Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հուլիսի 4, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Մշակույթ

Նուրբ հզորության ելեւէջները

«Իմ երաժշտությունը խոսում է հայերեն, պատմում հայի ցավի, գոյի, հաղթանակի մասին…»

Մարտի 28, 2023
Մշակույթ
Նուրբ հզորության ելեւէջները
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
207
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

«Ինձ համար առաջին հերթին հաղթանակ էր այն, որ Հայաստանից հայկական ծրագրով ու ազգային նվագարանով ես կարողացա այդ մեծ համերգը իրականացնել: Ամենակարեւորն այն է, որ օտար ազգը սիրեց, շատ սիրեց հայկական երաժշտությունը: Համերգի ընթացքում ինձ նվագակցում էին հնդիկ երաժիշտներ, ովքեր բացառիկ տաղանդի եւ մարդկային որակների տեր էին. ստեղնաշարային գործիքներ՝ Ռոհիդ Կրիշնա, տաբլա՝ Մահեշ Մանի, հարվածային գործիքներ՝ Ջիշնու Վարմա: Մի հնդկական երգ էլ իմ կողմից՝ որպես բարեկամական քայլ, ներառեցինք ծրագրում, որը կատարեց Ամռիդա Ռաջան՝ բոլորիս նվագակցությամբ: Աշխատում էր շատ մեծ թիմ, ու բոլորը՝ մի նպատակի համար՝ ապահովել կատարյալ համերգ: Ես շնորհակալ եմ բոլորից եւ շատ ուրախ, որ դա մեզ հաջողվեց: Ողջ համերգի ընթացքում մարդիկ պարում էին: Աստված կամեցավ, չնայած բազմաթիվ խոչընդոտներին: Ինչո՞ւ ես: Ինչպես իրենք նշեցին. «Այս աղջիկը հաղթել է համաշխարհային մրցույթում 115 երկրի 3950 մասնակցի՝ արժանանալով Գլխավոր մրցանակի: Եվ նա հայ է՝ Մարիաննա Գեւորգյան անուն-ազգանունով, ով ապրում է Հայաստանում»: Հաղթողի դափնեպսկով հայրենիք վերադարձած քանոնահարուհու խոսքը վերջերս Հնդկաստանի Տրիվանդրում քաղաքում կայացած «Աշխարհի կանայք» խորագրով միջազգային մրցույթի մասին է, որին դեռ կանդրադառնանք…

Առաջ անցնելով՝ նշենք, որ այսօր Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հերթական համերգով հանդես կգա «Տաղարան» հնագույն երաժշտության համույթի մենակատար, աշխարհին հայ երաժշտությունը բազմիցս ներկայացրած քանոնահարուհի Մարիաննա Գեւորգյանը՝ ծրագրում ունենալով  բացառապես նոր ստեղծագործություններ՝ պրեմիերաներ, կներկայացնի մեծն Արամ Խաչատրյանի երբեմնի սան, տաջիկ կոմպոզիտոր Տոլիբխան Շախիդիի «Կոնչերտո գրոսոն»՝ գրված քանոնի, ջութակի եւ կամերային նվագախմբի համար: Բեմահարթակում կլինեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, դիրիժորական վահանակի մոտ՝ ազգությամբ ռուս Մաքսիմ Նովիկովը, վիրտուոզ ջութակահար Կարեն Շահգալդյանը: Հայ երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա վերստին ըմբոշխնելու տաղանդավոր հայուհու կատարողական արվեստի հմայքն ու գեղեցկությունը, կրկին համոզվելու, թե որտեղից է գալիս միջազգային ասպարեզներում նրա նրբին արվեստի հզոր ու ներգործող, դահլիճներ նվաճողի իր ներուժը: Մարիաննայի հաղթանակները նոր չէ, որ սկսվել են. դրանց մասին բազմիցս է գրվել մամուլում, խոսվել հեռուստահաղորդումների ժամանակ: Մենք միայն վերհիշենք նրա նախաձեռնություններից մեկ-երկուսը. 2020 թվական՝ «Արմենիան մյուզիք» միջազգային փառատոն, որին մասնակցած աշխարհի 30 երկրների մասնակիցները նվագեցին միայն հայկական երաժշտություն: Արդյունքում` տարբեր ազգերի լարային երաժշտական գործիքներով հայկական ժողովրդական երաժշտությունը հասանելի դարձնելու համար, որպես ռեկորդ սահմանած երաժշտի՝ նրա անունը գրանցվեց «Դյուցազնագրքում»: Մեկ տարի անց ՝ 2021-ին նախաձեռնեց «Սարի աղջիկ» միջազգային փառատոնը՝ նախադեպը չունեցող միջոցառում՝ ի շահ ազգային երաժշտարվեստի տարածման ու զարգացման: Նույն դյուցազնագրքում գրանցվելու էր նաեւ Տրիվանդրումյան հաղթանակը, որին անդրադառնալիս Մարիաննան նշեց. «Իմ աշխատաոճում չկա մենակատար ու նվագակցող, կա մեկ գաղափար՝ գերազանցել ինքներս մեզ եւ գոհացնել հանդիսատեսին՝ վայելելով համերգային յուրաքանչյուր ակնթարթը: Չեմ կարող ասել՝ ինչպես եղավ, որ ողջ համերգն անցավ շատ թեժ ու կրակոտ, անգամ հնդկական կիզիչ շոգը չզգացինք, իսկ հանդիսատեսն ուղղակի երջանիկ էր: Համերգի ավարտին, երբ կազմակերպիչներն ինձ հանձնեցին շնորհակալագիր, երախտագիտական նամակ ու մրցանակ՝ երաժշտական բարձրարվեստ կատարումների համար, ասացին, որ նման բացառիկ արտիստիկ կերպար ու համերգ իրենք չէին տեսել ու լսել երբեւէ: Ես էլ շնորհակալ եմ «Կեռալա արտին»՝ հայկական մշակույթի կողքին լինելու համար…»:

Ինչպես վերհիշեց հաղթանակած հայուհին. համերգից հետո հնդկական ամենաազդեցիկ լրատվամիջոցները լայնորեն են անդրադարձել իր ելույթների հրավառությանը, հենց օվկիանոսի ափին վերցրած հարցազրույցներով, ապա նաեւ ընդարձակ մեկնաբանություններով ներկայացրել միջազգային փառատոնի ամենաբարձր տիտղոսակրին: «Երկար «բանակցություններից» հետո,- ասաց Մարիաննան,- ես խոսեցի իմ մայրենի լեզվով՝ խախտելով կանոնները: Համերգային տպավորություններն այնքան ազդեցիկ էին, որ իրենք դեռ ամիսներ առաջ ամսագրի շապիկի համար նախընտրած դեմքը փոխեցին իմ նկարով, ինչի համար խորապես զգացված եմ ու շնորհակալ…»:

Քանոնահարուhին վերհիշեց նաեւ զավեշտալի մի դեպք. «Երբ մեկնում էի Հնդկաստան, ինքնաթիռում քանոնիս կաշվե հատվածը պատռվել էր, դա ինձ համար շատ մեծ սթրես էր, որովհետեւ այնտեղ այլ քանոն չկար, ոչ էլ քանոն պատրաստող վարպետ: Բայց ես արագորեն կարողացա կողնորոշվել, ելք գտնել ու պատվով հանդես գալ մենահամերգիս… Իսկ մարդի՞կ. նրանք շատ ջերմ ու հյուրընկալ էին, սիրեցին ինձ, իմ արվեստը, Հայաստանը, անգամ շփվում էինք հայերենով: Ճիշտ է՝ ժամանակը շատ սուղ էր, բայց մի քանի կարեւոր վայրերում փորձեցի լինել. եղա իրենց համալսարանում, շփվեցի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ, այցելեցի Շիվայի սուրբ տեղավայր: Շատ սիրեցի Տրիվանդրումը, բնակիչներին եւ օվկիանոսը: Ինչպես իրենք են ասում` ես գտնվում էի Աստծո տանը. ըստ իրենց պատմության՝ երբ Ամենազորն ստեղծել է երկիրը, այդ դրախտավայրը իր համար է պահել…»:

Հիշարժան մի դրվագի եւս անդրադարձավ զրուցակիցս. «Հյուրանոցում իմ կողքի հարեւաններն անգլիացի ամուսիններ էին: Երբ ծանոթացանք, նրանց շատ հետաքրքրեց, իրենց խոսքերով ասած, արվեստագետի իմ կերպարը, քանոն նվագարանս, եւ ցանկանում էին տոմս գնել ու ներկա լինել համերգին, բայց տոմսերն սպառված էին: Ինչ պիտի անեի. ասացի՝ կգաք, ինչպես իմ հայրենիքում ընդունված է՝ կասեք Մարիաննա Գրիգորյանի հյուրերն եք եւ առաջին շարքում տեղ ունեք: Այդպես էլ արել էին. երբ տեսա, ուրախությունս կրկնապատկվեց… Շատ հուզիչ էր ինձ համար, երբ համերգից ժամեր անց օդանավակայանի ճանապարհին էինք, իմ հնդիկ երաժիշտ ընկերներն իրենց ընտանիքներով միացել էին պատվիրակությանը…»:

Երաժշտությունն այն լեզուն է, որով հարաբերվում են բարձր հոգիները: Մարիաննա Գեւորգյանը Հնդկաստանում «թողեց» իր հայկական բարձր հոգին՝ հնդիկ ժողովրդի նկատմամբ իր սիրո ամենաբարձր ապացույցը: Նրան միշտ կլսեն, եւ նրա նուրբ մատները քանոնի վրա կշարունակեն հնչեցնել հայ ու հնդիկ ժողովուրդների հզոր միասնության ելեւէջները:

Կիսվել1Tweet1Կիսվել
Հակոբ Սրապյան

Հակոբ Սրապյան

Բանաստեղծ, լրագրող, մանկավարժ: Աշխատել է «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի մշակույթի բաժնում, այնուհետև վարել նույն թերթի՝ վերանվանված «Հայաստանի» մշակույթի բաժինը շուրջ երկու տասնամյակ: Երկար տարիներ խմբագրել է հայրենակցական «Ձայն վիրահայոց» և համալսարանական §Նոր Գլաձոր¦ թերթերը: Հեղինակ է 8 բանաստեղծական և մեկ արձակ գրքերի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե և Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալներով: ՀԳՄ և Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ է: Վերջին երեք տարիներին հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է աշխատել Հնդկաստանի Կալկաթա քաղաքի 200-ամյա Հայոց մարդասիրական ճեմարանում:

Նույնատիպ Հոդվածներ

Վարպետի երախտավոր զավակը

Վարպետի երախտավոր զավակը

Մայիսի 27, 2023
Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Ազնավուրի մասին՝ նոր մոտեցմամբ

Մայիսի 27, 2023

«Ես հավատում եմ երիտասարդներին»

Քառյակների ծաղկաբույլ

«Ինչ-որ մի կրակ մխում էր նրա ներսում…»

Գիրքն ու ընթերցանությունը՝ քաղաքային մշակույթի անբաժանելի մաս

Պատմական կեղծարարությունը՝ կայսերական գործիք

Հանճարեղ պարզության նկարիչը

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Հետաքրքիր է իմանալ

Հետաքրքրական է

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5
  • «Եւ գազանը բռնուեցաւ. եւ նորա հետ սուտ մարգարէն էլ, որ նշաններ էր անում նորա առաջին, որոնցով մոլորեցրեց նորանց, որ գազանի դրոշմն առան»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist