Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մարտի 22, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Մարտի 17, 2023
Մշակույթ
Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
12
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

…Հայոց գետերի խռովյալ կանչով՝

Հայրենյաց բախտից մենք չհեռացանք,

Անցանք չարանենգ դավերի միջով,

Հերոս Արծիվներ, ինչո՞ւ չարթնացաք…

Այս տողերը արդի մեր գրականության անխոնջ մշակներից մեկի՝ էրգրակարոտ բանաստեղծ, արձակագիր, վիպասան Ռաֆայել Սահակյանի՝ վերջերս ընթերցողին հասած «Իրիկնային տաղարան» ստվարածավալ ժողովածուից են, գիրք, որ մրցանակի էր արժանանալու վրաց մայրաքաղաք Թբիլիսիում: Բայց մինչ այդ մրցանակաբաշխությանն անդրադառնալը, երախտագիտությամբ վերհիշենք մեր սիրելի գրչընկերոջ գրական վաստակի ծանրակշիռ չափածո եւ արձակ գործերից մի քանիսը, որոնք նույնպես արժանացել են գրական ամենատարբեր մրցանակների՝ «Խնկաբույր աղոթքներ», «Էրգիրը տեսա հորս աչքերով», «Այգեպսակ», «Գիրք վշտի եւ հպարտության»:  Նրա վաստակի գնահատման հունձքում են նաեւ ՀԳՄ «Գրական վաստակի համար» եւ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալը: Եվ ահա սրանց ավելացավ եւս մեկը՝ արդեն ոչ մայր հայրենիքում:

Նախ ասենք, որ Վրաստանում անցկացվող ամենամյա մրցույթ Սուրբ Իլյա Արդարի՝ Ճավճավաձեի «Իվերիա» թերթի գրական մրցանակ «Իվերան» հիմնադրվել է 2013 թ. եւ ունի միջազգային ձեւաչափ: Մրցույթի նպատակն է զարգացնել եւ մասսայականացնել պոեզիան ու արձակը: Եվ ահա օրերս Թբիլիսիի Իվ. Ջավախաշվիլու պետական համալսարանում անցկացվեցին վրաց անվանի գրողի հիմնադրած թերթի անվան գրական-մշակութային մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը եւ մրցանակների հանձնման արարողությունը: Հարկ է նշել, որ 10-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցում էին Ուկրաինայից, Ադրբեջանից, Իտալիայից, Թուրքիայից, այլ երկրներից ժամանած, ինչպես նաեւ Վրաստանում բնակվող տարբեր ազգերի եւ ազգությունների անվանի, սկսնակ գրողներ, նաեւ գեղանկարիչներ, լուսանկարիչներ, մշակութային այլ ոլորտներ ներկայացնող մարդիկ:

Գարնանամուտի նախաշեմին թբիլիսյան «Իվերիա» միջազգային գրականության ու մշակույթի փառատոն-մրցանակաբաշխությանը Հայաստանից ներկայացված էր բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը՝ իր «Իրիկնային տաղարան» բանաստեղծությունների ժողովածուով, որից ընտրյալ մի փունջ՝ բանաստեղծուհի, մշակութաբան Նինո Սպանդերաշվիլիի թարգմանությամբ նախապես ներկայացված էր մրցանակաբաշխության ժյուրիին: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության անունից ելույթ ունեցավ Ռաֆայել Սահակյանը: Արժանվույնս գնահատելով հարեւան մեր երկու երկրների դարավոր բարեկամությունը, նա շեշտեց, որ պատմականորեն հայտնի բազմաթիվ հայ գրողների, մշակութային երեւելի գործիչների համար Կովկասի մշակութային կենտրոն Թբիլիսին եղել է ստեղծագործական մտքի հարազատ աշխարհ, մեծ արարումների ծաղկման միջավայր, ուր այսօր էլ շարունակում են ամրանալ փոխադարձ բարեկամության կամուրջները, ինչի փայլուն վկայությունը օրվա շքեղ հանդիսությունն է, բարեկամության յուրօրինակ այս տոնը:

Փառատոն-մրցանակաբաշխության ավարտին ժյուրին ամփոփելով արդյունքները` հայտարարեց, որ հաղթողը նա է՝ Ռաֆայել Սահակյանը, եւ արժանավորին հանձնեց  «Իվերիա» գրականության միջազգային մրցանակաբաշխության «Միջազգային գրականության նորարար» անվանակարգում գլխավոր մրցանակը: Բանաստեղծի ստեղծագործական երկարատեւ եւ բեղմնավոր կյանքում սա եւս մեկ կարեւոր ձեռքբերում էր, արժանի գնահատություն՝ իր անխոնջ տքնանքի ու ծանրակշիռ վաստակի:

Շնորհավորենք մեր գրչության նորօրյա մշակին՝ մաղթելով չզգալ տասնամյակների բեռը, եւ նոր արարումներ:

Թեգեր: Ռաֆայել Սահակյան
ԿիսվելTweetԿիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Մարտի 21, 2023

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Հոբելյանական հուշապատում

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Շնորհանդես

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Հաջորդ Հոդվածը
Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Երեւանի քաղաքապետը հյուրընկալել է Եկատերինբուրգի գործընկերոջը

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    Տարածաշրջանային նախագծերը եւ Հայաստանի դերակատարությունը

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist