Հայ կինոարվեստի երախտավոր, նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935) Համո (Համբարձում) Իվանի Բեկնազարյանի (31.05.1892 թ.-27.04.1965 թ.) ավանդը շատ մեծ է առհասարակ նախախորհրդային ու խորհրդային շրջանի՝ ռուսական եւ հայ կինոյում։ 1915-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում, խաղացել է շուրջ 100 դեր։ Հետագայում, արդեն որպես ռեժիսոր, նկարահանել է 30-ից ավելի ֆիլմեր խորհրդային տարբեր կինոստուդիաներում։
Վերջերս Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը «Գրական հայրենիք» ՓԲԸ-ի («Հայաստան» հրատարակչություն) հետ եւ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Կարեն Քալանթարի գրախոսությամբ լույս է ընծայել իրենց նախկին, երջանկահիշատակ աշխատակից Վիլենա Բագրատի Մելիք-Օհանջանյանի կազմած ու հեղինակած «Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին» գիրքը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին։ Գրքի տպագրությունը հովանավորել է հեղինակի դուստրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԱՆ ակադեմիկոս Չազովի անվան սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Ռուսաստանյան ազգային կանխարգելիչ սրտաբանության միության նախագահ Նանա Վ. Պողոսովան։ Մարտի 18-ին Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղի ունեցավ այս հետաքրքիր գրքի շնորհանդեսը, որին ներկա էին արվեստասերներ, կինոգետներ, գրքի հովանավորը՝ որդու հետ, Ավիկ Իսահակյանը կնոջ՝ Մ. Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանի հետ, հյուրեր։ Հյուրընկալող թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը ողջունեց ներկաներին, կարեւորեց նման գրքերի հրատարակումը։ Տեղեկացրեց, որ գիրքը դեռեւս 1980-ականներին է պատրաստ եղել իրենց թանգարանի կինոարվեստի բաժնի հիմնադիր ու վարիչ Վիլենա Մելիք-Օհանջանյանի նախաձեռնությամբ ու նվիրումով, սակայն ինչ-ինչ պատճառներով չի հրատարակվել։ Եվ այսօր այն արդեն իրողություն է։ Ցավով նշեց, որ հետխորհրդային տարիներին մեր հարեւան երկրները, որտեղ ժամանակին ֆիլմեր են նկարահանվել Հ. Բեկնազարյանի կողմից, այժմ տիտրներում հանում են նրա անունը։ Ցուցադրվում են ֆիլմերը, խոսվում է դրանց մասին, բայց այնպես, որ Համոյի անունը չհնչի։ Եվ այժմ իսկական ժամանակն է այս գրքի հրատարակումը, եւ ցանկալի է, որ այն տպագրվի նաեւ օտար լեզուներով։ Կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ Համո Բեկնազարյանը կարողանում էր գտնել ու աշխատել նվիրյալների հետ, եւ նրա կողքին ժամանակի մեծ արվեստագետներ էին կանգնած՝ դերասաններ, երաժիշտներ, գրողներ, օպերատորներ՝ Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Արամ Խաչատրյանը, Դավիթ Մալյանը, Հրաչյա Ներսիսյանը եւ այլք։ Նշեց նաեւ, որ գրքում ներկայացված են տարբեր ազգերի ավելի քան 30 կինոգործիչների՝ Գրիգոր Չախիրյան, Հենրիկ Մալյան, Յուրի Երզնկյան, Վերիկո Անջափարիձե, Բորիս Սովեր, Ալեքսանդր Ֆեվրալսկի, Եֆիմ Ձիգան եւ այլոց հուշերը մեծն Համո Բեկնազարյանի մասին։
Վ. Սարգսյանն անդրադարձավ նաեւ Համո Բեկնազարյանի գործունեությանն արդեն հայրենիքում եւ հետագայում։ Խոսելով գրքի հեղինակի մասին, ասաց, որ նա 1968-89 թթ. աշխատել է թանգարանում եւ մեծ նվիրումով է տարբեր տեղերից գտել վավերագրեր մեծ ռեժիսորի մասին, նյութերը բերել-հանձնել է թանգարանին եւ գրել այս գիրքը։ Բացի Հ. Բեկնազարյանից, Վ. Մելիք-Օհանջանյանը նաեւ Համբարձում Խաչանյանի արխիվը, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Դզնունու մասին նյութեր, նկարիչ Միքայել Արուտչյանի էսքիզները եւ այլ արվեստագետների մասին նյութեր է հանձնել թանգարանին։ Վ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց գրքի տպագրության հովանավորին՝ Նանա Պողոսովային, ով Մոսկվայից հատուկ եկել է՝ մասնակցելու շնորհանդեսին։ Համո Բեկնազարյանը 1921-ից եղել է Վրաստանի լուսժողկոմատի կինոբաժանմունքի վարիչ, ապա՝ կինոստուդիայի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար, որտեղ նկարահանել է «Կորսված գանձեր» (1924), «Նաթելլա» (1925) կինոնկարները, որոնք աչքի են ընկնում դինամիկ մոնտաժով, արեւելյան էկզոտիկ երանգավորումով։ Երիտասարդ տարիներին եղել է արհեստավարժ ըմբիշ: Մարոնի կեղծանունով ելույթներ է ունեցել կրկեսում, մասնակցել միջազգային մրցումների։ Այս մասնագիտությունը նույնպես իր կարեւոր դերն է ունեցել նրա հետագա մասնագիտական կյանքում։ 1925 թ. հրավիրվել է Երեւան Դանիել Դզնունու կողմից եւ ձեռնամուխ եղել հայկական կինոյի ստեղծմանը։ Նույն թվականին Բեկնազարյանը նկարահանել է «Նամուս» գեղարվեստական ֆիլմը, 1926-ին՝ հայկական առաջին կինոկատակերգությունը՝ «Շոր եւ Շորշորը»։ Կինոյի համր շրջանի լավագույն գործերից են նաեւ նրա «Զարե» (1926), «Խասփուշ» (1927), «Տունը հրաբխի վրա» (1928) եւ այլ կինոնկարներ, որոնք խոշոր ներդրում են կինոարվեստի պատմության մեջ։
Գրքի նախաբանում կազմողը գրում է. «Որքան էլ կինոգիտական տեքստին հարիր չեն հուզականությունն ու խանդավառությունը, այնուհանդերձ, անհնար է զերծ մնալ հիացական ձայներանգից եւ գնահատականներից, երբ խոսքն այնպիսի մասշտաբի արվեստագետի եւ անձի մասին է, ինչպիսին հայ կինոյի նահապետ Համո (Համբարձում) Բեկնազարյանն է, որ առավել հայտնի է եղել իբրեւ Ամո Բեկ-Նազարով, նույն ինքը՝ ռուսական նախահեղափոխական կինոմատոգրաֆի երբեմնի աստղ Ամո Բեկ կամ Գեղեցկատես Բեկ, այնուհետեւ հաջորդաբար՝ վրաց կինոյի հիմնադիր, հայրենական կինոյի հիմնադիր, խորհրդային մի շարք այլ հանրապետությունների կինոմատոգրաֆների կայացման մեջ մեծ դերակատարում ունեցած ռեժիսոր եւ քրդեր-եզդիների, պարսիկների, չեչենների, գոլդերի մասին նկարված` աշխարհում առաջին ֆիլմերի հեղինակ»։ Գրքի խմբագիր, արվեստագիտության թեկնածու, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դոցենտ Սիրանույշ Գալստյանն ասաց, որ մեծ սիրով է աշխատել եւ խմբագրել այս կարեւոր գիրքը։ Անդրադարձավ ռեժիսորի ֆիլմերին, հատկապես «Պեպո»-ին եւ այլն, նշեց, որ այս գիրքն ամբողջացնում է Համոյի կերպարը, նրա կատարած մեծ աշխատանքը, մենք պատկերացնում ենք նրա դիմանկարը։ Համո Բեկնազարյանը մտերիմ է եղել նաեւ Ավետիք Իսահակյանի հետ։ Նրանց բարեկամության մասին պատմեց Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանը։ Նա Համո Բեկ-Նազարյանի գործունեությունը համեմատեց հայ խորհրդային մշակույթի այնպիսի գործիչների հետ, ինչպիսին են Չարենցն ու Բակունցը, Արամ խաչատրյանն ու Առնո Բաբաջանյանը, Վարդան Աճեմյանն ու Գուլակյանը եւ այլ նվիրյալներ։ Անդրադառնալով Համոյի ռեժիսորական գործունեությանը, նշեց՝ ճիշտ է, որ նրա շուրջ շատ մեծ արվեստագետներ են եղել, բայց որպես ռեժիսոր, նա մենակ է եղել ու ստեղծել գոհարներ, եւ մեր կինոարվեստը գնացել է նրա հետքերով։ Ցավով նշեց սակայն, որ այսօր այլ վիճակում է հայ կինոն, որը մոռացության է տալիս իսկական արվեստը։ Բանասեր, հայագետ, կինոգետ, գրող, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Հենրիկի Բախչինյանը ողջունեց գրքի ծնունդը եւ հավելեց, որ վերջերս Ֆրանսիայում ցուցադրվել են Համո Բեկնազարյանի ոչ հայտնի «Երկիր Նաիրի», «Տունը հրաբխի վրա» եւ «Դուստրը» ֆիլմերը։ Կարեւորեց, որ ամեն շաբաթ պետք է մեր հեռուստաալիքները ցուցադրեն նման ֆիլմեր, որ դրանք չմոռացվեն։ Ուրախությամբ նշեց նաեւ, որ վերջերս Մոսկվայի ակումբներից մեկում գտնվել են Համոյի նկարահանած «Երկրորդ քարավանը» ֆիլմի որոշ հատվածներ եւ վերականգնվել են։ Նշեց՝ շուտով կլրանա Մեծ Բեկի մահվան 60-ամյակը, եւ ինքը ժամանակին հանդիպել է Համոյի հետ աշխատած դերասանների, որոնցից են Գուրգեն Թոնունցը եւ «Հայֆիլմ»-ի առաջին հաստիքային դերասանուհի Արուս Պապյանը, խնդրել է պատմել նրա մասին։
Նանա Պողոսովան նշեց՝ իր համար շատ կարեւոր օր է, որ ներկա է մոր հեղինակած գրքի շնորհանդեսին եւ շնորհակալություն հայտնեց թանգարանի տնօրինությանը, կազմակերպիչներին։ Նշեց, որ մայրը մեծ սիրով է աշխատել այդ գրքի վրա, եւ այն լույս է տեսել 40 տարի անց։ Պատմեց, թե ինչպես էր մայրը տարբեր տեղերից գտնում մեծ ռեժիսորի մասին նյութեր, ձեռագրեր։ Մի անգամ էլ մայրը գործուղվել է Մոսկվա, ինքը փոքր աղջնակ, գնացել է նրա հետ։ Կինոգետ, հրապարակախոս, սցենարիստ, Հայաստանի եւ ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունների անդամ, ՀՀ ազգային կինոակադեմիայի ակադեմիկոս Ռոբերտ Մաթոսյանը, ով ժամանակին աշխատել է «Ֆիլմ» թերթի խմբագիր, պատմեց, թե ինչպես է Վիլենա Մելիք-Օհանջանյանը թանգարանում ստեղծել կինոարվեստի բաժինը, ինչպես է արդեն անպետք համարվող ձեռագրերն իր սենյակի զամբյուղից հանել։ Խոսելով Համո Բեկնազարյանի մասին, նշեց՝ «…Եթե Կոմիտասը հայ երգն ու երաժշտությունը մաքրեց օտարամոլությունից եւ հստակ ներկայացրեց աշխարհին, ապա Համո Բեկնազարյանն ազգային կինոյի միջոցով էկրան բարձրացրեց համամարդկայինը…»։ Բանախոսներն անդրադարձան նաեւ գիրքը կազմողի գերդաստանին։
Վիլենա-Լյալա Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1928 թ. մարտի 18-ին Երեւանում՝ հայտնի բժիշկ Բագրատ Աղաբեկի Մելիք-Օհանջանյանի եւ Վահան Տերյանի ազգակից Գոհար Ստեփանի Նալբանդյանի ընտանիքում։ Ավարտել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական ինստիտուտը։ 1977-ին Երեւանի Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում նրա ջանքերով հիմնադրվել է կինոարվեստի բաժինը։ Մինչեւ թոշակի անցնելը զբաղվել է հավաքչական աշխատանքով եւ թանգարանի ֆոնդերը համալրել արժեքավոր նյութերով՝ փաստական վկայություններ, ձեռագիր հիշողություններ, լուսանկարներ, նեգատիվներ, սցենարներ, նամակներ եւ այլն։ Նրա ջանքերով թանգարանին է փոխանցվել Համո Բեկնազարյանի արխիվը։ Ընթացքում Համո Բեկնազարյանի ֆիլմերում հնչած երգերի՝ քյամանչայի կատարումով հանդես եկավ Հակոբ Խալաթյանը՝ կատարելով «Պեպոյի երգը», որի երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը, խոսքերը Չարենցինն են, եւ այլ եղանակներ։ Գրքում ներկայացված են նաեւ կինոարվեստի մեծ գործչի կենսագրական տվյալներ, լուսանկարներ։ Շնորհանդեսի ընթացքում ցուցադրված էին նաեւ հայ կինեմատոգրաֆի ներկայացուցիչների մասին պատմող 90-ից ավելի բացիկ ու նամակ, կնիք, նամականիշ, որոնք Ժան Գյուլբենկյանի անձնական արխիվից էին։ Այդ նմուշները հավաքվել են 30 տարիների ընթացքում եւ հաճախ է կազմակերպվում ցուցադրություն։ Շնորհանդեսի վերջում գրքի օրինակներ նվիրվեցին ներկաներին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»
Հայ կինոարվեստի երախտավոր, նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935) Համո (Համբարձում) Իվանի Բեկնազարյանի (31. 05. 1892 թ.-27. 04. 1965 թ.) ավանդը շատ մեծ է առհասարակ նախախորհրդային ու խորհրդային շրջանի՝ ռուսական եւ հայ կինոյում։ 1915-ից Համո Բեկ կեղծանունով նկարահանվել է Յարոսլավլի, Մոսկվայի կինոստուդիաներում, խաղացել է շուրջ 100 դեր։ Հետագայում, արդեն որպես ռեժիսոր, նկարահանել է 30-ից ավելի ֆիլմեր խորհրդային տարբեր կինոստուդիաներում։