Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Հայոց «ոգեղեն զավակը»՝ Գիրք անունով

Կյանքը՝ որպես զոհաբերում հայոց փրկության գործին

Փետրվարի 18, 2023
Մշակույթ
Հայոց «ոգեղեն զավակը»՝ Գիրք անունով
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
256
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Գրքերը մտքի նավերն են, որոնք ճանապարհորդում են ժամանակի ալիքների վրայով եւ զգուշորեն տանում են իրենց թանկարժեք բեռը սերնդե-սերունդ…»:

Ֆրենսիս ԲԵԿՈՆ

Դարեր շարունակ հայոց կյանքում գիրքը պաշտամունքի հասնող վերաբերմունքի, մեծարման ու պատվի է արժանացել: Եվ բնավ էլ պատահական չէ, որ հայոց գրերի գյուտից հետո՝  405-ին հայերեն գրված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը», այսօր էլ շարունակում են «զրնգալ» մեր ունկերում: Այն գրվել է ազգափրկիչ Մաշտոցի ձեռամբ, երբ թարգմանում էր Սողոմոնի առակները:

Գրքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքներից մեկի վկայությունն էլ Թարգմանչաց տոնի նշումն է Օշականում, որտեղ հանգչում է Հայոց գրերի անմահ արարողը: Իսկ ինչպե՞ս չսքանչանալ եւ անանձնական սխրանք չհամարել եղեռնապուրծ այն հայուհու արարքը, երբ տոթակեզ անապատներում, որպես հարազատ մանկան, վիրավոր ու կիսված «Մշո ճառընտիրն» էր գրկել՝ փրկելով ենիչերու հրից ու յաթաղանից: Ուստի պատահական չէր, որ հայոց «ոգեղեն զավակը»՝ Գիրք անունով, ունեցավ նաեւ Նվիրատվության օր՝ Մեծն Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն նշվում է 14 տարի շարունակ…

Եվ միանգամայն տրամաբանական է այս համընկնումը բանաստեղծի ծննդյան օրվան. Թումանյանը պաշտամունքի հասնող սեր է ունեցել գրքերի հանդեպ: Մեծ գրողը թեեւ բարձրագույն կրթություն չէր ստացել, սակայն նրան հանդիպած յուրաքանչյուր մարդ կարող էր համոզվել, որ գործ ունի գերզարգացած անհատականության հետ: Եվ դա նրա ընթերցասիրության ու խորապես կարդացած լինելու արդյունք էր: Մարդասիրության արդյունք, որովհետեւ ոչ մի գիրք չի կարող այդպիսին կոչվել առանց համամարդկային արժեքների տարածման, որոնք իրենց հիմքում չեն կարող ազգային չլինել: Այսպես էր նա մտածում, այսպես էր գրում, այսպես էր գործում ու ապրում, այն էլ՝ այնպիսի ժամանակներում, երբ հայ ժողովուրդն ապրում էր իր պատմության դժոխային էջերից մեկը: Օրինաչափ է, որ նա փարվում է հայոց հույսին՝ հայ մանուկներին՝ իր ապրած յուրաքանչյուր վայրկյանը սրբազան զոհաբերում դարձնելով նրանց փրկության ու կայացման ճանապարհին: Կարեւորելով ազգի բազմացման գաղափարը՝ Ավետիս Ահարոնյանին հասցեագրած նամակներից մեկում Թումանյանն ասում է. «Ավիկ ջան, տես, ես ունեմ 10 երեխա:

Եթե իմ յուրաքանչյուր զավակ ինձ պես մտածի՝ կունենա 100 թոռ, եթե թոռներս էլ ինձ պես մտածեն՝ կունենամ 1000 ծոռ: Մի խոսքով՝ 6 սերունդ հետո միայն ինձանից մեկ միլիոն հայ կծնվի…»:

Եվս մի նամակ, որ Ամենայն հայոց բանաստեղծը գրել է Ամենայն հայոց զորավարին. «Սիրելի Անդրանիկ, ահավոր մոմենտի առջեւ ամեն մարդ պետք է ընդհանուրի սեղանին բերի ինչ որ ունի եւ կարող է՝ թե վերահաս վտանգը կանխելու, թե բաղձալի խաղաղության հասնելու համար: Ես չորս տղա ունեմ, չորսն էլ Երկրի կառավարության Ազգային խորհրդի եւ քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկներս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքներին, ինչի որ ընդունակ կլինեն…»:

Ահա այսպիսի նվիրաբերում եղեռնազարկ իր ժողովրդին: Մեծի՛ նվիրաբերում, ինչը դրսեւորեց նաեւ որբերի ճակատագրով զբաղվելիս. գաղթական փոքրիկներին որբանոցներում տեղավորելուց բացի, Թումանյանն ու մանկատների աշխատակիցներն ակտիվորեն զբաղվում էին նաեւ որբերի որդեգրման հարցերով: Երկրում սով էր ու աղքատություն, տարաբնույթ հիվանդություններ, սակայն շատ ընտանիքներ, միեւնույն է, որդեգրում էին գաղթական երեխաներին: Բանաստեղծը «Հայ գրողների կովկասյան միության» նախագահն էր եւ, դեմ գնալով միության կանոնադրությանն ու վարչության անդամներին, ստիպում է, որպեսզի միությունը որդեգրի երեք շնորհալի պատանիների՝ Միհրան Թութունջյանին, Նորայր Դաբաղյանին եւ Վաղարշակ Նորենցին: Բանաստեղծը նաեւ ֆոնդ է ստեղծում այդ երեքի համար, որպեսզի նրանք կարողանան ուսում ստանալ եւ ապրել: Նրանցից առաջինը մահանում է, իսկ վերջինն ապրում եւ հուշեր է գրում Թումանյանի մասին՝ լի սիրով եւ երախտիքով: Այդ երեք պատանիներին փրկելուց բացի, տասը զավակ ունեցող Թումանյանը նաեւ որդեգրել է տասնյակից ավելի երեխաների ու տարել Թիֆլիսի իր տուն:

Բոլոր այն մարդիկ, ովքեր երեխա էին որդեգրում, որոշակի գումար էին ստանում հասարակական կազմակերպություններից, որպեսզի կարողանային հոգալ երեխաների հոգսերը: Այդ օրերին բոլորն էին թշվառ վիճակում: Պարտքերի մեջ գտնվող Թումանյանն ինքն էլ դրամ չուներ, սակայն հրաժարվում է իր որդեգրած տասը որբուկների համար գումար վերցնել որեւէ կազմակերպությունից: Այդ փոքրիկների մեջ էր նաեւ Խորհրդային Հայաստանի ապագա ղեկավար Կարեն Դեմիրճյանի մայրը՝ Լուսնթագը՝ սերված Վանի երեւելի ընտանիքներից մեկից: Լուսնթագի ողջ ընտանիքին սպանել էին իր աչքի առջեւ, փրկվել էին միայն ինքն ու քույրը: Արդեն մանկատանը Լուսնթագը կորցնում է նաեւ քրոջը: Նրա համար երկրորդ ծնող է դառնում Թումանյանը, ընտանիք՝ կինն ու երեխաները:

Տիեզերական խղճի տեր բանաստեղծն ու «ամենայն հայոց որբերի սիրելի Հայրիկը» զուտ «թումանյանական վերաբերմունք» է ունեցել ամեն ինչի հանդեպ, նաեւ՝ հարազատ զավակների անուններն ընտրելիս: Այս առոմով ուշագրավ է նրա Նվարդ դստեր ընդգրկուն հուշագրության այս պատառիկը. «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ՝ նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում եւ, կարծեմ, 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լեւոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ, եւ նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց: Մեր անուններից երեքը Րաֆֆու «Սամվելից» է առնված՝ Մուշեղ, Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, եւ ստացել պատասխան. «Թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է՝ Արեգ»: Մյուս տղաների անունները՝ Արտավազդ եւ Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել: Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր, մոտենում էր, գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում, որ բերեմ…»: Երբ ասում էինք՝ ոչինչ, բացականչում էր. «Պա՜հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը որտեղի՞ց գտնեմ…»: Գնում էր եւ վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ, առհասարակ, քիչ էինք հիվանդանում…»:

…Վաղը բանաստեղծի ծննդյան եւ Գիրք նվիրելու օրն է, ուստի հավելենք. մեծն գրքասեր Թումանյանը ոչ միայն հավաքել, կարդացել եւ խորապես ուսումնասիրել է գրքերը, այլեւ դասակարգել է ամբողջ գրականությունը՝ շուրջ 10 հազար գիրք՝ զետեղելով դրանք 12 պահարաններում՝ ըստ թեմաների: Ոչ պաշտոնական աղբյուրների վկայությամբ՝ բանաստեղծի գրադարանն իր ժամանակի գրողական գրադարանների շարքում երրորդն էր համարվում՝ Գյոթեի եւ Լեւ Տոլստոյի գրադարաններից հետո, սակայն՝ ավելի արժեքավոր, քանզի գրեթե բոլոր գրքերն ինքն է ձեռք բերել՝ հաճախ վերջին գումարով կամ պարտքով, իսկ Գյոթեն ու Տոլստոյը ժառանգել էին իրենց հավաքածուները՝ հետագայում համալրելով նոր գրքերով…

«Անկարելի է մոռանալ, թե ինչպես էր փայփայում գրադարանը,- իր հուշերում գրել է կինը՝ Օլգա Թումանյանը:- Երբ դեռ նոր էինք ամուսնացել, շարունակ նոր գրքեր էր առնում, թեեւ փողի պակասություն ունեինք: Հիշում եմ՝ ինչ դժվարությամբ էր ճարում «Հյուսիսափայլի» համարները, ամեն մի համարը՝ հինգ ռուբլով: Տանից բացակայելիս նամակներում գրում էր՝ լավ նայիր երեխաներիս ու գրադարանիս…»:

Թեգեր: գիրքՀովհաննես Թումանյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Հետեւողական ջանքերի եւ համագործակցության շնորհիվ

Հետեւողական ջանքերի եւ համագործակցության շնորհիվ

Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար

Խաղաղության պայմանագիրը պետք է խաղաղություն բերի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist