Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Մարտի 14, 2023
Մշակույթ
Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
288
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Օրեր առաջ իր հորդորով հոբելյանս էր նշվել «Գրիգոր Նարեկացի» համալսարանում՝ չնայած ընդդիմանում էի, որ շրջափակման պայմաններում դրա կարիքը չկա։ Ասաց՝ «Չի իմացվի, էսօր, էգուց, մեկ էլ տեսար»… «Լավ, լավ, ինձ համոզեցիր, բայց տխուր բաներ մի ասա»,- երեխայի պես լուռ համաձայնեցի ես։ Դահլիճը շատ ցուրտ էր, մարդիկ գրեթե կուչ էին եկել։ Ջեռուցում որտեղի՞ց, թուրքը եւ՛ գազը, եւ՛ լույսն է անջատել։ Մեղավորի պես նայում էի դահլիճում հավաքվածներին եւ մի տեսակ նեղվում, ինձ մեղավոր էի զգում անհարմար վիճակի համար։ Րոպեներ անց զարմանալիորեն վերափոխվեց ներկաների տրամադրությունը։ Վարդանի աստվածային խոսքից դահլիճը ջերմացավ։ Մարդկանց դեմքերին ժպիտներ տեսա, հավատ եւ ոգեւորություն։ Անդրադառնալով մեր վաղ անցյալի հիշողություններին, «մեր 50-ամյա ախպերությանը», նա նույնիսկ սրտաբուխ կատակեց՝ շարժելով  բոլորի ուրախ տրամադրությունը։ Ապա իրար հաջորդեցին գրչընկերներիս՝ սիրտ շոյող ելույթները, գրական ընտանիքի նահապետ 94-ամյա Սոկրատ Խանյանի սրնգի մեղմ, անուշ նվագը։ «Տեսա՞ր,- ասաց,- որքան ոգեւորված են հանդիպումից։ Իսկ դու անհանգստանում էիր…»:

Վերջում՝ իր առաջարկությամբ, միասին լուսանկարվեցինք։ Ի՞նչ իմանայի, թե դա մեր «հրաժեշտի» լուսանկարն է լինելու… Վերջին օրերին հաճախ էր անդրադառնում գերեվարված Դիզակի, ծննդավայր Արփագետուկի դառը ճակատագրին։ Տառապում էր կորստի ցավից, մտատանջվում։ «Կարոտը խեղդում է,- ասուր էր,- չեմ դիմանում։ Գրեթե ամեն օր երազիս մեջ մանկությանս արահետներով քայլում, հայրական տան ճամփան եմ փնտրում։ Իսկ անցած գիշեր երազում՝ Արեւսարի փեշերին եմ քնել եւ մայրս վերմակով ծածկել էր ինձ, որ չմրսեմ»…

Երբեմն օրվա մեջ մի քանի անգամ զանգում եւ իր գրած նոր ստեղծագործությունն էր կարդում՝ դաժան ճակատագրի դատապարտված երկրի, Արցախ աշխարհի, հարազատ հողի համար պատերազմում նահատակված հայորդիների, մարդկային ծանր հոգեվիճակների վերաբերյալ, թախծախառն, բանաստեղծական նոր հնարքներով եւ գունեղ պատկերներով։ Ու զարմանում եմ, թե, առողջական լուրջ խնդիրներ ունենալով հանդերձ, որքան անսպառ էներգիա ուներ իր հոգում կուտակած։ «Հոգնել երբեք չգիտեի,- ասում էր։- Իսկ հիմա… Հավատո՞ւմ էս, եթե թեկուզեւ մի գիշեր հանգիստ քնեմ, հաշվիր՝ նորից եմ ծնվել։ Ցավը, տառապանքը, կարոտը խեղդում են։ Իսկ ես՝ անզոր եմ…»:

Այս վերջին խոստովանությունը մահից մեկ օր առաջ էր։ Երեկոյան 4-5 անգամ զանգեց ինձ եւ ասաց, թե շատ է անհանգիստ, կարծես թթվածինը չի հերիքում։ Հետո հարցրեց, թե ինչ լուր ունեմ Արցախի շրջափակման հետ կապված։ Ես փորձեցի հանգստացնել՝ նորից հիշեցնելով Հաագայի դատարանի որոշման մասին։ «Եվ դու միամտաբար հավատո՞ւմ ես,- ասաց։- Այդ սրիկաները, միեւնույն է, ճանապարհը չեն բացելու։ Վախենամ՝ թուրքերն ավելի ստոր գործողությունների դիմեն։ Միշտ զգոն պիտի լինենք։ Մեզ քնել չի կարելի։ Քանի դեռ Արցախն ու Հայաստանը վտանգված են, մենք մշտարթուն պիտի մնանք»…

Վարդան, եղբայրս, առաջին անգամ խոսքդ դրժեցիր, ու դեռ լույսը չծագած՝ խոր քնով անցար։ Իսկ դու այնքա՜ն երկար էիր պահում գարնան ճամփան։ Առանց քեզ, էլ ի՞նչ գարուն…

Գրիչս մոլորվել է…

Վարդան Հակոբյանին

 Ներբողներ գրելու փոխարեն,

Գրիչս մոլորվեց ափիս մեջ

Եվ արտասվեց

Ճերմակ թղթի վրա…

Թեգեր: Վարդան Հակոբյան
Կիսվել1Tweet1Կիսվել
Դավիթ Միքայելյան

Դավիթ Միքայելյան

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 7-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Բալուջա (Այգեստան) գյուղում: Բարձրագույնն ավարտելուց հետո` 1973 թվականից, աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» (այժմ` «Ազատ Արցախ») թերթի խմբագրությունում` գրական աշխատող, բաժնի վարիչ: 1978-1980 թթ. Ասկերանի շրջանի «Կարմիր դրոշ» նորաստեղծ թերթի առաջին պատասխանատու քարտուղարն է եղել: 1989 թ. ընտրվել է ԼՂՀ գրողների միության վարչության քարտուղար: Այնուհետեւ գլխավորել է «Արցախ» գրահրատարակչությունը: 1997-ին կրկին աշխատանքի է անցել «Ազատ Արցախի» խմբագրությունում` բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար: 1998-2008 թթ. ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության պետն էր, 2008-2020 թթ. ԼՂՀ գրողների միության քարտուղարը, «Պըլը-Պուղի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության ղեկավարը: 1998-ից «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի սեփական թղթակիցն է Արցախում: ՀՀ եւ ԼՂՀ գրողների միության, ինչպես նաեւ Արցախի ժուռնալիստների միության անդամ է: Հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակ գործերի 17 ժողովածու, ինպես նաեւ «Սիրուց եւ ցավից ծնված երգեր» երգարանը։

Նույնատիպ Հոդվածներ

Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Մարտի 21, 2023

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Շնորհանդես

Հաջորդ Հոդվածը
Շնորհանդես

Շնորհանդես

«Պատիվն ու հարգանքը ավելի ցանկալի են, քան հարստությունը»

Գործարար խրատանի

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist