Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մարտի 23, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…

Երգչախումμը «ոտնատակ» է տվել ողջ Երկիր մոլորակը

Մարտի 18, 2023
Մշակույթ
Փոքրիկ երգիչների մեծ հաղթանակները…
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
661
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Երբ փոքր էի, երազում էի ստեղծել մանկական մի քաղաք, որտեղ երեխաներն ապրեին երջանիկ եւ անհոգ, տիրեր արդար, ազնիվ ու բարի մթնոլորտ… Անցան տարիներ: Նոր անկախ պետության ստեղծմանը զուգընթաց կարողացա ստեղծել բարությամբ ու լույսով լի փոքրերի մի աշխարհ: Այդ աշխարհն անվանեցի «Հայաստանի փոքրիկ երգիչներ»…

Տիգրան ՀԵՔԵՔՅԱՆ

Մեզանից ո՞վ չի հիշում մաեստրո Հեքեքյանի հիշատակած նորանկախ Հայաստանի ու մեր ժողովրդի համար ծանրագույն այդ ժամանակները, երբ դրանից ընդամենը մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել աշխարհացունց երկրաշարժը, որի հասցրած ավերածություններն ու վերքերը տակավին անամոք էին: Երբ ազերիական արյունարբու ոհմակի սանձազերծած պատերազմն իր տարերքի մեջ էր, եւ Արցախի լեռներում անդադրում որոտում էին հրանոթները: Երբ ցուրտ էր, մութ էր ու խավար, պակաս ամեն ինչի: Նման պայմաններում պարզապես խենթերին բնորոշ քայլ էր այն, ինչ իր երազանքն իրողություն դարձնելու համար նախաձեռնեց Տիգրան Հեքեքյան նվիրյալը՝ ստեղծեց «Հայ փոքրիկ երգիչներ միջազգային ընկերակցությունը» եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը՝ Երեւանի քաղաքապետարանի հովանավորության ներքո: Երգչախումբը հավաքագրվեց եւ նվիրումի, մեղվաջան աշխատանքի շնորհիվ ժամանակի ընթացքում ձեռք բերեց համաշխարհային ճանաչում՝ երգացանկը հարստացնելով հոգեւոր, միջնադարի, վերածննդի շրջանների, դասական, ժամանակակից, ժողովրդական, ջազային եւ հանրամատչելի ստեղծագործություններով: Երգչախումբն ու մենակատարներն իրենց ելույթներով դահլիճներ են փոթորկել, գերել ունկնդիրներին Ֆրանսիայում ու Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում ու Շվեդիայում, Շվեյցարիայում ու Բելգիայում, Ռուսաստանում, Լատվիայում, Լեհաստանում, Հունաստանում, Կիպրոսում, Ճապոնիայում, Եգիպտոսում, Կանադայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ քսան նահանգներում, Դանիայում, Նիդերլանդների Թագավորությունում, Լիտվայում, Չեխիայի Հանրապետությունում: Ասել է թե` հայ տաղանդավոր փոքրիկները համերգային շրջագայություններով «ոտնատակ» են տվել գրեթե ողջ Երկիր մոլորակը՝ իրենց ու հայրենիքի անունը զարդարելով հաղթանակների պսակով: Մասնակցելով միջազգային տարբեր մրցույթների՝ մշտապես ապահովել են մրցանակային տեղեր՝ նվաճելով գլխավոր մրցանակներ եւ ոսկե մեդալներ, 2020-ին՝ նաեւ հատուկ մրցանակ՝ COVID-19-ի պայմաններում ամենաքաջալերող տեսանյութի համար: 2020-2021 թթ. համավարակի ժամանակ, երբ բազմաթիվ երգչախմբեր եւ նվագախմբեր կամ լուծարվում էին, կամ դադարեցնում իրենց գործունեությունը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը առցանց մասնակցել է 5 միջազգային փառատոնի եւ 4 միջազգային մրցույթների, որոնցում հաղթող է ճանաչվել՝ նվաճելով ոսկե մեդալ կամ գլխավոր մրցանակ:

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ը 2001-ին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, մեկ տարի անց Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիան ճանաչել է որպես աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը, մանկական՝ միակը: Երգչախումբը պարգեւատրվել է նաեւ ՀՀ նախագահի եւ կառավարության բարձր պարգեւներով, ինչպես նաեւ Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի «Լեոնարդո դա Վինչի» արծաթե մեդալով: Հանդես է եկել աշխարհահռչակ համերգադահլիճներում՝ Օպերա Գաղնիե՝ Փարիզ, Կոնցերտհուսեթ՝ Ստոկհոլմ, Օպերա սիթի՝ Տոկիո, Վիկտորիա հոլ՝ Ժնեւ,  Բեռլին՝ ֆիլհարմոնիկ դահլիճ, Գեւանդհաուս համերգադահլիճ՝ Լայպցիգ, Կահիրեի օպերայի դահլիճ, ֆիլհարմոնիկ համերգասրահ՝ Մինեապոլիս, ԱՄՆ, հանրահայտ տաճարներ, որտեղ թագադրվում են թագավորներն ու թագուհիները՝ Սեն Միշելի եւ Սեն Գուդուլայի տաճար (Բրյուսել, Բելգիա), Սեն Միշել եկեղեցի (Ֆրիբուրգ), Աստվածամոր տաճար (Կոպենհագեն), Թոմաս Կիրեխե եկեղեցի (Լայպցիգ), Մյունսթեր տաճար (Բազել)… Շատերի համար բաղձալի, բայց անհասանելի շքեղ բեմեր ու այլ հանգրվաններ:

Երգչախմբի գործունեության անխամրելի էջերից են մասնակցությունը մեծ ու հնչեղ նշանակության պետական ծրագրերի՝ Հայաստանի մշակույթի օրեր Մոսկվայում, Ազնավուրի 80-ամյա հոբելյան Փարիզում, Ռուսաստանում, Ֆրանսիայում «Հայաստանի տարի» հռչակման առիթով հանդիսավոր համերգներ, Հռոմի Ֆրանցիսկոս պապի` Հայաստան այցի հանդիսավոր արարողություն, Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված պետական միջոցառումներ, «ԷՔՍՊՈ-2000» համաշխարհային ցուցահանդես Գերմանիայում, ԱՄՆ-ում՝ Երգչախմբային արվեստի 4-րդ համաշխարհային գիտաժողով:

Միայն ասվածով չես ամփոփի «Հայաստանի փոքրիկ երգիչների»՝ աշխարհի տարբեր ծեգերում ապրող հայ մարդուն հպարտություն ներշնչող հաղթարշավները: Ասելու, ավելացնելու այնքա՜ն բաներ կան: Իսկ ի՞նչ խնդիրներ են ծառացած աշխարհանվաճ, «ափերի մեջ փայփայելի» երգչախմբի առջեւ, որոնցով մտահոգ է ինքը՝ հրաշագործ մաեստրո Տիգրան Հեքեքյանը: Թե ինչեր են գրում երգչախմբի մասին աշխարհի մեծերը՝ միայն կարդալ է պետք: Ահա թերթում եմ Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի հրատարակած ամսագիրը, որը տարածվում է տարբեր երկրներում: Տեսնել է պետք, թե քանի էջ է նվիրված «Հայաստանի փոքրիկ երգիչներին», եւ ովքեր են մերոնց մեծարողները: Ավելին՝ ամսագիրը նաեւ համացանցում է: Գիտե՞ք քանի անդամ ունի նշյալ ֆեդերացիան՝ 30 մլն, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ տարածում է սա… «Մենք շատ ակտիվ ենք եղել նաեւ մեր երկու պատերազմների ժամանակ՝ մեր ասոցիացիայի անունից նամակներ ենք գրել առաջատար այն երկրների ղեկավարներին, որոնք ունեն կշիռ եւ ազդեցություն աշխարհաքաղաքական երեւույթների վրա՝ Ամերիկա, Անգլիա, Ավստրալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան,- ասում է Տիգրան Հեքեքյանը եւ շարունակում.-նշել ենք, որ տեղի ունեցածը հանցագործություն է, պահանջել ենք դադարեցնել: Արձագանքել էին Գերմանիայի կանցլերը, Ավստրալիայի սենատորն ու արտաքին հարաբերությունների ու կանանց նախարարը, Անգլիայի վարչապետը: Գրել ենք նաեւ  մեր բարեկամներին՝ Հայաստանում հավատարմագրված նախկին դեսպաններին, որոնք հիմա բարձր դիրքեր են զբաղեցնում իրենց երկրներում: Նկատելով մեր ակտիվությունը՝ ադրբեջանցիները խափանել էին մեր կայքէջը: Հիմա նրանք կերազեին ունենալ մեր ասոցիացիայի նման մի կազմակերպություն, մերի նման մի երգչախումբ: Եվ ոչ միայն նրանք, այլեւ երգչախմբային առաջատար շատ երկրներ»:

Խոսելով մտահոգող խնդիրների մասին՝ մաեստրոն ոչ թե օգնություն խնդրեց, այլ՝ ընդամենը չխանգարել  իրենց: Վերջերս քաղաքապետարանը կրճատել է կառույցի 9 հաստիք՝ կիսով չափ, այդ թվում՝ խմբավարների եւ դաշնակահարների, երեք հաստիք՝ ընդհանրապես, գլխավոր խմբավարների աշխատավարձերն իջեցրել են համարյա նվազագույնի, ինչը չի կարող չազդել հետագա որակի վրա: Կիսով չափ կրճատված դաշնակահարներից մեկը կատակով ասել է՝ սրանից հետո մի ձեռքով եմ նվագելու: Եվ սա՝ այն պարագայում, երբ երաժշտական դպրոցների խմբավարներն իրավացիորեն աշխատում են ամբողջական հաստիքով: Մինչդեռ այս երգչախմբի երգացանկում կա 600-ից ավելի ստեղծագործություն, իսկ մի քանի հարյուր խմբերգեր արդեն դուրս են եկել ծրագրից, այսինքն՝ անընդհատ սովորելու գործընթացի մեջ են: Երգչախումբ, որ եթե ուզենա, կարող է երկու ամսում երկու մասից կազմված երկու եւ ավելի համերգ տալ: Իսկ ամենացավոտը՝ նրանց շենքի վթարվելն էր 2019 թ. հունվարի 11-ին՝ փլուզվեց մի մասը եւ ընկավ նոր շինության համար փորվող փոսորակը: Այսինքն՝ քաղաքապետարանն արդեն իսկ վնաս տվել էր՝ թույլատրելով այդ ապօրինի շինարարությունը, ինչի առիթով քրեական գործ է հարուցված եւ արհեստականորեն  ձգձգվում է արդեն 5-րդ տարին: Այժմ երգչախումբը գործում է քոչվորի կարգավիճակով՝ մի խումբը Պուշկինի դպրոցում, մի խումբը՝ Աբովյանի, մյուսը՝ Սայաթ-Նովայի, իսկ երբ Սայաթ-Նովայի դպրոցում դահլիճները զբաղված են լինում, մեկ այլ շենքում: Միայն ղեկավարի գերմարդկային ջանքերի, կազմակերպչական կարողությունների շնորհիվ է, որ դեռ կարողանում են մնալ «ջրի երեսին»: Չգիտես՝ ինչ անուն տալ այս անարդարացի իրողությանը… Նույն իրավիճակն է նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի պարագայում, որը ղեկավարում է Տիգրան Հեքեքյանը: Բայց այս մասին ճիշտ կլինի խոսել առանձին…

Ցավոտ ու, հիրավի, մտահոգիչ էր Տիգրան Հեքեքյանի հետ զրույցը՝ մի՞թե աշխարհանվաճ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արժանի է դռնեդուռ ընկնողի աննախանձելի կարգավիճակին: Մի՞թե ազգանվիրումի նժարին նվազ է նրա հիմնադիր-ղեկավարի վաստակի «քաշն ու կշիռը», անսակարկելի՝ այն ներդրումը, որը մեղվաջան տքնանքով մատուցել եւ շարունակում է մատուցել Տիգրան Հեքեքյան մշակութային հայրենանվեր գործիչը…

Թեգեր: Տիգրան ՀԵՔԵՔՅԱՆ
Կիսվել3Tweet2Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Հպարտ ենք ձեզնով

Հպարտ ենք ձեզնով

Մարտի 21, 2023
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Մարտի 21, 2023

Հոբելյանական հուշապատում

Վաստակաբեռն բանաստեղծի նոր նվաճումը

Հայրավանք. երեկ եւ այսօր

«Ես կմեռնեմ, եթե ոչ ոք չասի, որ սիրում է ինձ…»

Շնորհանդես

Առանց քեզ էլ ի՞նչ գարուն…

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • …Ու մնացին հավերժ զինվորներ

    …Ու մնացին հավերժ զինվորներ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Ձայնի իրավունք ունենում են կամայինները

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Նվիրումի, գնահատանքի, վերագտած ջերմության ու հաղթանակածների օր

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    13 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist