի, պատրաստել են 19-րդ դարում՝ հայոց Ուտյաց նահանգի Գարդման գավառի հրաշագեղ Բանանց գյուղում, երբեմնի հզոր հայ զինագործների կողմից։ «Մենք՝ հայերս, «Ազատազէնի» գաղափարները կրում էինք նույնիսկ այն ժամանակ, երբ չգիտեինք ազատազեն բառը ու հիմա էլ ուզում ենք, որ այս թուրը մեր գաղափարների մարմնավորումը լինի»,- ասաց նա եւ ներկայացրեց մեկ տարվա ընթացքում արվածը։ Գոհ է իր ու թիմակիցների աշխատանքից։ Ամենակարեւորը՝ ձեւավորվել է մի թիմ, որտեղ հարազատներ են, գիտեն իրենց անելիքը, ձգտում են հասնել նպատակներին։

Իր ելույթում ՀԿ գործադիր տնօրեն Հրանտ Մանասյանը ներկայացրեց կառույցի կազմավորման պատմությունը։ Սկզբնական շրջանում եղել են խանգարող հանգամանքներ, դժվարություններ, սակայն իրենց նպատակն ազնիվ էր, հայրենանվեր։ «44-օրյա պատերազմից հետո ՀՀ օրենքով կարող էինք միանգամից ակոսափող զենք գնել, օգտվեցինք դրանից, եւ մեր գումարտակից մոտ 60 հոգի զենք ունեցան, ինչը դարձավ մեր ապագա կազմակերպության հիմքը։ Հաջորդ քայլը մեծ հրաձգարանի համար տարածք գտնելն էր»,- ասաց Հ. Մանասյանը։ Փնտրտուքներից հետո հաջողվել է գտնել տարածք՝ Ջրվեժի մոտակայքում իր չափերով ու պայմաններով եզակի հրաձգարան են ստեղծել եւ սկսել կրակային պարապմունքները թիմի անդամների ու կամավորների համար։ Կազմակերպել են կրակային պարապմունքներ, մրցույթներ,  զուգահեռ՝ զբաղվել բարեկարգման աշխատանքներով։ Հրաձգարանում կազմակերպել են  «Հավք» ԱԹՍ մրցույթի նախնական փուլը, մրցույթներ, ՆԶՊ դասընթացներ եւ այլ միջոցառումներ։ «Ազատազէնը» փորձառու հրահանգիչների հետ կազմակերպում է ուսումնամարզական հավաքներ, կրակային պատրաստության դասընթացներ, ռազմամարզական մրցույթներ։ Խոսելով անելիքների մասին՝ կառույցի խորհրդի անդամները նշեցին «Ազատազէնի» հիմնական նպատակները՝ զենք կրելու մշակույթի, ռազմակրթական ենթակառուցվածքների զարգացում, համապարփակ անվտանգային համակարգի կայացում, օրենսդրական համապատասխան փոփոխություններ եւ այլն։ Զենքի հետ կապված՝ ՀԿ-ի տեսլականներից է հետեւյալը. «Հայաստանում զենքի մշակույթը դարձնել է կենցաղի մաս, զինագործությունը՝ զարգացած եւ ինքնաբավ. առկա է բավարար ներուժ ու դիմակայություն՝ խաղաղություն պարտադրելու համար»։

«Ազատազէնի» անդամների ընկալմամբ՝ ազատության հիմքը զինված լինելն է, ազատ մարդը զենքով մարդն է։ Կառույցի կողմից ստեղծվել է դուստր ընկերություն, որը լիցենզավորվել եւ գործում է որպես զենքի խանութ։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում Գյումրիում եւ Գորիսում հրաձգարաններ բացելու ուղղությամբ։ «Գալիք տարիների պլաններն էլ ավելի մեծ են, մեր համայնքն էլ գնալով մեծանում է, եւ վստահաբար կարող ենք ասել, որ բոլորիս ներգրավվածության շնորհիվ հասնելու ենք նախանշած նպատակներին»,- նշեց կառույցի տնօրենը։ Ելույթների ընթացքում կարեւորվեց համագործակցությունը պետական համապատասխան կառույցների հետ։ «Տեսա՝ ժամանակակից են, պատասխանատու, օրինական, հայակենտրոն, եւ այսպես շարունակ։ Ես ինձ հյուր չզգացի։ Ուզում եք էլ ծեծ չուտել՝ հետեւե՛ք, մասնակցե՛ք, միացե՛ք»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը։

Հյուրերի թվում էր նաեւ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, ով նույնպես առաջարկներ արեց՝ կապված ՏՏ ոլորտի հետ։ Համագումարի երկրորդ մասը նվիրված էր կառույցի խորհրդի կազմի, տնօրենի, վերստուգողների ընտրությանը։ Խորհրդի անդամներ ընտրվեցին Սպարտակ Կյուրեղյանը, Իշխան Գեւորգյանը, Հրանտ Մանասյանը, Գեղամ Չանդիրյանը, Դավիթ Նահատակյանը, Աննա Հովհաննիսյանը, Արթուր Ավդալյանը, Տարոն Բաղդասարյանը, Անի Ղազարյանը, Անի Ալավերդյանը, Անդրանիկ Հակոբյանը, Սաթենիկ Մնացականյանը, Թովմաս Խաչատրյանը, իսկ վերստուգողներ՝ Արմեն Աթալյանը, Զավեն Գյուլխանդանյանը, Տիգրան Մխիթարյանը։ Խորհրդի նախագահ ընտրվեց Իշխան Գեւորգյանը, իսկ կազմակերպության տնօրեն՝ Նաղաշ Բաղդասարյանը։

Ընթացքում հանդիպեցի քաշաթաղցի երիտասարդների, ովքեր ընդգրկված են կազմակերպության խորհրդում, աշխատանքներում։ Սպարտակ Կյուրեղյանն ավարտել է Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգը եւ ուսումը շարունակել բուհում։ Դպրոցական տարիներին էլ Սպարտակն աչքի էր ընկնում լավ սովորելով, ակտիվ էր, մասնակցում էր դպրոցական առարկայական օլիմպիադաների, Արցախի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող «Լավագույն աշակերտ» եւ այլ մրցույթների։ Նույն դպրոցի շրջանավարտներից է նաեւ Հայկ Հարոյանը, ով նույնպես աչքի էր ընկնում լավ սովորելով եւ հասարակական միջոցառումների ժամանակ։ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղի համայնքապետի որդուն՝ Մերուժան Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցի սան Նարեկ Սողոմոնյանին, բախտ չվիճակվեց հարազատ կրթօջախում շարունակել ուսումը։ 44-օրյա պատերազմը խաթարեց նաեւ Նարեկի մանկությունը. ծնողների ու համագյուղացիների հետ թողեցին հայրենի գյուղը, նոր հիմնանորոգված դպրոցը ու տեղափոխվեցին ՀՀ։ Միավորվել են, պայքարում են, որ այլեւս չլինի տեղահանություն, որ նորից տուն վերադառնան։ Համագումարի հյուր էր նաեւ Սպարտակի հայրը՝ Տիգրան Կյուրեղյանը, ով 1995-ից բնակություն էր հաստատել Քաշաթաղի շրջանում, զբաղվում էր տարածքի վերահայացմամբ ու շենացմամբ։

Կիսվել1Tweet1Կիսվել
Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Ըռքոյան

Զոհրաբ Բուրաստանի Ըռքոյանը ծնվել է 1958 թ. նոյեմբերի 26-ին ՀԽՍՀ Մարտունու շրջանի Գեղհովիտ գյուղում, բանվորի ընտանիքում: 1966 թ. ընդունվել և 1974 թ. ավարտել է Գեղհովիտի Ալ. Մյասնիկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը և նույն թվականին ընդունվել Երևանի մեքենաշինական տեխնիկում, ավարտել 1978 թ.: 1980 թ. փետրվարին աշխատանքի է ընդունվել Երևանի քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության նորոգման մեխանիկական գործարանում: 1985-91 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1991-96 թթ. աշխատել է Մասիսի շրջանի դպրոցներում՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ: 1996 թ. մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը աշխատել է Երևանի պետական համալսարանի «Երևանի համալսարան» պաշտոնաթերթի խմբագրությունում՝ որպես պատասխանատու քարտուղար: 1996 թ. սեպտեմբերից մինչև 2010 թ. օգոստոսի վերջն աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի ԿՄՍԵ վարչությունում՝ առաջատար մասնագետ, այնուհետև` նույն վարչության պետի տեղակալ: 2010-ից մինչ օրս Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիրն է։ 1989-1994 թթ. մասնակցել է ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանական և ազատագրական մարտերին: Նույն ժամանակ ռեպորտաժներով հանդես է եկել ՀՀ լրատվական միջոցներով: «Արծիվներն ամպերի մեջ են» գրքի և «Մեր Քաշաթաղը» լուսանկարների ալբոմի հեղինակ է։ Մարտական, կրթամշակութային և այլ բնագավառներում ցուցաբերած ծառայության համար պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան» գերատեսչական մեդալներով։ Արցախի Հանրապետության նախագահ Ա. Ղուկասյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի, իսկ Բ. Սահակյանի կողմից՝ «Վաչագան Բարեպաշտ» շքանշանի։ Քաշաթաղի շրջանում կրթության համակարգում ունեցած նվիրումի համար արժանացել է ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալի և պատվոգրերի, ԼՂՀ կառավարության պատվոգրի։ Քաշաթաղի շրջանում ՀՀ Երկրապահ կամավորականների միության հիմնադրման և հետագայում բաժանմունքի աշխատանքներում ունեցած ծառայությունների համար արժանացել է ՀՀ ԵԿՄ հուշամեդալի, ՀՀ ԵԿՄ «20-ամյակ» և այլ մեդալների, պատվոգրերի, «Հատուկ գնդի» պատվոգրի։ Քաշաթաղի շրջանի կայացման գործում ունեցած ծառայությունների համար ԱՀ վարչապետ Ա. Հարությունյանի կողմից պարգևատրվել է «Հուշամեդալով»։ 2014 թ. օգոստոսին մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանության մարտերին՝ Մատաղիսում։ 2016 թ. ապրիլի սկզբից մինչև հունիսի վերջը մասնակցել է Արցախի սահմանների պաշտպանությանը, լուսաբանել առաջնագծում կատարվող իրադարձությունները։ 2020 թ. պատերազմի օրերին աշխատել է շրջանային ՔՊ շտաբում, նաև Բերձորի իր բնակարանը տրամադրել Արցախին օժանդակող կազմակերպություններին, աջակցել նրանց աշխատանքին, կազմակերպել սննդի, հագուստի և այլ անհրաժեշտ իրերի ներկրում Արցախ։ ՀՀ ԵԿՄ անդամ է, Քաշաթաղի տարածքային բաժանմունքի փոխնախագահն էր մինչև 2020 թ. նոյեմբերը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հրաշալի առիթ միմյանց առավել լավ ճանաչելու համար

Հրաշալի առիթ միմյանց առավել լավ ճանաչելու համար

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    Ժպտերես ու պայծառ Հովհաննեսը

    15 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • «Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտավայրը, հնարավոր չէ պահել առանց Արցախի… »

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist