Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Փետրվարի 1, 2023
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Հոգեւոր

Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է

Հունվարի 21, 2023
Հոգեւոր
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության
0
ԿԻՍՎԵԼ ԵՆ
22
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան. եւ կցանկանան մեռնիլ, եւ մահը կփախչի նորանցից»։ Հայտնություն 9։6

Շատերին հետաքրքիր է, թե այս արհավիրքները, այս ցավերը, տանջանքները Աստծո թողտվությա՞մբ են լինում, սատանայի նախաձեռնությա՞մբ, թե՞ Տիրոջ կամքով…

Կա Աստծո երկու ընկալում՝ աստվածաշնչային եւ փիլիսոփայական-երեւակայական։ Աստվածաշնչում Աստված ե՛ւ բարկանում է, ե՛ւ պատժում է, ե՛ւ ներում։ Ո՞ր հրեշտակը խփեց Եգիպտոսի առաջնեկներին. իհարկե, Աստծո հրեշտակը, ով կատարել է Աստծո հանձնարարությունը։ Փաստացի Հայտնության գիրքը մեզ վերադարձնում է աստվածաշնչային Աստծո մոտ։ Մեզ է վերադարձնում դաժան իրողություններ, որոնց մասին մենք մոռացել էինք։ Օրինակ՝ համաշխարհային ջրհեղեղը, որը, անշուշտ, իրականություն դարձավ Աստծո կամքով։ Սոդոմն ու Գոմորը այրվեցին ո՞ւմ կամքով. իհարկե՝ Աստծո… Հայտնության գրքի աշխարհի վերջն ու նոր սկիզբն ո՞ւմ կամքով է. իհարկե՝ Աստծո։

Աստծո փիլիսոփայական, «իդեալականացված», երեւակայական կերպարը հաճախ մեր կյանքից դուրս է մղում իրական, կենդանի Աստծուն, հայտնության Աստծուն։

Ինչի՞ համար են մեզ տրվում ցավերը, հիվանդությունները, տանջանքները… Մի՞թե մարդն առանց դրանց չի կարող ապրել արդար, աստվածահաճո կյանքով։ Մինչջրհեղեղյան ժամանակներում մարդիկ ապրում էին առողջ, կուշտ, ամրակազմ էին, ապրում էին ութ-ինը հարյուր տարի… Սակայն նրանց անհոգի ապրելակերպն ու աստվածուրացությունն աստիճանաբար ձնագնդի նման այնքան մեծացան, որ Աստծո համար այլեւս դարձավ անհանդուրժելի։ Այժմ, ո՛վ բարօրությունից ավելի արդար ու աստվածապաշտ է դառնում, ստանում է բարօրություն, ով ո՛չ՝ ստանում է այն, ինչ Աստված է ուղարկում։

Հայտնության գիրքը մեզ համար տեղեկատվության, թեկուզեւ խորհրդավորություններով լի, բայց աղբյուր է, թե ինչ է մեզ սպասվում առաջիկայում։ Եվ, կրկնվելով, նշենք, որ Աստված, ազատություն տալով չարին՝ գործելու մարդկային մեղքերի աշխարհում, այնուամենայնիվ, նրան սահմանափակում է թե՛ ժամանակի մեջ, թե՛ տարածության, թե՛ մարդկությանը դիպչելու չափաբաժնում։ Մնացյալին մնացած ժամանակահատվածում հնարավորություն է տրվում զղջալու եւ ապաշխարելու։

Հիսուսի եւ խորամանկի  տիրույթների միջեւ կա հստակ սահմանազատում. չարին թույլատրված չէ գծված սահմանից այն կողմ անցնել։ Դրանից այն կողմ այլեւս նա իշխանություն չունի։ Այնտեղ, որտեղ խորամանկը այլեւս չունի գործելու որեւէ հնարավորություն եւ իշխանություն, այնտեղ Հիսուսի փառաբանությունն է։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

Թեգեր: Հայ առաքելական եկեղեցիՀոգեւոր անկյուն
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այլեւս ոչ ոք չի կարող արդարանալ, թե որեւէ բան չգիտեր

Հունվարի 31, 2023
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Աստծուն ճանաչել առանց Աստծո տված շնորհի, հնարավոր չէ

Հունվարի 26, 2023

Չարչարանքի խորհուրդը իր վերնակետին է հասել ոչ թե Հայտնության գրքում, այլ Գողգոթայում

«Եւ այսպէս տեսայ ձիանքը տեսիլքի մէջ, եւ նորանց վերայ նստողներն ունէին հրեղէն եւ յակնթեղէն եւ ծծմբեղէն զրահներ»

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Յուրաքանչյուր մեղք ինքնասպանական է եւ ինքնաքայքայման սերմեր է կրում

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

Պետք է վախենալ այն խավարից ու մթությունից, որոնց համար չկա լապտեր

Հաջորդ Հոդվածը
Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը

Եռաբլուրում՝ հերոսի ծննդյան օրը

«…Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

«...Իսկ նման պարագայում` Արցախը չի կարող պարտվել»

Ամենաընթերցվածը

  • Տարածաշրջանային ճանապարհները պետք է բացվեն

    Մեր դիրքը փակուղային չէ, խաչմերուկային է

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Երբ աջ ձեռքը չգիտի՝ ինչ է անում ձախը

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • IPSE DIXIT․ Մարտին ՀԱՅԴԵԳԵՐ

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Մոմավառություն եւ միասնական աղոթք

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հայ զինվոր-ռազմիկի վարքականոնը

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist